Մամուլի տեսություն 25.05.2020
Իրանը հակադարձել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի անցկացրած եռօրյա զորավարժությանը
Համշահրի օրաթերթ
Իրանը հակադարձել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի անցկացրած եռօրյա զորավարժությանը:
Պենտագոնի ներկայացուցիչները մամուլի ասուլիսում հայտարարել են, որ մայիսի 19-21-ը, ԱՄՆ ռազմաօդային ուժերը և նավատորմը Պարսից ծոցում անցկացրել են եռօրյա ուսումնամարզական վարժանք: Իրանը հակադարձել է զորավարժությունների անցկացմանը:
Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ չնայած ամերիկյան նավերին մոտենալու դուպքում իրենց ուղղությամբ կրակ բացելու մասին ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններին, շարունակելու են տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված իրենց առաքելությունը:
Ջամե Ջամ օրաթերթ
Կորոնավիրուսն իմնունիտետ չի առաջացնո՞ւմ
ԱՀԿ պաշտոնյաները հայտարարել են, որ դեռևս չկան հիմնավոր ապացույցներ այն մասին, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ հետագայում կրկին չեն վարակվի:
Մեծ Բրիտանիայում իրականացվել է հակամարմինների հայտնաբերման 3.5 միլիոն թեստ, սակայն մասնագետներին չի հաջողվել պարզել, թե արդյող ապաքինված մարդիկ կարո՞ղ են կրկին վարակվել:
Էթեմադ օրաթերթ
Իրանական նավթատարների մուտքը Վենեսուելայի ջրեր, ստորացում էր ԱՄՆ-ի համար
ԱՄՆ-ի հարցերով փորձագետը հայտարարել է. «Իրանական նավթատարների մուտքը Վենեսուելա ապացուցեց, որ որ եթե Իրանը պահպանի իր ինքնավտսահությունը և փնտրի շահավետ և ոչ թե ձևական առևտրային պայմանագրեր, կարող է լուրջ ձեռքբերումներ ունենալ»:
«Սա առաջին հերթին վիրավորանք է Միացյալ Նահանգների համար», - ասել է ԱՄՆ-ի հարցերով փորձագետ պրոֆեսոր Ֆուադ Իզադին, նկատի ունենալով Իրանի առաջին նավթատարի հաջող մուտքը Վենեսուելայի ջրեր:
Իրան օրաթերթ
ԱՄՆ նախագահը բողոքել է գինետների բացման ու սրբավայւրրի փակ մնալու դեմ
ԱՄՆ նախագահը նահանգային իշխանություններից պահանջել է անհապաղ վերացնել սրբավայրերի նկատմամբ կիրառված սահմանափակությունները: Նա հայտարարել է, որ անարդար է, երբ գինետներն ու աբորտ իրականացնող կլինիկաները բաց են, սսակայն սրբավայրերը շարունակում են մնալ փակ:
Թրամփը հայտարարել է, սրբավայրերը կարևոր առաքելություն են իրականացնում և նահանգային իշխանությունները պետք է հնարավորինս շուտ վերաբացեն դրանք:
Գերմանիանի լրատվական գործակալության հաղորդման համաձայն,Թրամփն այս հայտարարությունն արել է մի խումբ նահանգապտերի հետ հանդիպման ժամանակ:
Փորձագետների կարծիքով, ԱՄՆ նախագահի այս հայտարարության նպատակն է նախընտրական շրջանում շեղել հասարակության ուշադրությունը:
armenpress.am
Հունաստանը մտադիր է զբոսշարջիկներին գրավել ապրանքների ու ծառայությունների ցածր գներով
Հունաստանում ներքին և արտաքին զբոսաշրջությունը խթանելու համար կառավարությունը մտադիր է նվազեցնել հանգստացողների շրջանում պահանջված բազմաթիվ իրերի և ծառայությունների գները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մասնավորապես, խոսքը դեպի կղզիներ թռիչքների, զբոսանավերի, ավտոբուսների, ժամանցային զբոսայգիների մուտքի տոմսերի, ծովային տուրերի գներին է վերաբերում։
Եվս մեկ առաջարկի համաձայն զեղչեր կլինեն սննդի, սուրճի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում: Այդ ոլորտի ընկերությունների համար կառավարությունը հարկերը նվազեցրել է մինչև 24 տոկոսով:
Զբոսաշրջային սեզոնը երկրում բացվում է հունիսի 15-ից, այդ օրվանից սկսկեն աշխատել սեզոնային հյուրանոցները: Հուլիսի 1-ից սպասվում է օտարերկրյա զբոսաշրջիկների ժամանում:
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ առաջին երկրները, որտեղից կթույլատրվի զբոսաշրջիկների այց, Ավստրալիան է, Կիպրոսը, Իսրայելը, Չինաստանը, Ճապոնիան, Դանիան, Ավստրիան և բալկանյան երկրները: Նրանք ստիպված չեն լինի մնալ կարանտինում, բավարար կլինի կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնելը:
armenpress.am
ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Աշխարհում ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 50 դեպքը գրանցվել է Ժնևում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովան:
«Ամբողջ աշխարհում ավելի քան 500 վարակված մարդ ունենք, դրանցից 50-ը՝ Ժնևում: ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցել ենք 8 դեպք: Դեպքերը հիմնականում եղել են միջին ծանրության: Ցավոք, եղել են նաև մահացու դեպքեր միջազգային կազմակերպությունների շարքերում: Ամեն դեպքում, իրավիճակից ելնելով, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատակիցներին պաշտպանելու համար»,-ասել է Վալովան:
Նա ավելացրել է, որ Ազգերի պալատը հունիսին կրկին պատրաստ կլինի ընդունել աշխատակիցներին՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում՝ սոցիալական հեռավորության պահպանումը:
armenpress.am
ԱՄՆ-ում հարուստները համավարակի ընթացքում դարձել են առավել հարուստ
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի միլիարդատերերի հարաստության ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է «Americans for Tax Fairness» և «Institute for Policy Studies» վերլուծական կենտրոնների՝ մայիսի 21-ին հրապարակած հետազոտություններում:
Ընդհանուր ցանկից ԱՄՆ-ի 5 ամենահարուստ մարդիկ եկամուտների զգալի աճ են գրանցել: Նրանք են «Amazon» ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, «Microsoft»-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը, «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, «Berkshire Hathaway»-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը, «Oracle»-ի հիմանդիր Լարի Էլիսոնը: Նշվում է, որ Բեզոսի հարստությունը ավելացել է 34,6 միլիարդով՝ աճը կազմելով 30,6 տոկոս, Գեյթսի հարստությունը՝ 8 միլիարդով՝ աճը կազմելով 8,2 տոկոս, Ցուկերբերգինը՝ 25,3 միլիարդով՝ աճը կազմելով 46,2 տոկոս:
ԱՄՆ-ում թոփ-30 միլիարդատերերի ցանկից տոկոսային առումով բարձր ցուցանիշ է ունեցել «Menard» խանութների ցանցի տնօրեն Ջոն Մենարդ-կրտսերը (աճը կազմել է 62.8 տոկոս) և ձեռնարկատեր Իլոն Մասկը (աճը կազմել է 48 տոկոս):
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ երկու ամսվա ընթացքում ավելացել է միլիարդատերերի թիվը: Եթե մարտ ամսին 614 միլիարդատեր կար, ապա մայիսին նրանց թիվը դարձել է 630: 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո նոր միլիարդատերերի թվով ապրիլին ԱՄՆ-ն հայտնվել է երկրորդ տեղում Չինաստանից հետո:
panarmenian.net
Չինաստանում կորոնավիրուսի ոչ մի նոր ակտիվ դեպք չի գրանցվել
Մայրցամաքային Չինաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ոչ մի նոր ակտիվ դեպք չի գրանցվել, սակայն ախտանիշ չունեցող 28 հիվանդ է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն։
Առանց ախտանիշի դեպքերից 2-ն արտերկրից են բերվել, առանց ախտանիշ 370 վարակակիր բժիշկների հսկողության տակ է, գրում է «Ինտերֆաքսը»։
Կորոնավիրուսի հետ կապված մահվան ելքով ոչ մի դեպք չի գրանցվել։
Մայիսի 22-ի դրությամբ ակտիվ վարակի 4 նոր դեպք էր գրանցվել և 35 ասիմպտոմ հիվանդ։
Չինաստանի մյուս, ոչ մայրցամաքային տարածքներում, վարակի 2 նոր դեպք է գրանցվել, 2-ն էլ Հոնկոնգում։
Երկրի բուժհաստատություններում շարունակվում է բուժվել 79 մարդ, նրանցից 9-ի վիճակը ծանր է գնահատվում։ Ապաքինվել է ավելի քան 78,000 մարդ։
2019-ի դեկտեմբերից Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 4633 մարդ, վարակվել է 82,971 անձ, որից 1711-ը բերովի դեպքեր են։
panarmenian.net
Johnson's Baby Powder-ի արտադրությունն ԱՄՆ-ում ու Կանադայում կդադարեցվի․ Սպառողները պնդում են՝ քաղցկեղ է առաջացնում
Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է մանկական Johnson's Baby Powder-ի արտադրությունն ԱՄՆ-ում և Կանադայում՝ բազմաթիվ դատական հայցերի պատճառով։
Ընկերությունը որոշել է վերջնականապես դադարեցնել մոտ 100 ապրանքի արտադրություն, այդ թվում` մանկական ցանափոշի Johnson's Baby-ինը։ Այս որոշումը գործելու է միայն ԱՄՆ-ում ու Կանադայում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ընկերությունից հայտնել են, որ Հս. Ամերիկայում իրենց արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է սպառողական վարքի փոփոխության և ապատեղեկատվության տարածման պատճառով։
«Johnson & Johnson-ը խիստ համոզված է մանկական Johnson's Baby ցանափոշիների անվտանգության հարցում։
Ամբողջ աշխարհում տասնամյակների գիտական հետազոտությունները փաստում են մեր արտադրանքի անվտանգության մասին»,- հայտնել են ընկերությունից։
Ըստ Wall Street Journal-ի` ԱՄՆ դատարաններում ընկերության դեմ 19,400 հայց կա, հայցվորները պնդում են, որ արտադրանքն առաջացնում է ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև մեզոթելիոմա՝ քաղցկեղի հազվադեպ տեսակ։
Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը Johnson's Baby խամքի միջոցների արտադրությունը սկսել է 1893-ից։