Մամուլի տեսություն 13.05.2020
Այն օրը, երբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 11 հազարը, ՌԴ նախագահը տեղական ինքնակառավարման մարմիններինն հանձնարարեց տեղում որոշում կայացնել վիրուսի դեմ պայքարի ու սահմանափակումների վերացման կապակցությազմբ:
Մարդոմսալարի օրաթերթ
Կորոնավիրուսը «գլխացավանքի» է վերածվել Պուտինի համար
Այն օրը, երբ Ռուսաստանում գրանցվեց կորոնավիրուսի վարակման 11 հազար դեպք, Վլադիմիր Պուտինը, տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց. «Մենք երկար ու բարդ ճանապարհ ունենք անցնելու և չունենք սխալվելու իրավունք»:
Ռուսաստանն այժմ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի տարածվածության առումով: Առաջին տեղում է Միացյալ Նահանգները: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նույնպես վարակված է կորոնավիրուսով
Երկուշաբթի օրը արած հայտարարությամբ, Պուտիը փաստորեն արեց շախմատային խաղի հերթական քայլը, պատասխանատվությունը փոխանցելով տեղական իքնակառավարման մարմիններին, որոնք այսուհետև պետք է իրենք որոշեն, թե երբ հանել սահմանափակումները:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ն ու Բրիտանիան տնտեսական խոստումներ են տալիս Քազեմիին՝ Իրաքին տիրանալու նպատակով
Այն պայմաններում, երբ Իրաքի նորանշանակ վարչապետը նոր է սկսել աշխատավայր տեղափոխվելու և իր պաշտոնի հետ կապված աշխատանքները կազմակերպելու գործը, ամերիկացի ու բրիտանացի քաղաքական գործիչները, վերջինիս ուղղված շնորհավորական ուղերձներում այնքան ջերմ են արտահայտվել, որ տպավորություն է ստեղծվում, թե հայտնվել է այն անձը, որին Վաշինգտոնն ու Լոնդոնը երկար ժամանակ փնտրում էին և Քազեմիի հաթանակն իրականում այդ երկրների հաղթանակն էր:
Քազեմիի կառվարությունը վստահություն քվե ստացավ անցած հինգշաբթի օրը: Նրա ներկայացրած կառավարության 20 նախարարներից 15-ը ստացավ խորհրդարանի վստահության քվեն:
Համշահրի օրաթերթ
Թրամփը սուր բանավեճ է ունեցել չինացի լրագրողի հետ
Սպիտակ տան վարդերի այգում ԱՄՆ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ, վերջինս բանավեճի է բռնվել ծագումով ասիացի լրագրողի հետ, և հեռացել մամուլի ասուլիսի վայրից:
Լարվածությունն առաջացել է այն ժամանակ, երբ լրագրող Վիջիա Ջիանգը Թրամփին հարցրել է. «Ինչո՞ւ եք պնդում, թե կորոնավիրուսի թեստավորման հարցում ԱՄՆ-ն լավագույնն է աշխարհորւմ: Մի՞թե դա նշանակություն ունի»:
Թրամփը զայրացած պատասխանել է. «Այդ հարցը դուք պետք է ուղղեք ոչ թե ինձ, այլ Չինաստանին: Եվ վաստահաբար կստանաք շատ անսովոր պատասխան»:
Այնուհետև Թրամփը լքել է սրահը:
Մարդոմսալարի օրաթերթ
ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունն անարդյունավետ է եղել
Երկու տարին հարմար հնարավորություն էր գնահատելու Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած առավելագույն ճնշման քաղաքականության արդյունքները և հետևանքները: Եվ հիմա, նախագահական ընտրություններից առաջ, Թրամփը պետք է հանրությանը ասի, թե իր առջև դրված նպատակներից որ մեկն է լուծվել առավելագույն ճնշման քաղաքականության կիրառման արդյունքում:
Թրամփը պնդում էր, որ ՀԳՀԾ-ից հեռանալը սահմանափակել է Իրանի տարածաշրջանային ակտիվությունը: Իրականում, ԱՄՆ-ը պատժամիջոցների ու առավելագույն ճնշման միջոցով փորձում էր թուլացնել Իրանի տարածաշրջանային ազդեցությունը և լարվածություն առաջացնել տարածաշրջանում: Այդ նպատակով, ԱՄՆ-ը սպանեց ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, Ղասեմ Սուլեյմանիին: Սակայն այս պահին, Իրանի տարածաշրջանային ազդեցությունը ոչ միայն չի սահմանափակվել, այլ տարածաշրջանի շատ երկրներ, այդ թվում նաև Իրաքը, Միացյալ Նահանգներին են կոչ անում հեռանալ իրենց տարածքից: Փաստորեն ԱՄՆ-ի քաղաքականությունն անարդյունավետ է եղել:
armenpress.am
Գերմանիան հանում է հարևան երկրների հետ սամանային վերահսկողությունը
Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել փուլային տարբերակով հանել հարևան երկրների հետ սահմանային վերահսկողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ սկսած մայիսի 16-ից նախատեսվում է աստիճանաբար հանել սահմանային վերահսկողությունը:
Այս որոշումը կայացվել է Գերմանիայի կառավարության նիստում, որից հետո արդյունքների մասին տեղեկացրել է ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը: Նա տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի հետ սահմանն ամբողջությամբ կբացվի մայիսի 16-ին: Եթե իրավիճակը թույլ տա, ապա սահմանների ամբողջական բացումը նախատեսված է հունիսի 15-ին:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 173 հազար 276, մահացածներինը՝ 7 հազար 756:
armenpress.am
Կորոնավիրուս. Լեհաստանը երկարաձգել է սահմանները փակելու ժամետները
Լեհաստանը սահմանները փակելու ժամկետը երկարաձգել է մինչև հունիսի 12-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին:
