Մամուլի տեսություն 22.05.2020
Դատապարտելով Արևմտյան ափի տարածքները Սիոնիստական ռեժիմին միացնելու նախագիծը, Վատիկանը Թել Ավիվին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը:
Իրան
Վատիկանը դեմ է արտահայտվել Արևմտյան ափի տարածքներն Իսրայելին կցելու ծրագրին
Վատիկանի ԱԳՆ Եպիսկոպոս պոլ Ռիչարդ Գալագերը, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր բանակցող և գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում, մտահոգություն է հայտնել Արևմտյան ափի տարածքներն Իսրայելին կցելու որոշման կապակցությամբ:
Այն բանից հետո, երբ Իսրայելի նոր կառավարությունը որոշում կայացրեց ԱՄՆ-ի վիճահարույց «դարի գործարք» նախագծի շրջանակում Արևմտյան ափի տարածքները կցել ռեժիմի կողմից բռնագրավված տարածքներին, Արևմտյան Ասիայում իրավիճակը սրվել է:
Վատիկանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսրայելը պետք է հարգի միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի բանաձևերը:
Համշահրի օրաթերթ
Կորոնավիրուսի իրականացրած հեղաշրջումը. 2020թ նախագահական ընտրություններում Թրամփը պարտվելու է
Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված մոդելի համաձայն, որի միջոցով մինչ այժմ հանարավոր է եղել կանխատեսել ԱՄՆ-ի նախագահական 18 ընտրություններից 16-ի հաղթողին, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ աճող գործազրկությունը, եկամուտների անկումը և անկառավարելի գնաճը, ԱՄՆ գործող նախագահը ընտրություններում հաղթելու շանս չունի և կարող է ստանալ ձայների առավելագույնը 35 տոկոսը:
Կորոնավիրուսի բռնկումից և դրա տնտեսական հետևանքներից առաջ կանխատեսվել էր, որ Թրամփը կհաղթի ձայների 55 տոկոսով:
Եթե Թրամփը այս անգամ ձախողվի, կարելի է ասել, որ կորոնավիրուսը նրա համար կխաղա այն դերը, որ ունեցավ Իրաքի պատերազմը՝ Բուշի համար:
Էթեմադ օրաթերթ
Իսրայելական մեծ թվով կայքեր ենթարկվել են կիբեր հաձակման
Այն պայմաններում, երբ Սիոնիստական ռեժիմի կիբերանվտանգության պատասխանատուները նախազգուշացնում էին ռեժիմի տվյալների բազայի վրա հարձակման մասին և կոչ անում բարձրացնել դրանց պաշտպանվածության մակարդակը, իսրայելական շատ կայքեր հարձակման են ենթարկվել:
Իսրայելական ԶԼՄ-ները, վկայակոչելով ռեժիմի պաշտոնյաներին, հաղորդել են, որ երեկ տեղի է ունեցել խոշոր կիբերհարձակում, որի հետևանքով կոտրվել են մեծ թվով եբրայերեն լեզվով կայքեր:
Ջամե Ջամ օրաթերթ
Յուղոտ կերակուրը կարող է խանգարել կենտրոնացմանը
Օհայոյի համալասրանի հետազոտողները պարզել են, որ ճարպերով հարուստ սնունդը կարող է խանգարել կենտրոնանալու հնարավորոթյանը:
Հագեցած ճարպերը հանդիպում են կարմիր մսի, կաթնամթերքի և արևադարձային մրգերի, այդ թվում` կոկոսի մեջ: Ամերիկյան սրտի ասոցիացիան հայտարարել է, որ այդ յուղերը մեծացնում են արյան մեջ խոլեստերինի քանակը և ուլացնում անոթները:
armenpress.am
ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ի, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը։
Իսկ ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ ԱՄՆ ղեկավարը պարզաբանել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն երկիրը հավատարիմ չի պայմանագրին։
«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։
ԱՄՆ-ն և Ռուսաստանը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար:
armenpress.am
Իսպանիան կարող է ստեղծել «անվտանգության միջանցք» միջազգային զբոսաշրջիկների համար
Իսպանիայի էկոլոգիական բարեփոխումների նախարար Տերեսա Ռիբերան տեղեկացրել է, որ իշխանությունները դիտարկում են միջազգային զբոսաշրջիկներին «անվտանգության միջանցք» տրամադրելու հնարավորությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք մտածում ենք անվտանգության միջանցքի մասին: Այդ համակարգի շրջանակում մարդիկ կկարողանան գալ մեզ մոտ այն տարածքներից, որտեղ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում վարակվածության մակարդակը ցածր է եղել»,- ասել է նա:
Ավելի վաղ տրանսպորտի նախարար Խոսե Լուիս Աբալոսը հայտնել էր, որ Իսպանիան կարող է սկսել ընդունել միջազգային զբոսաշրջիկների հունիսի վերջից, երբ իրենք՝ իսպանացիները կկարողանան ազատ տեղաշարժվել երկրով մեկ:
Ներկայում Իսպանիայում խիստ կանոններ են գրոծում օտարերկրացիների մուտքի համար: Կարող են գալ միայն նրանք, ովքեր ունեն ֆորս-մաժորային իրավիճակ, ինչպես նաև դիվանագետները, սահմանային շրջաններում աշխատողները: Գործում է երկշաբաթյա պարտադիր կարանտին երկիր եկողների համար:
armenpress.am
ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի տարածման իրավիճակը
Առայժմ հայտնի չէ, թե կորոնավիրուսի համավարակը ինչպես կզարգանա հետագայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը:
«Ներկա պահին հայտնի չէ, թե համավարակը ինչպես կշարունակի զարգանալ, և ելնելով ընթացիկ տվյալներից, ամենահավանական սցենարներից է համավարակի երկրորդ ալիքը` անցնելով վիրուսի փոխանցման ցածր մակարդակի»,- ասել է Վուինովիչը:
Նա նշել է, որ բոլոր երկրներն ունեն տարբեր համաճարակային իրավիճակ, հետևաբար, զարգացման տարբեր սցենարներ:
«Մենք գտնվում ենք այն փուլում, որ յուրաքանչյուրի անհատական վարքը որոշում է, թե մենք ինչ ճանապարհով կգնանք՝ անցում նոր նորմի՞, թե վերադարձ սահմանափակումների: Ընդհանուր առմամբ, վարակը շարունակում է մնալ հասարակության շրջանում, և հանարավոր է նոր դեպքերի թռիչքներ լինեն ապագայում»,-ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
panarmenian.net
Նիդեռլանդներում ջրաքիսների մոտ կորոնավիրուս են գտել․ Հնարավոր է՝ վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում
Նիդեռլանդցի գիտնականները չեն բացառում, որ կորոնավիրուսը կարող է մարդուն փոխանցվել ջրաքիսներից, հայտարարել է փոխվարչապետ, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և սննդամթերքի որակի նախարար Կարոլա Սհաուտենը։
Ավելի վաղ Նիդեռնլանդների մի քանի ֆերմայում ջրաքիսների մոտ կորոնավիրուս էր հաստատվել, ինչից հետո նախարարությունը հետազոտություն էր նախաձեռնել՝ ներգրավելով մասնագետների։
Նրա խոսքով՝ հնարավոր է ֆերմաներից մեկի 1 աշխատակից կորոնավիրուսով է վարակվել ջրաքիսից։ Եթե վարկածը հաստատվի, սա կլինի առաջին դեպքն այդ երկրում, երբ վարակը կենդանուց մարդուն է փոխանցվել, գրում է ՏԱՍՍ-ը։
Սհաուտենը նշել է, որ հետազոտությունը լուրջ ազդեցություն է թողնում ֆերմերային տնտեսության, ֆերմաներում աշխատողների ու նրանց ընտանիքի անդամների վրա։ Ֆերմաներում արգելված են այցելությունները, իսկ բոլոր աշխատողներին խորհուրդ է տրվում պաշտպանիչ միջոցներ օգտագործել։
Սհաուտենը հավելել է, որ միջոցառումներ են իրականացվում՝ այլ ֆերմաներում ևս հետազոտություն անցկացնելու համար։
Նիդեռլանդներում մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուս հաստատվել է մոտ 38,000 մարդու մոտ, երկրում վարակից 4400-ից ավելի պացիենտ մահացել է։
panarmenian.net
Բրազիլիայում Covid-19-ից մահերը կտրուկ աճել են
Բրազիլիայում կորոնավիրուսից մահերի թիվը կտրուկ աճել է։ Մայիսի 20-ի դրությամբ մահվան 1179 նոր դեպք է գրանցվել՝ սա մահվան ելքով դեպքերի ամենամեծ ցուցանիշն է երկրում պանդեմիայի բռնկումից ի վեր։ Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսից 17,900 վարակակիր է մահացել:
Բրազիլիայի կոնգրեսը հավանություն է տվել մի օրենքի, որով պարտադիր է դառնում դիմակ կրելը հասարակական վայրերում։ Խախտողները կտուգանվեն 50 դոլարով, գրում է BBC-ն։
Օրենքը դեռ պետք է հավանության արժանանա Սենատում, իսկ հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն անձամբ շատ հազվադեպ է դիմակ կրում։
Բոլսոնարուին խստիվ քննադատում են պանդեմիային իր վերաբերմունքի համար։ Նախագահը վարակն ինչ-որ գրիպ է անվանում և հրաժարավում է կարանտինի խիստ միջոցներ սահմանել։
Բրազիլիան 3-րդն է աշխարհում Covid-19-ով վարակվածների քանակով՝ 263,000 հիվանդ։ Ավելի մեծ ցուցանիշներ են գրանցվել միայն ԱՄՆ-ում և ՌԴ-ում։