Մամուլի տեսություն 12.05.2020
ԱՄՆ-ի հանրապետականները մտահոգված են կորոնավիրուսի նկատմամբ Թրամփի անգործության հետևանքների կապակցությամբ
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ-ի հանրապետականները մտահոգված են կորոնավիրուսի նկատմամբ Թրամփի անգործության հետևանքների կապակցությամբ:
Հանրապետականները մտահոգված են, որ կարող են առաջիկա աշնանը, երբ Դոնալդ Թրամփի վարած սխալ քաղաքկանության պատճառով երկրի տնտեսական խնդիրները մեծանան և կորոնավիորւսի ճգնաժամը խորանա, զրկվել Սենատի մեծամասնությունից:
The Washington Post օրաթերթը գրել է. «Հարցումների համաձայն, դեմոկրատների հեղինակությունն աճում է, ինչը մտահոգում է հանրապետական սենատորներին, քանի որ նրանք կանգնած են քաղաքական լուրջ խնդիրների և Սենատում մեծամասնությունը կորցնելու վտանգի առաջ»:
Քեյհան օրաթերթ
Կորոնավիրուսը եռապատկել է Սան Ֆրանցիսկոյի անօթևանների թիվը
Ֆրանսիայի միջազգային ռադիոն, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Թրամփի վարած քաղաքականությանը, հաղորդել է. «ԱՄՆ-ը կորոնավիրուսի հարցում բացարձակ պարտություն է կրել: Կորոնավիրուսը խորացրել է այդ երկրում առկա դասակարգային ճեղքը, ավելացնելով անօթևանների թիվը»:
Սան Ֆրանցիսկոյի Թենդերլայն շրջանում անօթևանների թիվն աճել է 300 տոկոսով:
Դեյլի Մեյլի հաղորդմամբ, այս շրջանում անօթևանների մեծ թիվը պատճառ է դարձել, որ փողոցներն աղտոտվեն, անապահով դառնան և նույնիսկ խցանումներ առաջանան:
Իրան օրաթերթ
Ռոհանի. Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հետազոտվել է 78 միլիոն քաղաքացի
Հակառակ որոշ երկրների, Իրանում կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր քաղաքացի բուժվում է անվճար և դա երկրի ամենակարևոր առանձնահատկություններից է:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարում երկրերի մեծ հաղթանակի մասին, ընդգծել է. «Իրանի ողջ ժողովուրդը մաս կազմեց այս պայքարին և մենք կարող ենք մեր երկրի հաջողությունները համեմատել արևելյան ու արևմտյան երկրների հետ»:
Երկուշաբթի օրը ԻԻՀ նագահը հայտարարել է. «Իրանի ժողովուրդը և բուժաշխատողները, կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրից, նվիրվածությամբ ասպարեզ մտան և արձանագրեցին մեծ հաջողություններ
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ-ի տարբեր շրջաններում շարունակվում են կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով սահմանված աահմանափակումների դեմ բողոքները
ԱՄՆ-ում շարունակվում են բողոքները լորոնավիորուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառված ահմանափակումների դեմ:
Միացյալ Նահանգները ներկայուսմ կորոնավիրուսի վարակվածության ու մահացության թվերով վերածվել է պանդեմիայի կենտրոնին: Այդ երկրրում վիրուսի զոհերիի թիվն անցել է 80 հազարից, իսկ վարակվածների թիվը՝ 1 միլիոն 300 հազարի:
Վերջին տվյալների համաձայն, աշխարհում կորնավիորսւից մահացածության 32 տոկոսը գարնցվել է ԱՄՆ-ում: Իսկ կարանտինային ռեժիմը մեծ վնասներ է պատճառել այդ երկրին, դառնալով միլիոնավոր մարդկանց գործազրկության պատճառ:
armenpress.am
Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայում կարանտինի ժամկետը երկարաձգելու մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կարանտինի ժամկետը երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle» -ն տեղեկացնում է, որ կլինեն փոքր բացառություններ:
«Հիմա սահմանափակումները հանելու ժամանակը չէ»,-ասել է Բորիս Ջոնսոնը: Նա նշել է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը հնարավոր է եղել դանդաղեցնել, ինչի հետ կապված՝ կառավարությունը որոշել է մայիսի 13-ից աննշան մեղմացնել սահմանափակումները:
«Մենք մարդկանց կթույլատրենք դրսում սպորտով զբաղվել, դուք կարող եք արևայրուք ընդունել, սեփական ավտոմեքենաներով այլ տեղ գնալ»,-ասել է վարչապետը:
Նշվում է, որ թույլատրվում են ուղևորությունները երկրի ներսում, քաղաքացիները կարող են գնալ ազգային պարկեր կամ ափեր: Միևնույն ժամանակ շրունակելու է մնալ ոչ ընտանիքի անդամներին տեսակցելու արգելքը:
Երկրում սահմանափակումների մեղմացման հաջորդ փուլը սպասվում է հունիսին: Այդ ժամանակ հնարավոր է բացվեն խանութները, դպրոցները:
armenpress.am
Վրաստանում բացվում են արտադրության բոլոր ոլորտները, խանութները
Վրաստանի կառավարության որոշմամբ մայիսի 11-ից երկրում բացվում են արտադրության բոլոր ոլորտները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գրուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ բացվում են բոլոր խանութները՝ բացի հագուստի և կոշկեղենի վաճառքի կետերից:
«Մայիսի 11-ին բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Եթե մինչ այժմ խոսքը միայն շինարարական նյութերի արտադրության մասին էր, ապա մենք բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Դրանից բացի, մենք բացում ենք մանրածախ և մեծածախ խանութները, որոնք ունենք մուտք փողոցից և չեն վաճառում հագուստ կամ կոշիկ: Դա չի վերաբերում մոլերին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 638 մարդ, վարակի հետևանքով մահացածների թիվը կազմում է 10:
armenpress.am
Հազվագյուտ տեսակի ծովային կրիաները վերադարձել են Հնդկաստանի արևելյան ափեր
Հնդկաստանի լողափերն աչքի են ընկել կրիաների քանակով: Մասնագետները նշում են, որ հազվագյուտ տեսակի ծովային կրիաները վերադարձել են Հնդկաստանի արևելյան լողափեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ նախորդ տարի այդ տարածքում այս կրիաները ընդհանպաես չեն եղել: Այս գարնանը մասնագետները միայն ոչ մեծ լողափին հաշվել են 100 կրիայի, որոնք ընտրել են Օդիշա նահանգի ափերը ձվադրման համար:
Մասնագետները նշում են, որ կրիաների վերադարձի հարցում իր ազդեցությունն ունի կորոնավիրուսը: Լողափերը դատարկ են, և ոչ ոք չի խանգարում նրանց վերադարձին: Նշվում է, որ վերջին անգամ նման քանակի կրիաներ այդ տարածքներում նկատվել է 7 տարի առաջ: Ստեղծած իրավիճակից օգտվելով կրիները ձվադրում են նաև ցերեկվա ժամերին: Այս գարնանը Օդիշի ափին ձվադրման արդյունքում առնվազն 70 հազար ծովային կրիա կլինի:
panarmenian.net
ԱՄՆ-ում «մարդասպան կրետներ» են հայտնվել․ Որքանով են դրանք վտանգավոր
2019-ի ավարտին ԱՄՆ-ում հսկայական ասիական կրետներ են հայտնվել, որոնց նաև «մարդասպան կրետներ» են կոչում։ Միջատների երկարությունը հասնում է մոտ 2 դյույմի (5 սմ)։ Միջատները հայտնի են նրանով, որ սպանում են մեղրատու մեղուներին, պոկելով նրանց գլուխները, զբաղեցնում են նրանց փեթակներն ու աստիճանաբար բնաջնջում պոպուլյացիան, որն առանց այդ էլ անհետացման եզրին է։
