Մամուլի տեսություն 23.05.2020
Երուսաղեմի համաշախրահային օրվա առիթով իր ելույթում, Իրանի մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամենեին Սիոնիստական ռեժիմին նմանեցրել է կորոնավիրուսին և ասել է, որ անհրաժեշտ է պայքարել սիոնիզմի հին վիրուսի դեմ:
«Քեյհան»
Սիոնիզմի վիրուսի դեմ հաղթանակը երաշխավորված է
Երուսաղեմի համաշախրահային օրվա առիթով իր ելույթում, Իրանի մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամենեին Պաղեստինի օկուպացումն ու սիոնիստական քաղցկեղային ուռուցքի ձևավորմն ու դրա հետ միասին տասնյակ տարիներ տևած պանությունները և հանցագործությունները համարել է դաժանության ու սատանայության նոր ռեկորդ, հավելելով. «Այս ողբերգության հիմնական պատճառն արևմտյան պետություններն ու նրանց սատանայական քաղաքականություններն են»:
Մեծարգո առաջնորդն ասել է. «Պետք է պայքարել վնասատու և ահռելի իրականությունների դեմ և ինչպես որ այսօր խելացի մարդիկ կորոնավիրուսի դեմ պայքարը ահնրաժեշտ են համարում, սիոնիզմի հին վիրուսի դեմ պայքարը նույնպես ահնրաժեշտություն է: Ոչ հեռու ապագայում, այս վիրուսը երիտասարդների հավատի, նախանձախնդրության ու ջանքերի շնորհիվ, արմատախիլ է լինելու տարածաշրջանից:
Մեծարգո այաթոլլահ Խամենեին աշխարհի մուսուլմնաններին հորդորել է շարունակել պաղեստինյան բոլոր շրջանների պայքարը:
«Աֆթաբե Յազդ»
Վենեսուելայի շնորհակալությունը- Իրանի վճռականությունը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պարսկերեն լեզվով շնորհակալություն է հայտնել Իրանին իրանական լցանավերը այդ եկիր ուղարկելու համար: Իսկ Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայւտարարել է, որ բանակը ուղեկցելու է իրանական լցանավերին:
Աֆթաբե Յազդ իրաթերթին տված հարցազրույցում, Ալի Բիգդելին ասել է. «Վենեսուելայի առավելությունն այն է, որ նկատի առնելով այդ երկրի ոսկու պաշարները, Կարակասը կարող է Իրանից նավթ ու բենզին գնել»:
«Արմանե Մելլի»
Հանրաքվեն՝ Պաղեստինի ճգնաժամի լուծման վերջնական ելքը
Իսրայելի կառվարությունը, որ բացահայտորեն խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը, Հորդանանից մինչև Սիրիա ու Լիբանան ոտնձգություն է կատարում իր հարևանների տարածքային ամբողջականության դեմ և մանուկների ու կանանց սպանությունից չի վախենում, այս օրերին ինքն իրեն բռնահարված ցույց տալով, փորձում է ներկայանալ որպես «Իրանի հակահրեական քաղաքականության» զոհ և ողջ աշխարհին ցույց տալ, թե Իրանը ձգտում է «նացիստների վերջնական քայլին» և «բոլոր հրեաների ոչնչացման»: Սա այն դեպքում, երբ ԻԻՀ-ն տարիներ է ինչ հրապարակել է իր պաշտոնական ու իրավական դիրքորոշումը և շեշտել, որ հանրաքվեի անցկացումն աշխարհի ու Միջին Արևելքի ամենամեծ խնդիրներից մեկի կարգավորման միակ ելքն է:
«Աֆթաբե Յազդ»
Իմաստավորվեց Մայր հայրենիք հասկացությունը
Իրանցի մայրերը տարիներ էր ինչ ջանք էին գործադրում, որպեսզի կարողանան իրենց զավակների համար իրանական քաղաքացիություն ստանալ, որպեսզի նրանց հոգիներում վառ պահեն մայր հայրենիք հասկացությունը և քաղաքցիական նախորդ սկզբունքերին ավելացնեն ևս մեկ սկզբունք: Նրանք շուրջ 16 տարի ջանք գործադրեցին այս իրավունքը ստանալու համար և վերջապես անցյալ օրը երկար տևած քաշքշուկներից հետո իրանցի մայր ունեցողներին իրանական քաղաքացիության շնորհման կանոնակարգը ծանուցվել է Իրանի նախագահի կողմից և սա նշանակում է, որ իրանցի մայր ունեցող երեխաները կարող են զգալ Մայր հայրենքի քաղացրությունը:
armenpress.am
ՊԲ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ մայիսի 22-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
aravot.am
Մինչ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարում է Արցախում ականազերծման ծրագրի ավարտի մասին
Մինչ Ադրբեջանն այս շաբաթ լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով հետևորդների հարցերին, ասել է, որ Միացյալ Նահանգները ավարտել է Արցախում ականազերծման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ուշադրությունը սևեռելով բնակչությանը խաղաղության պատրաստելու աշխատանքներին, գրում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: Հայ դատի հանձնախմբի մամուլի հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանն իր մտահոգությունն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ: «Ըստ երևույթին, ԱՄՆ գործող վարչակազմը «բնակչությանը խաղաղության նախապատրաստելը» ընկալում է որպես կյանքեր փրկող ծրագրի ֆինանսավորման դադարեցում, բայց միևնույն ժամանակ 100 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Ադրբեջանին ռազմական անվտանգության համար: Սա անընդունելի է: Շարունակելու ենք աշխատել, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն իր վերջին խոսքն հարցի առնչությամբ»,-ասել է Չուլջյանը: Նշենք, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարները և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը երկու առանձին նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների վտանգների վերաբերյալ և կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել այդ երկրում անցկացվող զորավարժությունները:
armenpress.am
Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ
Արցախում կրթության ոլորտում բարեփոխումների նոր փուլ է սկսվում: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձում նշել էր, որ նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, ներկայացնելով կրթական բարեփոխումների ծրագրի մանարամասները, նշեց, որ որոշումն ունենալու է հետադարձ ուժ: Այսինքն, ամենայն հավանականությամբ վերաբերելու է պետական ուսումնական հաստատություններում ընդունված և արդեն սովորող ուսանողներին:
«Այս ծրագրի հետ կապված առաջին ոգևորությունն ու արձագանքը ստացել ենք այս տարվա շրջանավարտներից: Բայց ասեմ, որ թեպետ պետական հաստատություններում ուսուցումն անվճար է լինելու, սակայն ընդունելության պայմաններն են խիստ լինելու: Ծրագրի նպատակը միայն սոցիալական խնդիր լուծելը չէ: Կառավարությունն այս ծրագրով փորձելու է խստացնել կրթության նկատմամբ պահանջները, լուրջ ուշադրություն է դարձվելու, թե դասախոսական անձնակազմի որակական հատկանիշներին, թե ընդհանուր կրթական մակարդակի որակի բարձրացմանը»,ասաց նա:
Կրթությունն անվճար է լինելու նաև միջին մասնագիտական պետական կրթական հաստատություններում: Այլևս պետական ուսումնական հաստատությունները կախված չեն լինելու ուսանողների վարձավճարներից: Վահրամ Պողոսյանը նշեց, որ այդ հանգամանքը որոշակի բացասական հետանքներ է ունեցել, ընդհանուր առմամբ, կրթական որակի վրա: Այս փոփոխությունը ենթադրում է, որ պետությունը պետք է պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն ավելացնի:
