Մամուլի տեսություն 20.05.2020
Ռուաստանը համոզված է, որ Իրանի զենքի էմբարգոյյի ժամկետը երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերը չեն արդյունավորվի:
Մարդոմսալարի օրաթերթ
Թեհրանն ու Մոսկվան շարունակում են ռազմական համագործակցությունը
Ներկայացնելով իր երկրի դիրքորոշումն Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, Թեհրանում Մոսկվայի դեսպանն ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԱՄՆ կառավարության փորձը դժվար թե հաջող ավարտ ունենա:
Ռուսաստան-Իրան հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում, Մոսկվայում Թեհրանի դեսպան Լևոն Ճաղարյանն ասել է. «Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը կկարողանա հաջողության հասնել»:
Քեյհան օպրաթերթ
Կորոնավիրուսի բուժման վերաբերյալ Թրամփի վերջին հայտարարությունը
Վերջին տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը հասել է 91.981-ի, վարակվածներինը՝ 1 միլիոն 550 հազար 294-ի: Նման զգայուն իրավիճակում Միացյալ Նահանգների Նախագահը հերթական անգամ մարդկանց համար վիրուսի բուժման նոր դեղատոսմ է առաջարկել: Նա հայտարարել է, որ շուրջ 10 օր է, ինչ ընդունում է մալարիայի բուժման համար նախատեսված մեկ հիդրօքսիքլորոքինի մեկ դեղահաբ, որն ըստ նրա, թույլ կտա կանխել կորոնավիրուսով վարակումը:
Հարկ է նշել, որ այս դեղամիջոցը պաշտոնապես չի հաստատվել որպես կորոնավիրուսի բուժման համար կիրառվող դեղամիջոց:
Էթեմադ օրաթերթ
Կորոնավիրուսի պատճառով 2021 թ. Օսկարի մրցանակաբաշխությունը կարող է հետաձգվել
Ըստ որոշ աղբյուրների, ամերիկյան կիոնակադեմիան քննարկում է Օսկարի մրցանակաբաշխությունը հետաձգելու հարցը:
Լրատվական աղբյուրները Variety- ին հայտնել են, որ Ակադեմիայի 90-րդ մրցանակաբաշխությունը հավանաբար կհետաձգվի, չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
2021թ. ամերիկյան կիրնոակադեմիայի մրցանակաբաշխությունը նշանակված է հաջորդ տարվա փետրվարի 28-ին, սակայն հնարավոր նոր ամսաթվի վերաբերյալ հայտարարություն դեռևս չի արվել:
Իրան օրաթերթ
Թրամփը հերթական անգամ վիրավորել է Փելոսիին
Պատասխանելով Նենսի Փելոսիի հայտարարությանը, որում վերջնիս Թրամփին անվանել էր «հիվանդագին գիրություն» ունեցող անձ, ԱՄՆ նախագահը վերջինիս անվանել է «հիվանդ կին», նշելով, որ նրա հայտարարություններին պատասխանելը ժամանակի անիմաստ վատնում է:
CNN- ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է մտածում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից արված վերջին դիտողությունների մասին, Թրամփը ասել է. «Ես նրան չեմ պատասխանի: Կարծում եմ ՝ դա ժամանակի վատնում է»:
armenpress.am
Հարավային Կորեան կհատկացնի 2.8 մլրդ դոլար ավելի քան 550 հազար աշխատատեղ ստեղծելու համար
Հարավային Կորեայի կառավարությունը մտադիր է 3.5 տրիլիոն վոն (2.8 մլրդ դոլար) ներդրում կատարել մի նախագծում, որի շրջանակում երկրում կստեղծվի ավելի քան 550 հազար աշխատատեղ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
Հայտնի է, որ այս հայտարարությունը ֆինանսների նախարարը կատարել է Աղետների կառավարման, արտակարգ իրավիճակների կենտրոնական շտաբի նիստի ժամանակ: Նշվում է, որ միջոցները կհատկացվեն երրորդ լրացուցիչ բյուջեից:
Մայիսի 13-ին հայտնի դարձան մանրամասներ Հարավային Կորեայի պետական հատվածում աշխատատեղերի ստեղծման նախագծի մասին: Նախագծի շրջանակում կստեղծվի 100 հազար հեռավար աշխատատեղ պետական հատվածում, 100 հազար աշխատատեղ երիտասարդների համար, 300 հազար աշխատատեղ բնակչության խոցելի խմբի համար:
armenpress.am
Միշուստինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման մասին
Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է վարակվածներից: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք սկսել ենք անցում կատարել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակը աստիճանաբար կայունանում է`հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին»,-ասել է վարչապետը:
Միշուստինի ներկայացրած տվյալների համաձայն, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում ավելի քան 164 հազար մահճակալ են առանձնացրել, այդ թվում` 24 հազար 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում:
panarmenian.net
Բրազիլիայում Covid-19-ից մահերը կտրուկ աճել են
Բրազիլիայում կորոնավիրուսից մահերի թիվը կտրուկ աճել է։ Մայիսի 20-ի դրությամբ մահվան 1179 նոր դեպք է գրանցվել՝ սա մահվան ելքով դեպքերի ամենամեծ ցուցանիշն է երկրում պանդեմիայի բռնկումից ի վեր։ Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսից 17,900 վարակակիր է մահացել:
Բրազիլիայի կոնգրեսը հավանություն է տվել մի օրենքի, որով պարտադիր է դառնում դիմակ կրելը հասարակական վայրերում։ Խախտողները կտուգանվեն 50 դոլարով, գրում է BBC-ն։
Օրենքը դեռ պետք է հավանության արժանանա Սենատում, իսկ հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն անձամբ շատ հազվադեպ է դիմակ կրում։
Բոլսոնարուին խստիվ քննադատում են պանդեմիային իր վերաբերմունքի համար։ Նախագահը վարակն ինչ-որ գրիպ է անվանում և հրաժարավում է կարանտինի խիստ միջոցներ սահմանել։
Բրազիլիան 3-րդն է աշխարհում Covid-19-ով վարակվածների քանակով՝ 263,000 հիվանդ։ Ավելի մեծ ցուցանիշներ են գրանցվել միայն ԱՄՆ-ում և ՌԴ-ում։
panarmenian.net
Չինաստանը փոխել է կարծիքը՝ կողմ է ԱՀԿ գործողությունների հետաքննմանը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային վիրտուալ վեհաժողովում, կողմ է արտահայտվել կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՀԿ գործողությունների վերաբերյալ հետաքննության ԵՄ նախաձեռնությանը։
Սա Պեկինի դիրքորոշման կտրուկ փոփոխություն է՝ ավելի վաղ չինական կողմը կտրուկ դեմ էր նման հետաքննությանը, գրում է BBC-ն։
Եվրամիությունը և Ավստրալիան կոչ են արել մանրակրկիտ հետաքննել կորոնավիրուսի ծագումն ու զանգվածային տարածումը։
Գագաթնաժողովի նախաշեմին հետաքննությանը կողմ էր արտահայտվել 122 երկիր, այդ թվում՝ ՌԴ-ն, Բրիտանիան, Ավստրալիան, Թուրքիան, աֆրիկյան մի շարք երկրներ։
Մայիսի 19-ին կայանալու է հետաքննության մասին բանաձևի նախագծի վերաբերյալ քվեարկությունը։ Ակնկալվում է, որ այն կստանա ձայների անհրաժեշտ երկու երրորդը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է վեհաժողովին ելույթ ունենալու հրավերը։
Ավելի վաղ հետաքննության նախաձեռնությունը խստիվ դատապարտվել է Պեկինի կողմից, որը մեղադրում էր Ավստրալիային, որն առաջինն է հնչեցրել այդ գաղափարը, Չինաստանի դեմ քաղաքական գրոհի մեջ։ Մինչդեռ, այն առաջարկում, որն այժմ քննարկվում է, չեն հիշատակվում ոչ Չինաստանը, ոչ Ուհանը։
ԱՄՆ դիվանագետները, իրենց հերթին, ավելի կոշտ ձևակերպում էին առաջ տանում՝ կոչ անելով հետաքննությունը հենց Չինաստանից սկսել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն բազմիցս են մեղադրել Չինաստանին վիրուսի մասին տեղեկությունը թաքցնելու համար, ինչն էլ, ըստ նրանց, պանդեմիայի պատճառ է դարձել։