Հսկայական կրետները վտանգավոր են նաև մարդու համար։ Ճապոնիայում դրանց հարձակումների հետևանքով տարեկան մոտ 50 մարդ է մահանում։ Դրանք Vespa mandarinia տեսակի միջատներն են, որոնց բնակության արեալը Հարավարևելյան Ասիայում է։ Այդպիսի միջատների խայթը կարող է ծակել այգեպանների պաշտպանիչ արտահագուստը։
ՀՀ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Տիգրան Ղռեջյանը PanARMENIAN.Net ին որոշ մանրամասներ ներկայացրեց վտանգավոր միջատի մասին և խոսեց այն մասին, թե որքանով է հավանական դրա հայտնվելը Հայաստանում։
«Միջատների այդ տեսակը ոչ միայն ԱՄՆ-ում է արագ տարածվում, այլ լավ տարածվում է նաև Եվրոպայում: Այդ կրետը ՀՀ-ում լայն տարածված սովորական ձիաստաց կրետի Vespa crabro-ի, և շոգ վայրերում տարածված, ավելի մեծ արևելյան ձիաստացի Vespa orientalis-ի մոտիկ ազգականն է»,- պարզաբանեց գիտաշխատողը:
Ըստ նրա` կրետը վտանգավոր է, քանի որ շատ թունավոր է, նաև մեծ է ու թույնի չափաբաժինը ևս մեծ է։
«Ճապոնիայում առանձին ենթատեսակը՝ Vespa mandarinia japonica-ն սովորականից և մեծ է, և շատ ագրեսիվ: Մահերի հիմնական պատճառն այն է, որ միջատն իր սեփական նախաձեռնությամբ է հարձակվում մարդկանց վրա: Խիստ թունավոր է», -ասավց Ղռեջյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում և արդեն Եվրոպայում ամենամեծ վտանգն այն է, որ այդ միջատները բնաջնջում են մեղուներին, մեղուներն են նրանց նախընտրած կերը:
Ըստ երիտասարդ գիտնականի` հիմնական գործոնը, որը խանգարելու է Vespa mandarinia-ին ներթափանցել և մնալ Հայաստանում, կլիման է, և Չինաստանից գյուղմթերքի ներմուծման փոքր քանակը։
«Հավանական տեղերը, որտեղ այդ միջատը կարող է ապրել ու բազմանալ, Տավուշի-Լոռու ու Սյունիքի ցածրադիր գոտու անտառներն են, բայց եթե անգամ ասիական կրետները հասնեն ՀՀ ու անգամ կարողանան պոպուլյացիա ձևավորել, մնալու են ընկճված: Բացի այդ արդեն կա տեղական տեսակը, որը թույլ չի տա նորեկներին հիմնավորվել», - ասաց նա։
Մասնագետը հավելեց նաև, որ Vespa orientalis-ը ևս վտանգավոր է, բայց այդքան ագրեսիվ չէ։ Այն մարդուց խուսափում է, սիրում է քարքարոտ, մանր ու մեծ ծառերով վայրեր:
panarmenian.net
Բրիտանիայում վարսավիրանոցները, փաբերն ու ռեստորանները հուլիսից շուտ չեն բացվի
Բրիտանիայում վարսավիրանոցները, փաբերն ու ռեստորանները հուլիսից շուտ չեն բացվի։ Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը՝ «հավելելով, որ դա հավանական ամենամոտ ժամկետն է», գրում է BBC-ն։
Մայիսի 10-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրապարակել էր կարանտինից դուրս գալու եռաստիճան ծրագիրը։
Մայիսի 11-ից այն անձիքն, որոնք չեն կարող տնից աշխատել, կվերադառնան աշխատանքի, սակայն, նրանց կոչ են անում հասարակական տրանսպորտից չօգտվել։
Երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 1-ից, որի համաձայն՝ կբացվեն որոշ ոչ պարենային խանութներ։
Իսկ վարսավիրանոցները, փաբերն ու ռեստորանները կբացվեն միայն 3-րդ փուլում՝ հուլիսի 4-ից ոչ շուտ։
Այս որոշումը վերաբերում է միայն Անգլիայի բնակիչներին։ Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում սահմանափակումների մեղմացման մասին որոշում պետք է կայացնեն տեղի իշխանությունները։