«Մասնավոր բուհերը, դրանից ելնելով, պետք է փորձեն մրցակցային առավելություն ունենալ, կարողանան ավելի բարձր, ժամանակակից կրթական պահանջներին համահունչ դասավանդում իրականացնել: Մենք պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որ մասնագիտական ուսումնական հաստատությունից դուրս եկող շրջանավարտն ունենա համապատասխան մասնագիտական բարձր որակավորում»,-ավելացրեց նա:
Վահրամ Պողոսյանը նշեց, որ նպատակ ունեն ուժեղացնել միջին մասնագիտական հաստատությունները: Նրա խոսքով՝ այս ուղղությամբ նախագահի ցանկությունն է բուհ չընդունվողների համար միջին մասնագիտական կրթական հնարավորություններն ընդլայնել՝ ուժեղացնելով քոլեջները: Խնդիր է դրված լուծել միջին մասնագիտական ոլորտում պահանջված մասնագետների հարցը:
Հարցին, թե արդյոք փոփոխություններով պայմանավորված կրթական հաստատություններում աշխատողների թվի վերանայում կլինի, Վահրամ Պողոսյանը նշեց, որ եթե խնդիր է դրվում որակի վրա, ապա հասկանալի է, որ այն առաջին հերթին պետք է ապահովեն դասավանդողները:
Արցախում գործում է երկու պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, 4 պետական քոլեջ:
news.am
Ամերիկացի հեռուստահաղորդավարուհին ուղիղ եթերում Թրամփին անվանել է «հիվանդ մարդ»
MSNBC հեռուստաալիքի հեռուստաշոուի վարող Միկա Բժեզիզինսկին ուղիղ եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «հիվանդ մարդ», հայտնում է Yahoo News-ը:
Բժեզինսկին այս հայտարարությամբ մեկնաբանել է Թրամփի մայիսի 12-ի թվիթը, որում նա հեռուսատահաղորդավարուհու ամուսնուն՝ նախկին կոնգրեսական Ջո Սքարբորոյին մեղադրել էր 2001 թվականին նրա աշխատակցի մահվան մեջ, նրան անվանելով փսիխոպաթ:
Ընդ որում՝ դիահերձումը ցույց է տվել, որ կինը մահացել է ընկնելու հետեւանքով ստացած գլխի վնասվածքից, եւ ոչ ոք նրան չի հրել: 28-ամյա Լորի Քլոուսութիսի մահվան պահին ինքը Սքարբորոն գտնվել է Վաշինգտոնում, իսկ հանգուցյալը մահացել է Ֆլորիդայում:
«Դոնալդ, սա նորմալ չէ: Դուք մեծ մարդ եք՝ ստիպելով այդ ընտանիքին գնալ դրա միջով, իր ամուսնուն ստիպելով գնալ դրա միջով, դա անելով պարզապես այն պատճառով, որ չարանում եք Ջոյի վրա, որովհետեւ Ջոն Ձեզ կրկին զայրացրել է... Որովհետեւ Ջոն ճշմարտությունն է ասում, եւ նա ուղիղ է ասում Ձեզ մոտ շրջապատի շահերի եւ նրա հանդեպ կարեկցանքի անբավարարության մասին եւ այդ լայնածավալ մարդկային աղետը հաղթահարելու ունակության անբավարարության մասին, որի փաստերը Դուք վատթարացրել եք եւ ամեն օր վատթարացնում եք»,- հայտարարել է նա:
Դրանից հետո նա գրառում է կատարել նաեւ Twitter-ում՝ հարց տալով, թե ինչու Թրամփին չեն արգելափակել:
panarmenian.net
Աշխարհում ավելի քան 2 մլն մարդ բուժվել է կորոնավիրուսից
Աշխարհում ավելի քան 2 մլն մարդ բուժվել է կորոնավիրուսից։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։
Մայիսի 23-ի դրությամբ ապաքինվածների թիվը հասել է 2,067,574-ի։
Ապաքինվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ ավելի քան 350,000 առողջացած։ ԱՄՆ-ն, սակայն, առաջատար է նաև վարակակիրների և մահվան ելքով դեպքերի քանակով՝ ավելի քան 1․6 մլն և 96,000 համապատասխանաբար։
Երկրորդ տեղում ապաքինվածների թվով Գերմանիան է՝ մոտ 160,000 գրեթե 180,000 վարակվածից, երրորդը՝ Իսպանիան, որտեղ ապաքինվել է 150,000 մարդ 235,000-ից։
Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 5․2 մլն մարդու մոտ, մահացել է ավելի քան 338,000-ը։
Covid-19-ով պայմանավորված թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։