Մամուլի տեսություն 19.05.2020
Պոմպեոն շահագործել է պետքարտուղարության երկու աշխատակիցներին, ստիպելով զբոսանքի տանել իր շանը և իր հագուստը տանել լվացքատուն:
Մարդոմսալարի օրաթերթ
Կարիբյան ծովահենները
Աշխարհի հետ Իրանի առևտրային հարաբերությւններին խոչընդոտելու քաղաքականության շրջանակում, ԱՄՆ-ը այս անգամ փորձում է խանգարել Իրանի ու Վենսուելայի միջև առևտրին: ԱՄՆ-ը փորձում է կարիբյան ծովահենների դերը կատարել, սակայն Իրանը հայտարարել է, որ չի հանձնվելու իր օրինական իրավունքից:
Իրանի ու Վենեսուելայի միջև բենզինի և ոսկու փոխանակումն ԱՄՆ-ի նոր սադրանքների առանցքում է: Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ը հայտարարեց, որ Վենսուելայի նավթավերամշակման գործարանների վերանորոգման համար նախատեսված սարքավորումներ տեղափոխած իրանական օդանավերը Թեհրան են վերադարձել ոսկով բեռնված:
Քեյհան օրաթերթ
Նենսի Փելոսի ԱՄՆ-ի ամբողջ տարածքում մարդիկ սոված են ու գործազուրկ
Կորոնավիրուսի օանդեմիայի բացասական հետևանքները միայն սովն ու գործազրկությունը չեն: Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիների մեծ մասն այսօր ունի նաև հոգեբանական խնդիրներ:
Գերմանական Թագս Շաու թերթն անդրադառնբալով կորոնավիրուսի ժամանակ կարանտինի բացասական հետևանքներին, գրել է. «Մեկուսացումը, վախը, անհանգստությունը, թուլության ու անզորության զգացողությունը սպառնում են շատ ամերիկացիների կյանքին: Մասնագետները մտավախություն ունեն, որ այս ֆոնին կավելանա ինքնասպանությունների թիվը և թմրանյութերի սպառման ծավալները»:
Ջավան օրաթերթ
Իրանի 280 քաղաքներում հայտարարվել է «սպիտակ վիճակ»
Նախօրին Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Իրանն անցել է կորոնավիրուսի վերահսկողության և կառավարման փուլը, 83 միլիոն քաղաքացիների աջակցությամբ ու համագործակցությամբ:
Նրա խոսքերով, կորոնավիրուսի բուժման ու հիվանդների ապաքինման ոլորտում, Իրանը Չիանստանից ու Շվեյցարիայից հետո, երրորդ տեղն է զբաղեցնումն աշխարհում: Իրանում կորոնավիրուսից ապաքինվածների վերինջին տվյալները հուսադրող են: Վարակվածների մոտ 94 տոկոսը ապաքինվել է, այն պայմաններում, երբ աշխարհումա դյ ցուցանիշը կազմում է 84 տոկոս: Նվազել է նաև վիրուսի տարածման արագությունը:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Պոմպեոն շահագործել է պետքարտուղարության երկու աշխաըակիցներին, ստիպելով զբոսանքի տանել իր շանը և իր հագուստը տանել լվաքցքատուն
Պոմպեոյի աշխատակիցները նրա շանը զբոսանքի են տանում ընթրիք պատվիրում իր և կնոջ համար, շորերը տանում լվաքցքատուն:
ԱՄՆ Կոնգրեսի իրազեկ աղբյուրների տվյալներով, Մայք Պոմպեոն շահագործում է պետդեպարտամենտի աշխատակիցներին՝ իր անձնական գործերը կատարելու համար:
Պետդեպարտամենտի հատուկ քննիչի աշխատանքից ազատվելուց հետո, երկու կոնգրեսականներ հայատարարել են, որ վերջինս աշխատանքից հեռացվել է, քանի որ պատարստվում է հետաքննություն սկսել Պոմպեոյի կողմից նախարարության աշխատակիցներին շահագործելու գործով:
armenpress.am
Բանգլադեշում սկսել են տարհանել 2 միլիոն մարդու՝ սպասվող ցիկլոնի պատճառով
Բանգլադեշի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել շուրջ 2 միլիոն մարդու. պատճառը մոտեցող «Ամպան» ցիկլոնն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ անվտանգ վայր պետք է տեղափոխեն 1.8-2 միլիոն մարդու: Նրանց համար արդեն պատրաստվել է ավելի քան 13 հազար կացարան:
Օդերևութաբանները կարծում են, որ քամին կարող է ունենալ 225 կմ/ ժամ արագություն: Ցունամին շարժվում է ուղիղ Բանգլադեշի և Հնդկաստանի ափեր և իրենից մեծ վտանգ է ներկայացնում:
Ցիկլոնն ամենայն հավանականությամբ Բանգլադեշի ափեր կհասնի մայիսի 20-ի առավոտյան: Օդերևութաբանները նշում են, որ եթե նույնիսկ մինչև ափ հասնելը քամու արագությունը նվազած լինի, միևնույն է, այն լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:
armenpress.am
Գերմանիայում վարակի բռնկման նոր օջախներ են ի հայտ եկել
Գերմանիայում կորոնավիուսի սահմանափակումները մեղմացնելուց հետո վարակի նոր օջախներ են ի հայտ եկել, այս անգամ մսամթերքի արտադրության գործարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Ներքին Սաքսոնիայի դաշնային երկրամասում գտնվող Դիսսեն քաղաքում իշխանությունների որոշմամբ դադարեցվել է մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկի աշխատանքը: Այնտեղ 90-ից ավելի աշխատակից վարակվել է:
Մի քանի օր առաջ կրկին մսամթերքի արտադրության գործարանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվել Կոսֆելդ քաղաքում: Այնտեղ 150-ից ավելի աշխատակցի մոտ վարակի դեպք էր գրանցվել:
Նշվում է, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար:
Բոլոր վարակվածները մեկուսացվել են:
armenpress.am
Համաշխարհային առաջնորդները միասնականության կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարում
Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով իր ելույթով բացեց վեհաժողովը, հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ: Նրա կարծիքով, աշխարհի երկրները կբախվեն շոշափելի վախի ու անվտանգության բացակայության խնդրին, եթե մահացու վտանգավոր հիվանդությունը չկանգնեցվի բոլոր տեղերում: Գուտերեշն ընդգծել է, որ համավարակի հետևանքները կարող են ավելի կործանարար լինել:
«Մեր ուժերը պետք է գնահատել առողջապահական ամենաթույլ համակարգերով: Զարգացող աշխարհի պաշտպանությունն առատաձեռնության ու բարեգործության հարց չէ, այլ լուսավորյալ անձնական շահ: Գլոբալ Հյուսիսը չի կարող հաղթահարել COVID-19-ը, եթե միևնույն ժամանակ գլոբալ Հարավը չհաղթահարի»,- նշել է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատությունների թիրախում է հայտնվել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի կողմից: ԱՄՆ-ն ապրիլին դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:
panarmenian.net
ԱՄՀ-ն $280 մլն կհատկացնի ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
19 մայիսի 2020 - 16:25 AMT
PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը որոշել է Հայաստանին 280 մլն դոլար հատկացնել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
«ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել $280 մլն»,- ասվում է հայտարարության մեջ:
«Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում հասանելիության ավելացումը կապահովի խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ իշխանություններին տալով համավարակը մեղմելու և տուժած տնային տնտեսություններին և տնտեսվարողներին աջակցելու հնարավորություն:
Հասանելիության ավելացումն իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և կապահովի ռեսուրսներով` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակի հրատապ մարդկային և տնտեսական հետևանքներին դիմակայելու համար:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը (ԱՄՀ) ավարտել է «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) օժանդակությամբ ծրագրի շրջանակում ՀՀ կատարողականի երկրորդ հերթական ստուգումը:
Հայաստանի եռամյա «Սթենդ-բայ» ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248 միլիոն դոլար) չափով հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին։
Գործադիր խորհուրդը հաստատել է նաև իշխանությունների` Հայաստանի SBA ծրագրի շրջանակում հասանելիությունը քվոտայի 100 տոկոսի չափով վելացնելու հայտը (128.80 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար)` SBA ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը հասցնելով 308.8 միլիոն ՓՀԻ-ի (Հայաստանի քվոտայի շուրջ 240 տոկոսին): Ավելացման և հերթական ստուգման ավարտով պայմանավորված` անմիջապես հասանելի կդառնա 205.94 միլիոն ՓՀԻ (մոտ 280 միլիոն ԱՄՆ դոլար):
panarmenian.net
Թորոսյան․ Ասիմպտոմ վարակակիրները տուն կուղարկվեն, նոր ախտորոշվածները հյուրանոցում չեն մեկուսացվի
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:
Նա դիմել է առողջության առաջնային պահպանման համակարգի բուժաշխատողներին՝ նշելով, որ ախտանշաններ չունեցող կորոնավիրուսով հիվանդների տնային հսկողությունը ընկնելու է նրանց ուսերին։
«Քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների հարգելի բուժաշխատողներ, նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է»,- ասվում է գրառման մեջ:
Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից:
Ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտն իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։
«Խնդրում և կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել դրանց: ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապն օպերատիվ կերպով պահելու համար ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե' մեթոդական հարցերի, թե' կոնկրետ պացիենտների վերաբերյալ: Զանգերի կենտրոնի վերաբերյալ մանրամասները ձեզ կփոխանցվի աշխատանքային կարգով:
Ձեր նվիրումի և պատասխանատվության վրա է հենվելու նաև այս համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարի արդյունավետությունը: Մենք բոլորս միասին պետք է հաղթահարենք այն»,- ասվում է գրառման մեջ:
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։