Մամուլի տեսություն 26.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120950-Մամուլի_տեսություն_26.05.2020
Այս օրերին, ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է իրանական նավթային տանկերների մուտքը Վենեսուելա և ԱՄՆ-ի սպառնալիքներն ուղղված տանկերների դեմ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 26, 2020 06:07 Asia/Tehran

Այս օրերին, ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է իրանական նավթային տանկերների մուտքը Վենեսուելա և ԱՄՆ-ի սպառնալիքներն ուղղված տանկերների դեմ:

Քեյհան օրաթերթ

Իրանական տանկերի մուտքը Վենեսուելա, ստորացում էր ԱՄՆ-ի համար

Երկուշաբթի օրը, իրրանական երկրորդ տանկերը՝ Forest-ը, մուտք է գործել Վենեսուևելայի ջրեր: Տանեկերին ուղեկցել են Վենսոեւլայի բանակի ուժերը:

Սոցիալական ցանցերի օգտատերերը ողջունել են իրանական տանկերների մուտքը Վենեսուելա, հրապարակելով «Շնորհակալ եմ Իրան» հեշթեգը և բարձր գնահատել Իրանի համերաշխությունը Վենեսուելայի հետ:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Կարակասում բարձրացվել է Իրանի դրոշը՝ ի նշան երախտագիտության՝ վառելիքի հարցում ցուցաբերած աջակցության համար:

 

Շարղ օրաթերթ

Կորոնավիրուսի պանդեմիան նոր բիզնեսի հնարավորություն է ստեծել  լոբբիստների համար

Կորոնավիրուսի պանդեմիան նոր բիզնեսի հնարավորություն է ստեծել Վաշինգտնի լոբբիստներիհամար

Վերջին երկու-երեք ամիսներին, լոբբիստական կազմակերպությունները բանակցություններ են վարում խոշոր բիզնեսմենների ու միությունների հետ, որպեսզի ավելի մեծ շահույթ ստանան այն փաթաեթներից, որոնց միջոցով կառավարությունը ցանկանում է որոշակի չափոց փոխհատուցել բիզնեսին հասցված վնասները:

Արտասահմանյան կառավարությունների լոբբիները նույնպես փորձում են օգտվել կորոնավիրուսի պանդեմիայի ստեղծած իրավիճակից, սակայն ոչ թե կառավարության տրամադրած ֆինասնական փաթեթներից օգուտ քաղելու, այլ բարի կամք դրսևերոելու համար:

 

Էբթեքար օրաթերթ

Հոնկոնգում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ Վաշինգտոնի և Պեկինի միջև եղած լարվածության հետևանքով, Չինաստանն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան գործողություններով

Հոնկոնգում վերջին զարգացումների կապակցությամբ Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածության ֆոնին, Չինաստանը նախազգուշացրեկ է, որ պատասխան միջոցներ կձեռնարկվեն, եթե Միացյալ Նահանգները փորձի սպառնալ տարածաշրջանում Պեկինի շահերին:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լիջիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է խարխլել Չիանստանի ազգային անվտանգությունը և Պեկինը դատապարտում է Սպիտակ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի այն հայտարարությունը, թե  Հոնկոնգի վերաբերյալ  անվտանգության նոր օրենքը ընդունվելու դեպքում, ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Պեկինի նկատմամբ: 

 

 

Իրան օրաթերթ

Պենտագոնն Իրաքին է  վերադարձերել  5 ռազմաբազա

Պենտագոնը հայտարարել է,  որ Ղասեմ Սուելայմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի ու Իրանի միջև լարվածության ֆոնին,  կոլացիցիոն ուժերը Իրաքին են հանձնել հինգ ռազմաբազա:

Հաղորդման նհամաձայն, վերադարձվածկառույցների թվում են Մոսուլի օդանավակայանը և Սիրիա- Իրաք սահմանին Ալ-Քաիմիում տեղակայված ռազմավարական նշանակության  ռազմաբազան:

 

armenpress.am

Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից կորոնավիրուսից բուժում ստանալուց հետո

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա ճիշտ է»,- ասել է Պոսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Պեսկովը բուժհաստատություն էր տեղափոխվել մայիսի առաջին կեսին: Նա կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական պատասխանի մասին հայտնել էր մայիսի 12-ին: Պեսկովը գտնվել է բժիշկների հսկողության տակ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի ուշ տեղեկացրել էր, որ իր մոտ ախտանշաններ ի հայտ են եկել, երբ ինքը գտնվում էր ինքնամեկուսացման մեջ:

 

armenpress.am

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր Գերմանիայի տնտեսությունը ռեկորդային անկում է ապրում

Կորոնավիրուսի համավարակն ուժեղ հարված է հասցրել Գերմանիայի տնտեսությանը: Գերմանիայում 2020 թվականին առաջին եռմասյակում ՀՆԱ-ն կրճտվել է 2,2 տոկոսով:

«Սա ամենամեծ անկումն է 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր և Գերմանիայի վերամիավորումից ի վեր երկրորդ ամենամեծ փլուզումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ ներկայացնելով Վիճակագրության դաշնային գրասենյակի տվյալները:

Նման անկման գլխավոր գործոնը դարձել է մասնավոր սպառման նվազումը 3.2 տոկոսով և սարքավորումների արտադրության ոլորտում ներդրումների 6,9 տոկոսով կրճատումը:

Ճգնաժամը հարվածել է նաև արտահանմանը, որի ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 1,3 տոկոսով: Ներմուծման ծավալները կրճատվել են 1,6 տոկոսով: Նշվում է՝ քանի որ խիստ սահմանափակումները Գերմանիայում սկսել են գործել մարտի կեսերից, հետևաբար կանխատեսվում է, որ բացասական հետևանքներն առավել տեսանելի կլինեն երկրորդ եռամսյակում:

Գերմանիայի կառավարությունը 2020 թվականի համար կանխատեսում է ամենախոր անկումը հետպատերազմյան շրջանից ի վեր: Սպասվում է, որ Գերմանիայի ՀՆԱ-ն կկրճատվի 6,3 տոկոսով:

 

armenpress.am

Իտալիայում լողավազաններն ու մարզասրահները վերսկսել են իրենց աշխատանքը

Իտալացիների համար մայիսի 25-ից կորոնավիրուսի հետ կապված որոշ սահմանափակումներ ևս մեղմվել են: Մասնավորապես, բացվել են լողավազաններն ու մարզասրահները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշված հաստատությունների աշխատանքները կվերսկսվեն գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ մի քանիսի: Լոմբարդիայում սպորտային հաստատություններ կբացվեն մայիսի 31-ին, Բազիլիկատում՝ հունիսի 3-ին:

Քանի որ սահմանվել են հիգիենայի և սոցիալական հեռավորության խիստ կանոններ, հետևաբար այցելուները, գնալուց առաջ, պետք է նախապես գրանցվեն: Մարզումների համար կլինեն ժամային սահմանափակումներ, առվելագույնը սահմանվել է 1.5 ժամ: Խոշոր ֆիտնես-կենտրոններից մեկը, նախապես իրազեկելով իր այցելուներին, նշել էր՝ պահանջվում է,  որ այցելունեը գան արդեն մարզական հագուստով: Պարապմունքներից հետո թույլատրվում է ցնցուղ ընդունել:  

 

panarmenian.net

Փաշինյան․ Մեր «սխալը» հայրենակիցների անհատական պատասխանատվությանը վստահելն է

Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության «սխալն» այն է, որ գուցե չափից ավելի մեծ վստահություն է տածել հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հաշվարկը հետևյալն է՝ երբ որևէ մեկը չվարակվեու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո դա անում է ոչ թե Կառավարության, վարչապետի կամ պետական կառավարման համակարգի համար, այլ՝ ինքն իր։ Եվ հետևաբար մեր ամբողջ ռազմավարությունն այս ընթացքում եղել է այն, որ ինչ-որ մի շրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման՝ մարդկանց կարողանալով ներկայացնել 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց»,-հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, թե կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունն է։ Նա հիշեցրել է, որ չախտահանված ձեռքերով դեմքին չպետք է հպվել, անհրաժեշտ է կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։

Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է խնդիր ունենա՝ չվարակվելու, և մյուսներին չվարակելու, իսկ Կառավարությունը գնալու է վարչական սահմանափակումների։

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։

 

panarmenian.net

Մարի Իզմիրլյանի անվ. մանկատանը կորոնավիրուսով 15 վարակված կա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից կորոնավիրուսով հոսպիտալացվել է 33 երեխա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Մարտիրոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ հաստատությունում 46 թեստ է իրականացվել, որից 15-ը՝ դրական:

«Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: Որևէ մեկը հաստատությունից չի հոսպիտալացվել, որովհետև որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան: Ամենասկզբում՝ մայիսի 23-ի երեկոյան, դայակներից մեկի մոտ 37,6 ջերմություն է նկատվել: Նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն: Բայց դայակի թեստի պատասխանը դեռևս չկա, այսինքն՝ չենք կարող ասել, որ հենց ինքն է առաջինը վարակված եղել», - ասել է Սոնա Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում՝ «Բաբլոյան» կենտրոնից:

«Առավոտյան թեստավորումից հետո տարածքն ախտահանվել է: Այս պահի դրությամբ բոլորն իրենց լավ են զգում, բարդացման դեպքեր չկան: 15 դրական դեպքերով հիվանդները մեկուսացվել են հենց հաստատության ներսում, որևէ մեկը չի հոսպիտալացվել», - ասել է նախարարության խոսնակը:

Նա միաժամանակ ընդգծել է, որ փետրվարի 27-ից սկսած՝ խնամքի բոլոր հաստատությունները գտնվել են կարանտինային ռեժիմում, ելումուտը խիստ սահմանափակ է եղել: Մայիսի 19-ից սկսած՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններն ամբողջովին փակ ռեժիմում են եղել:

«Որևէ մեկը մուտք ու ելք չի արել, ոչ ոք ախտանիշ չի ունեցել: Միայն այդ դայակն է երեկ չէ առաջին օրն իրեն վատ զգացել», - ամփոփել է Մարտիրոսյանը:

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային՝ 452-ով: Մահվան ելքով 12 դեպք է գրանցվել. 6-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, այլ պատճառով՝ 39։

 

panarmenian.net

Հռոմի պապը մարտից ի վեր առաջին անգամ Սբ Պետրոսի հրապարակում օրհնել է հավատացյալներին

Իտալիայում և Վատիկանում կորոնավիրուսի պատճառով կարանտինի սահմանումից ի վեր առաջին անգամ Հռոմի պապը մայիսի 24-ին կիրակնօրյա աղոթք է հղել հավատացյալների ներկայությամբ։ Վերջին անգամ Պապը օրհնել էր հավատացյալներին Սբ Պետրոսի հրապարակում մարտի 8-ին՝ դրանից հետո բոլոր շփումներն առցանց են եղել։

Ֆրանցիսկոս պապն աղոթել է Առաքելական պալատի գրադարանում, ինչպես և կարանտինային սահմանափակումների ժամանակ, բայց հետո պատշգամբ է դուրս եկել և օրհնել ներկաներին։ Հավատացյալները նրան ծափահարություններով են ողջունել։ Նրա ելքն ուղեկցվել է զանգերի ղողանջով, գրում է Deutsche Welle-ն։

Սուրբ Պետրոսի հրապարակ, որը վերջես է բացվել այցելությունների համար, թույլ են տվել մտնել մոտ 200 մարդու, որոնց մեծ մասը դիմակով է եղել՝ նրանք հեռու են կանգնել միմյանցից։

Մայիսի 18-ից Իտալիայում չեղարկվել են մի շարք սահմանափակումներ, այդ թվում վերացվել է եկեղեցական արարողությունների արգելքը։