Մեկնաբանություն. ՄԱԿ-ը դեմ է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին
2018-ի մայիսին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Թրամփի վարչակազմն առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, վեականգնեց հակաիրանական պատժամիջոցները և ներկայումս, կորոնավիրոսւի պանդեմիայի պայմաններում, հրաժարվում է չեղարկել դրանք:
Ուրբաթ օրը France 24- ին տված հարցազրույցում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթն ասել է, որ ստեղծված իրավիճակում, Իրանի և Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է հանվեն, որպեսզի փրկվեն մարդկանց կյանքերը:
ՄԱԿ-ի պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցների ցուցակից բժշկական իրերը հանելու Թրամփի վարչակազմի բացառությունները «շատ թույլ» են, և որ միայն պատժամիջոցների վերացումը կամ կասեցումը կարող է իրական արդյունք ունենալ:
Կորոնավիրուսի բռնկման հենց սկզբից, միջազգային հանրությունը և կազմակերպությունները Դոնալդ Թրամփի կառավարությունից պահանջում են չեղարկել հակաիրանական պատժամիջոցները, ինչը սակայն անտեսվում է այդ երկրի կողմիօց: Վաշինգտոնը պնդում է, որ դեղորայքը և հումանիտա ապրանքները ներառված չեն պատժամիջոցների ցուցակում: Սակայն փորձագետները հայտարարում են, որ Իրանի դեմ սահմանված բանկային պատժամիջոցները գործնականում անհնար են դարձնում Իրանի հետ ցանկացած տեսակի առևտրային հարաբերություն: Շատ երկիրներ և ընկերություններ, ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկիվելու վախից, խուսափում են համագործակցել Իրանի հետ:
Միևնույն ժամանակ, Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հակամարդկային պատժամիջոցների ու ճնշման քաղաքականության անարդյունավետությունը, որոնց նպատակն էր Թեհրանին ստիպել ընդունել ԱՄՆ-ի պահանջները, Թրամփին ստիպել են բացայատ կերպով տնտեսական ահաբեկչություն իրականացնել Իրանի դեմ և խորացնել անմարդկային պատժամիջոցները, որոնք ներառում են անգամ դեղորայքն ու հումանիտար ապրանքները:
Իրանը դիմակայում է ԱՄՆ-ի ճնշումներին, որոնց նպատակն է Թեհրանին ստպել ընդունել Վաշինգտոնի անօրինական պահանջները: Արդյունքում, Թրամփի վարկաչազմի հակաիրանական քաղաքանությունը հայտնվել է փակուղու առջև:
Մայիսի 13-ին Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելին և Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելին ուղղված նամակում, Եվրոխորհրդարանի անդամները կոչ են արել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, դադարեցնել պատժամիջոցները Իրանի և այլ երկրների նկատմամբ: Սակայն Վաշինգտոնը անամոթաբար անտեսում է այդ մարդասիրական պահանջները:
2020 թվականի ապրիլի վերջին հրապարակված հայտարարության մեջ, ԱՄՆ հայտարարեց, որ հակաիրանական պատժամիջոցները չեն չեղարկվելու: Ըստ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ջամալ Զահրանի. «Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների շարունակությունը , մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»: