Մեկնաբանություն - Վենեսուելայի դեմ ուղղված ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120749-Մեկնաբանություն_Վենեսուելայի_դեմ_ուղղված_ԱՄՆ_ի_քաղաքականության_ձախողումը
Չնայած Վենեսուելայի վրա դեմ ԱՄՆ պատժամիջոցները և ճնշումը շարունակվում են, Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի նման երկրների օգնությամբ, Կարակասը կարողացել է հաղթահարել ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները :
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 20, 2020 18:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Վենեսուելայի դեմ ուղղված ԱՄՆ-ի  քաղաքականության ձախողումը

Չնայած Վենեսուելայի վրա դեմ ԱՄՆ պատժամիջոցները և ճնշումը շարունակվում են, Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի նման երկրների օգնությամբ, Կարակասը կարողացել է հաղթահարել ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները :

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ Իրանն ու Չինաստանը միասին աշխատում են չեզոքացնել Միացյալ Նահանգների պատժամիջոցները:

Վենեսուելան օգնություն է խնդրել Չինաստանից և Իրանից ՝  իր վնասված նավթավերամշակման գործարանները վերականգնելու համար և ներկայումս  երեք երկրները միասին աշխատում են  ամրապնդել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը և չեզոքացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Վենեսուելան վերջին տարիներին  հայտնվել է ԱՄՆ-ի կողմից գործադրվող ամենախիստ տնտեսական և քաղաքական ճնշման տակ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ով փորձում է տապալել  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, նավթային և բանկային ոլորտների վրա տնտեսական սահմանափակումներ կիրառելով, ավելի է սրել երկրում տնտեսական և քաղաքական խնդիրները: Սակայն Միացյալ Նահանգները մինչ օրս չի կարողացել հասնել իր նպատակին:

Մադուրոյի քաղաքականությունը, ռազմական և ժողովրդական ուժերի աջակցությունը և որոշ երկրների, այդ թվում ՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը, հանգեցրել են Վենեսուելայի դեմ ԱՄՆ քաղաքականության ձախողմանը: Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում միջազգային կամքին հակառակ,  ԱՄՆ-ը շարունակեց պատժամիջոցները Վենեսուելայի դեմ, սակայն չինական օգնությունը կանխել է կորոնավիրուսի բռնկումը Վենեսուելայում: 

Չինացի դիվանագետ Հու Չուն Յինգն ասել է.«Վենեսուելան անկախ պետություն է, և Չինաստանը միշտ դեմ է եղել ինքնիշխանության խախտմանը, ներքին գործերին միջամտելուն և այդ երկրի դեմ միակողմանի և ապօրինի պատժամիջոցներին»: 

Չնայած ԱՄՆ ճնշումներին և պատժամիջոցներին, Կարակասին հաջողվել է դիմակայել արևմտյան երևկրների և ԱՄՆ-ի աջակցությունը վայելով ապստամբ ուժերին և տնտեսական միջոցներ կիրառելով հաղթահարել ճնշումները: Սակայն ԱՄՆ-ը կատաղել է ներկա պայմաններից: Իրանական բենզինի տանկերների նավարկումը դեպի Վենեսուելա, զայրացրել է ԱՄՆ պաշտոնյաներին: Նրանք Իրանի գործողությունները անվանել են ապօրինի և սպառնացել են Թեհրանին:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները փորձում է խոչընդոտել նավթամշակման գործարանները վերանորոգելու Վենեսուելայի կառավարության ծրագրին:

Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հայտարարել է, որ Իրանի և Վենեսուելայի միջև հարաբերությունները ազատ են և հիմնված միջազգային առևտրական օրենքների վրա:

Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին, Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը, կարողացել են միասին աշխատելով հաղթահարել Վաշինգտոնի ճնշումը: Դիմադրության բլոկ ստեղծելով՝ նրանք կարողացել են պարտության մատնել ԱՄՆ-ի ճնշումների և պատժամիջոցների ռազմավարությունը և  խոչընոտ առաջացնել Վաշինգտոնի համար: