Մամուլի տեսություն.18.05.2020
Չնայած իրանական նավերի դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքներին, նավթամթերք տեղափոխող իրանական հինգ տանկերներ ուղևորվել են Վենեսուելա:
«Քեյհան» օրաթերթ
Իրանական հինգ տանկերներ գտնվում են Վենեսուելա տանող ճանապարհին
Նավագնացության հաստատությունների տեղեկատվության համաձայն՝ Իրանական նավթամթերք տեղափոխող ֆաքսոն տանկերն անցնելով Ջիբրալթարի նեղուցը, գտնվում է Լատինական Ամերիկայի ճանապարհին: Fortune, Petonia և Forrest տանկերներից հետո, սա իրանական բենզին կամ գազոյլ տեղափոխող չորրորդ տանկերն է, որ արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ լատինական Ամերիկայի ուղղությամբ է շարժվում:
Իրանի պաշտոնյաները դեռևս չեն հաստատել և չեն հերքել դեպի Վենեսուելա վառելիք տեղափոխելու մասին լուրը:
Այնուամենայնիվ արևմտյան լրատվամիջոցներն ու պաշտոնյաները պնդում են, որ իրանական հինգ տանկերներ նավթամթերք են տեղափոխում Վենեսուելա:
«Շահրվանդ» օրաթերթ
Իրանի մեծարգո առաջնորդի ելույթի հեռարձակումը՝ Երուսաղեմի օրվա միակ ծրագիրն է լինելու
Կորոնավիրուսի պանդեմիայի և կիրառված սահմանափակումների պատճառով Իրանի իսլամական քարոզչության համակարգման խորհուրդը հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է.«Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Երուսաղեմի համաշխարհային օրվա առիթով հեռուստատեսության ուղիղ եթերում ելույթ է ունենալու: Գերապատիվ առաջնորդի ելույթից առավելագույն օգուտը քաղելու նպատակով, որևէ այլ միջոցառում տեղի չի ունենա»:
«Էըթեմադ» օրաթերթ
Կորոնավիրուսն էլ խտրական բնույթ է կրում
Օքսֆորդի համալսարանի կողմից կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այն թաղամասերում, որտեղ ապրում են աղքատներ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի շատ է:
Առ այսօր ասում էին, թե կորոնավիրուսով վարակվում են հասարակության բոլոր խավերը, սակայն Բրիտանիայում վերջերս կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ աղքատ թաղամասերում կորոնավիրուսով վարակվածների թիվը չորս անգամ գերազանցում է հարուստների շրջանում վարակվածների թվին: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ կորոնավիրուսը տարբեր վայրերում տարբեր կերպ է դրսևորվում:
«Ջամ-ե Ջամ» օրաթերթ
Հաքերային մի խումբ պնդում է, որ Թրամփի մասին կարևոր փաստաթղթեր է ձեռք բերել
Հաքերային մի խումբ պնդում է, որ ձեռք է բերել փաստաթղթեր Դոնալդ Թրամփի մասին, որոնց հրապարակման դեպքում, այլևս ոչ ոք չի ցանկանա, որ նա դառնա Միացյալ Նահանգների նախագահ: Այդ խումբը 42 միլիոն դոլար է պահանջել այդ գաղտնի տեղեկատվությունը չբացահայտելու համար:
«Քեյհան» օրաթերթ
Պենտագոն.«Խաղաղ օվկիանոսում մենք զիջում ենք Չինաստանին»
Քաղաքական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Չինաստան-ԱՄՆ լարվածությունները սրվել են: Քաղաքական ոլորտում Թրամփը Չինաստանին մեղադրում է կորոնավիրուսը տարածելու մեջ և սպառնացել է, որ կարող է խզել իր հարաբերությունները Չինաստանի հետ: ԱՄՆ-ն ուրբաթ օրը հայտարարել է, որ մտադիր է արգելափակել չինական հեռահաղորդակցական Huawei ընկերությանը էլեկտրոնային սարքավորումների համաշխարհային մատակարարումը:
Մյուս կողմից հաղորդումները վկայում են, որ ամերիկյան ընկերությունները դուրս են գալիս Չինաստանից: Ինդոնեզիայի կառավարությունը մտադիր է իր երկրի տարածքի մի մասը տրամադրել Չինաստանից դուրս եկող ընկերությունների ներդրումներին: Իսկ ռազմական ոլորտում ևս Պենտագոնը սարսափում է Չինաստանի ռազմական հզորացումից:
1in.am
Քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին և հարկաբյուջետային շրջանակին: Նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները մանրամասն քննարկել՝ այն լրամշակելու համար, և կարևորել կապիտալ ծախսային ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու նոր նախագծերի մշակմանը միտված աշխատանքները: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրադարձությունները զարգանան լավատեսական սցենարով»,- նշել է կառավարության ղեկավարը:
Armenpress.am
«Ամոթի միջանցք». Բելգիայում բժիշկներն իրենց վրդովմունքն են հայտնել վարչապետին
Բելգիայում հիվանդանոցներից մեկն այցելած վարչապետ Սոֆի Վիլմեսին բժիշկները դիմավորել են՝ կազմակերպելով «ամոթի միջանցք»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռուսաստան 24»-հեռուստաալիքը:
Վարչապետը եկել էր հիվանդանոց իր աջակցությունը հայտնելու բուժանձնակազմին և ապշել այդպիսի ընդունելությունից: Երբ ավտոշարասյունը մոտեցել է հիվանդանոցին, բժիշկներն ու բուժքույրերը շրջվել են մեջքով, որպեսզի ցույց տան իրենց վրդովմունքը համաճարակի ժամանակ իշխանությունների գործողությունների առնչությամբ: Ակցիային մասնակցել է 120 մարդ:
Բելգիայում բուժաշխատողները տևական ժամանակ աշխատում են առանց գրաֆիկի, և նրանք դեռ չունեն հավելյալ ֆինանսական աջակցություն: Այդ հարցը կառավարությունում քննարկվել է ապրիլի սկզբին, սակայն դեռ որոշում չի կայացվել ոչ գումարի չափի, ոչ վճարումների ժամկետի վերաբերյալ:
Tert.am
Brent նավթի գինն աճել է. մեկ բարելի համար այն գերազանցել է 34 դոլարը
Նավթի առաջատար ապրանքանիշների համաշխարհային գները շարունակում են աճել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Այսպիսով՝ Brent տեսակի նավթի հուլիսի մատակարարման ֆյուչերսները լոնդոնյան ICE բորսայում աճել են 6% -ով և հասել բարելի համար 34,45 դոլարի: Սա ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 9-ից սկսած:
Իր հերթին, WTI նավթի գինն աճել է 7,76%-ով` հասնելով 31,81 դոլարի:
Ավելի վաղ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ+) հայտարարել էր, որ նավթային ճգնաժամի ամենածանր ժամանակահատվածն արդեն անցյալում է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՕՊԵԿ+-ի երկրները մայիսի 1-ից սկսել են իրականացնել նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ նոր համաձայնության պայմանները: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ այս տարվա մայիս-հունիս ամիսներին նավթի արդյունահանման կրճատումը կկազմի օրական 9.7 միլիոն բարել: Հետո հուլիսից մինչև դեկտեմբեր կրճատումը պետք է հասնի օրական 7.7 միլիոն բարելի: Ընդ որում՝ 2021-ի սկզբից մինչև 2022-ի մայիս նավթի արդյունահանումը պետք է նվազի մինչև օրական 5.8 միլիոն բարել:
Tert.am
Եվրոպական երկրները շարունակում են չեղարկել կորոնավիրուսի ֆոնին հայտարարած սահմանափակումները. վերաբացում են դպրոցները, սրճարաններն ու ժամանցի այլ վայրերը
Եվրոպական երկրները շարունակում են չեղարկել կորոնավիրուսի ֆոնին հայտարարած սահմանափակումները, գրում է The Guardian-ը։
Իտալիայում վերաբացվում են բարերը, սրճարանները, ռեստորանները և վարսավիրանոցները՝ սոցիալական հեռավորության խիստ միջոցառումների պահպանմամբ։
Մինչդեռ Իսպանիայում երկրի բնակչության գրեթե երեք քառորդն անցել է սահմանափակումների չեղարկման երկրորդ փուլին, որն իսպանացիներին թույլ կտա մինչև 10 հոգանոց խմբերով հավաքվել սրճարաններում և ռեստորաններում։
BBC-ի փոխանցմամբ՝ Բելգիան առաջիկա օրերին կբացի տարրական և միջնակարգ դպրոցները․ երկրի թանգարաններն ու կենդանաբանական այգիները նույնպես կբացեն իրենց դռները, ընդ որում՝ տոմսերը հնարավոր կլինի ամրագրել միայն առցանց եղանակով՝ մեծաքանակ այցելուներից խուսափելու համար։
Հունաստանում վերաբացվել է Ակրոպոլիսը․ եվրոպական այս երկրում միջնակարգ դպրոցների աշակերտները նույնպես վերադառնում են դպրոցներ։
Պորտուգալիայում, ինչպես և Լեհաստանում իրենց աշխատանքն են վերսկսել ռեստորանները, սրճարաններն ու ժամանցի այլ վայրերը։