«ԵՄ անդամ երկրների հետ սահմանային վերհսկողությունը կերկարաձգվի ևս 30 օրով՝ մինչև հունիսի 12-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նշում է, որ առայժմ սահմանը կարելի կլինի հատել կոնկրետ նշված հատվածներում: Ստուգումներ կլինեն ինչպես նավահանգիստներում, այնպես էլ օդանավակայաններում: Նշվում է, որ Լեհաստան կարող են մուտք գործել Լեհաստանի քաղաքացիները, ինչպես նաև այն օտարերկրացիները, որոնք Լեհաստանի քաղաքացու ընտանիքից են՝ ամուսին, կին, երեխա: Կարող են գալ նաև այն օտարեկրացիները, որոնք ունեն մշտական կացության իրավունք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կամ նրանց ընտանիքների անդամները:
armenpress.am
Գերմանիան և Էստոնիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կառաջարկեն հրադադարի գլոբալ պահպանման բանաձև
Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ կապված համավարակի պայմանների հետ: Այն կոչված է փոխարինելու Ֆրանսիայի և Թունիսի կողմից մշակված փաստաթղթին, որը արգելափակել էր ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: Առաջարկությունն արվել է փակ դռների հետևում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը նախաձեռնել էր Էստոնիան, որը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում:
Ինչպես Ֆրանսիայի և Թունիսի առաջարկը՝ նոր բանաձևը նույնպես կենտրոնանում է աշխարհի տարբեր հատվածներում կոնֆլիկտային գոտիներւմ հրադադարի պահպանման վրա, ինչը հնարավորություն կտա երկրներին պայքարել մահացու համավարակի դեմ:
panarmenian.net
Վրաստանում զբոսաշրջիկների համար «կանաչ գոտիներ» կառանձնացվեն
Վրաստան ժամանող զբոսաշրջիկները կհանգստանան իրենց համար առանձնացված «կանաչ գոտիներում», որտեղ վարակվելուց լիակատար ապահովված կլինեն թե հանգստացողները, թե տեղացիները։
Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Աջարիայի հյուրանոցային և տուրիստական բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են իր կառավարության առաջիկա պլանները՝ կապված տուրիստական սեզոնի բացման հետ։
Նրա խոսքով՝ Զբոսաշրջության համաշխահային կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ միասին առաջիկայում կներկայացնեն հստակ կանոններ՝ տուրիստական ոլորտը բացելու և ճանապարհորդությունների մասին։
«Կան մի քանի կրիտիկական կետեր։ Իհարկե, դա սահմանն է և սահմանի վրա վերահսկողությունը՝ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային։ Այնուհետև՝ տրանսպորտը, ապա՝ հյուրանոցները։ Կարևոր են համարվում բոլոր այս փուլերը, որտեղ կոնորավիրուսի դեմ պայքարի անվտանգության միջոցառումները և կանոնները պետք է համապատասխանեն»,- հայտարարել է Գախարիան, փոխանցում է Sputnik Georgia-ն։
Վրաստանի իշխանությունները որոշել են արդեն հունիսի 15-ից սկսել ներգնա տուրիստական սեզոնը, իսկ հուլիսի մեկից բացել սահմանն օտարերկրյա զբոսաշրջիկների համար։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ այժմ կարևոր է, որ մարդիկ հարմարվեն վիրուսին, որպեսզի կանգ չառնի տնտեսությունը, իսկ երկիրը զարգանալու հնարավորություն ունենա։
«Ակնհայտ է, որ հեշտ չի լինի հարմարվել սոցիալական հեռավորությանը, դիմակներին, հեռավար աշխատանքին, սակայն պետք է։ Սա միակ հնարավորությունն է Վրաստանի համար՝ դառնալու առաջին երկրներից մեկը, որը սկսել է փուլ առ փուլ և զգուշորեն բացել տուրիզմի ոլորտը»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանը պետք է դիրքավորվի նաև որպես վիրուսի տեսանկյունից ապահով երկիր։
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Վրաստանում մայիսի 12-ի դրությամբ 639 է, որից 349 պացիենտն առողջացել են։ Վիրուսից մահացել է 11 հոգի։
panarmenian.net
Մոսկվայի և Պետերբուրգի հիվանդանոցներում հրդեհի պատճառ են եղել թոքերի օդափոխման սարքերը
Մոսկվայի թիվ 50 և Սանկտ Պետերբուրգի Սբ Գեորգիի հիվանդանոցներում բռնկված հրդեհների պատճառը, ըստ նախնական տվյալների, կարճ միացումն է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքում կամ դրա անսարքությունը։
Սարքը նոր է եղել, այն տեղադրվել է մայիսի սկզբին։ Դատախազությունը սկսել է ստուգումը դեպքի վայրում, գրում է ՏԱՍՍ-ը։
Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել։
«Թոքերի արհեստական օդափոխման բռնկված սարքն արտադրվել է Ուրալի սարքաշինական գործարանում։ Մոսկվայրում այրված սարքը նույնպես այդ գործարանում է արտադրվել», - ասել է գործակալության աղբյուրը։
Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհից 5 մարդ է մահացել։ Սբ Գեորգիի հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդներն են բուժվում։ Մայիսի 9-ին հրդեհ էր բռնկվել նաև Մոսկվայի թիվ 50 հիվանդանոցում, որտեղ ևս բուժվում էին կորոնավիրուսով հիվանդներ։ Արդյունքում հիվանդներից մեկը մահացել է, հետաքննությունն ընթանում է։