Մամուլի տեսություն 11.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120396-Մամուլի_տեսություն_11.05.2020
Փորձագետները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները փորձում է հատկապես Մերձավոր Արևելքի հյուսիսային հատվածում Թուրքիային  աջակցել և հրահրել Իրանի դեմ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 11, 2020 13:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.05.2020

Փորձագետները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները փորձում է հատկապես Մերձավոր Արևելքի հյուսիսային հատվածում Թուրքիային  աջակցել և հրահրել Իրանի դեմ:

«Արման-ե Մելլի» օրաթերթ

  Թուրքիային հրահրել ընդդեմ Իրանի

 Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին, երկու երկրները միաժամանակ պայքարում են կորոնավիրուսի դեմ: Հաղորդումները վկայում են, որ ԱՄՆ պաշտոնատարները երկմտում են Իրանի դեմ ուղղակի ռազմական քայլի դիմելու կամ  ավելի սահմանափակ  պատժամիջոցներ կիրառելու հարցում: Այնուամենայնիվ կա մի երրորդ ռազմավարություն, որի վրա աշխատում են ԱՄՆ կառավարության որոշ հատվածներ:  Ըստ այդ ռազմավարության՝ ԱՄՆ-ն մտադիր է պատերազմի գնդակն Իրանի դաշտ նետելով, միաժամանակ Վաշինգտոնի համար նվազեցնել առկա վտանգը: Այդ նախագծով ԱՄՆ-ն փորձում է  հատկապես Մերձավոր Արևելքի հյուսիսում Թուրքիային աջակցել և հրահրել Իրանի դեմ, ինչը կարող է ԱՄՆ-ում շատերի համար աներևակայելի թվալ:

 

 

«Աֆթաբ-ե յազդ» օրաթերթ

Իրանը  պատրաստ է կալանավորների փոխանակում իրականացնել Միացյալ Նահանգների հետ` առանց նախապայմանների

Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին Իրանի և Միացյալ Նահանգների միջև կալանավորների փոխանակման ծրագրի վերաբերյալ ասել է.-«Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ի բանտերում Իրանի քաղաքացիների կյանքին վտանգ է սպառնում: Հուսով ենք, որ ԱՄՆ կառավարությունը վերջապես մարդկանց կյանքը կգերադասի քաղաքականությունից և ճիշտ որոշում կկայացնի»:

Khabar Online-ի հետ զրույցում, Ռաբիին հավաստիացրել է. «Թվում է, թե ԱՄՆ-ն, այս իրավիճակին վերջ տալու համար հիմա ավելի պատրաստ է, քան երբևէ: Այդ իսկ պատճառով, մենք այժմ վերջնական վճիռ չենք կայացնի մինչև դիմացի կողմը որևէ  քայլ չանի»:

 

«Քեյհան»  օրաթերթ

Բաղդադ-Վաշինգտոն անվտանգության համաձայնագրի վերանայումը Մուստաֆա Քազեմիի առաջին հակաամերիկյան քայլն է

Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազեմին հայտարարել է, որ իր կառավարությունը կստեղծի ճգնաժամային շտաբ, որը կբանակցի Միացյալ Նահանգների հետ՝ վերանայելու Վաշինգտոն-Բաղդադ ռազմավարական համաձայնագիրը՝ Իրաքի միասնությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար:

Կողմերը 2008 թվականին են ստորագրել Բաղդադ-Վաշինգտոն համաձայնագիրը:

Չորս ամիս առաջ Իրաքի խորհրդարանը ստորագրել է իրաքյան տարածքից օտարերկրյա, ներառյալ ամերիկյան զորքերը, դուրս բերելու  մասին նախագիծ:

 

«Համշահրի» օրաթերթ

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է չորս միլիոնը

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվն անցել է 4 միլիոնը, որոնցից 280 հազարը մահացել են։ 

Չինաստանը հայտնել է  երկրի հյուսիս-արևելքում Covid-19 հիվանդության նոր ալիք սկսվելու մասին:Չինաստանի Ջիլին նահանգը հայտարարվել է որպես վտանգավոր գոտի:Այդ նահանգի իշխանությունները Շուլան քաղաքում կորոնավիրուսով վարակման 11 դեպք գրանցվելուց հետո, Ջիլինում ռիսկի մակարդակը գնահատել են միջինից բարձր: 


 

Yerkirmedia.am

Կարեն Կարապետյանի մասնակցությամբ ընթանում է Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստը

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստին: Նիստին մասնակցելու հրավերն ուղարկել էր հաձնաժողովը:

Նիստին մտնելուց առաջ Կարապետյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ նիստի ավարտից հետո կխոսի:

Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է  նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերին, պաշտոնավորել է մինչև 2018 թվականը:

 

Aysor.am

Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է․ Կարեն Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է միջնորդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։

«Ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության և կայունության գործընթացում։ Երկու տարի է համարյա այս դատական պրոցեսը տևում է և հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է տևել, այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ տվել, որպեսզի խափանման միջոցը փոխվի», - ասաց նա։

Հարցին՝ համարո՞ւմ է սա քաղաքական հետապնդում, Կարապետյանը պատասխանեց.

«Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է։ Ոչ մեկ չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք միայն ասում ենք՝ հանգամանքները հաշվի առնելով, պրոցեսը մեկ այլ կերպ իրականացրեք՝ խափանման միջոցը փոխելով»։

 

Armedia.am

Կաննի կինոփառատոնն այս տարի չի անցկացվի

Կաննի կինոփառատոնը 2020թ.-ին տեղի չի ունենա: Այս մասին հաղորդել է Variety-ն՝ հղում կատարելով կազմակերպչական կոմիտեի ներկայացուցչին։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայում երկարացրել են նվազագույնը մինչև հուլիսի 10-ը։ Այդ պատճառով, ըստ կազմակերպիչների, նույնիսկ աշնանը փառատոնն անցկացնելը չափազանց բարդ կլինի։

Ընդ որում, մրցույթի համար ընտրված ֆիլմերը կցուցադրվեն այլ փառատոնների ընթացքում, այդ թվում Վենետիկում։ Կինոժապավենների ցանկը կհրապարակվի հունիսի սկզբին։

 

 

News.am

Brent նավթի գինը նվազել է մինչեւ 29,95 դոլարի

Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը՝ հուլիսյան մատակարարումներով, Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ժամանակ նվազել է 3,29 տոկսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 29,95 դոլարի, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

WTI տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը կորցնում է 2,03 տոկոս եւ բարելի դիմաց 25,64 դոլար նիշում է:

Նավթային գնանշումները նվազում են կորոնավիրուսով վարակվածների թվի շարունակվող աճի մասին լուրերի ֆոնին: