Մամուլի տեսություն 27.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120999-Մամուլի_տեսություն_27.05.2020
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ է արել ռազմավարական մոտեցում ցուցաբերել Չինաստանի նկատմամբ, հավելելով, որ մոտենում է ԱՄՆ ղեկավարած համակարգի ավարտը:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 27, 2020 10:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.05.2020

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ է արել ռազմավարական մոտեցում ցուցաբերել Չինաստանի նկատմամբ, հավելելով, որ մոտենում է ԱՄՆ ղեկավարած համակարգի ավարտը:

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ի միահեծանության դարաշրջանն ավարտվում է

ԱՄՆ-ը շարունակում է Թրամփի օրոք միջազգային պայմանագրերից դուրս գալու քաղաքականությունը: Վերջերս Վաշինգտոնը հայտարարեց, որ դուրս է գալիս բաց երկնքի պայմանագրից, իսկ հիմա հայտարարում է, որ նպատակ ունի իրականացնել միջուկային փորձարկում:

Երկուշաբթի օրը, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ է արել ռազմավարական մոտեցում ցուցաբերել Չինաստանի նկատմամբ, հավելելով, որ մոտենում է ԱՄՆ-ի ղեկավարած համակարգի ավարտը: Նա ասել է. «Վերլուծաբանները վաղուց են խոսում ամերիկացիների կողմից ղեկավարվող համակարգի փլուզման  և ասիական ժամանակաշրջանի մեկնարկի մասին: Իսկ հիմա, կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի ուժի անկումն ավելի ակնհայտ է դարձել ու ավելի արագ է տեղի ունենում»:

Բորելը հավելել է. «Եվրամիության վրա գործադրվող ճնշումը՝ կողմերից մեկի կողքին լինելու համար աճում է, և միությունը պետք է հետևի սեփական շահերին ու խուսափի երկու բևեռների կողմից որպես գործիք կիրառվելուց:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Պենտագոնի և Սպիտակ տան միջև կորոնավիրոսի վերաբերյալ  տարաձայնություններ են առաջացել

Կորոնավիորւսի պանդեմիան Սպիտակ տան ու Պենտագոնի միջ  տարաձայնությունների առարկա է դարձել: Կառավարությունը հայտարարում է, որ կորոնավիրուսի ճգնաժամն ավարտվել է, սակայն Պենտագոնը պնդում է, որ զինված ուժերում այս ճգնաժամը կշարունակվի նաև հաջորդ տարի:

Ամերիկյան Հիլլ կայքի հաղորդմամբ, Պենտագոնը, որ հակառակ Սպիտակ տան համոզված է, որ կորոնավիրուսի ճգնաժամը շարունակվելու է նաև 2021թ, վիրուսի դեմ պայքարի սեփական ուղի ընտրելով, «առանձնացել է» կառավարությունից, ինչը զայրացրել է  Թրամփին:

 

Քեյհան օրաթերթ

Արևմտյան ափի տարածքները բռնակցելով, Նեթանյահուն կրակի կմատնի Իսրայելը

Սիոնիստական ռեժիմի մեծ թվով պաշտոնյաներ նախազգուշացրել էն «դարի գործարք» նախագծի շրջանակներում Արևմտյան ափի տարածքներն Իսրայելին բռնակցելու հետևանքների կապակցությամբ:

Ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ այդ որոշման գործադրումը երրորդ  ինթիֆադայի պատճառ կդառնա: Բռնագրավված տարածքներում Իսրայելի կառավարության համակարգող Քամալ Աբու Ռաքանը նույնպես նախազգուաշդցրել է այդ քայլի հետևանքների կապակցությամբ:

Իսրայելի ռազմական ռադիոն, մեջբերելով նրա խոսքերը, հաղորդել է. «Արրևմտյան ափն Իսրայելին կցելու կառավարության քայլը կարող է նոր հարձակումների ալիք առաջացնել»:

 

Խորասան օրաթերթ

Խաղի կանոնները փոխվեցին ի վնաս Թրամփի

Կորոնավիրուսը փոխել է աշխարհում ամեն ինչ: Եվ միայն համաշխարհային տնտեսությունը չէ, որ ենթարկվել է այս փթորկի ավերիչ հետևանքներին: Քաղաքկան հաշվարկներում նույնպես հնարավոր չի եղել խուսափել բացասական հետևանքներից: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ փորձագետների գնահատականներն ու կանխատեսումները նույնպես անմասն չեն մնացել կորոնավիրուսի հետևանքներից:

Կորոնավիրուսի պանդեմիայից առաջ Թրամփը հպարտանում էր, որ իր նախագահության օրոք, գործազրկության մակարդակը նվազել է, ֆոնդային բորսաներում գրանցվել է աճ, և խթանվել է նավթային արդյունաբերությունը: Սակայն կորոնավիրուսը սպառնում է ոչնչացնել բոլոր այս ձեռքբերումները:

ԱՄՆ-ում կտրուկ աճել է գործազրկությունը, ֆոնդային բորսաները կրել են խոոր կորուստներ, իսկ նավթարդյունաբերական գործարանները սնանկացել են՝ նավթի համաշխարհային գների անկման հետևանքով:

 

armenpress.am

«Թվիթեր»-ն առաջին անգամ Թրամփի գրառումները նշել է որպես մոլորեցնող

 «Թվիթեր»-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված երկու գրառում առաջին անգամ նշվել է որպես մոլորեցնող: Այդ գրառումներում Սպիտակ տան ղեկավարը հիշատակել է Կալիֆոռնիա նահանագը, որի իշխանությունները մտադիր են ընտրական քվեաթերթիկներն ուղարկել փոստի միջոցով: Թրամփը կարծում է, որ նման պրակտիկան սպառնում է կեղծել քվեարկության արդյունքները:

«Փաստաթղերը կարող են գողանալ փոստային արկղից, կեղծել կամ ստորագրել ուրիշների փոխարեն»,-գրել է նախագահը:

Գրառումից հետո օգտատերերը տեսել են հայտնված մակագրությունը հետևյալ բովանդակությամբ՝ Թրամփը կատարում է անհիմն հայտարարություն այն մասին, որ քվերակությունը փոստի միջոցով բերի ձայների կեղծման: Մի քանի ժամ անց, Սպիտակ տան ղեկավարը քննադատություններ է հնչեցրել «Թվիթեր»-ի հասցեին՝ նշելով, որ այն միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին:

 

armenpress.am

Ծխողները հաճախ COVID-19-ի հիվանդության ծանր ընթացք են ունենում

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության բնագավառի հսկողության համադաշնային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր») մայիսի 27-ին տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ իրենց ունեցած տվյալների համաձայն, ծխող մարդիկ հաճախ COVID-19-ի հիվանդության ծանր ընթացք են ունենում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռոսպոտրեբնադզորը» նշել է, որ ծխելը վատացնում է թոքերի աշխատանքը, ծխող մարդու օրգանիզմին դժվար է պայքարել շնչառական հիվանդությունների դեմ՝ առաջացած կորոնավիրուսի վարակի հետևանքով:

«Կորոնավիրուսով վարակվելու դեպքում հիվանդության ծանր ընթացք ունենալու վտանգն ավելի մեծ է, որովհետև նրանց (ծխողների­- խմբ.) թոքերն արդեն վնասված են»,- նշված է հաղորդագրության մեջ:

  «Ռոսպոտրեբնադզորը» հորդորում է քաղաքացիներին պահպանել առողջությունը ծխելու կործանարար հետևանքներից և հետևել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումների համատեքստում բժիշկների խորհուրդներին:

 

armenpress.am

Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը  մահացել է կորոնավիրոսի հետևանքով

 Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը՝  68-ամյա Վլադիմիր Լոպուխինը կորոնավիրուսի հետևանքով մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Վլադիմիր Լուպուխինի ընկերը՝ գրող Դենիս Դրագունսկին:

«Այսօր կորոնավիրուսի հետևանքով 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է իմ վաղեմի ու լավ ընկեր Վլադիմիր Լոպուխինը՝ մարդ, ում պարտական եմ»,-գրել է նա:

Վլադիմիր Լոպուխինը 1991-1992 թվականներին եղել է ՌԴ վառելիքի և էներգետիկայի առաջին նախարարը Բորիս Ելցինի նախագահության ժամանակ: Հետագայում նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել բանկերում և կոմերցիոն ընկերություններում:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 362 հազար 342 է, մահացածներինը՝ 3 հազար 807: Ապաքինվել է 131 հազար 129 մարդ:

 

panarmenian.net

ՌԴ-ն 15%-ով զեղչել է գազի գինը Վրաստանի համար

Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել են ներկրվող ռուսական գազի գինը մոտ 15%-ով նվազեցնելու մասին։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով աճող մրցակցությունը և այն, որ աշխարհում նավթամթերքի գներն անկում են, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը, ինչը կնպաստի գազի գնի նվազեցմանը։ Կոնկրետ թվեր չեմ նշի, սակայն, կարող եմ ասել, որ բնական գազի գինը կնվազի մոտ 15%-ով»,-ասել է Տուրնավան։

2019-ին Վրաստանը ՌԴ-ից 160 մլն խմ գազ է գնել, ինչը կազմում է ներկրվող գազի ծավալի մոտ 5 տոկոսը։ 2020-ին Վրաստանը մտադիր է արդեն մոտ 170 մլն խմ գազ գնել «Գազպրոմից»։

2006-ից Վրաստանը գազ չէր գնում ՌԴ-ից։ Միայն ստանում էր դեպի ՀՀ տարհանվող ռուսական գազի 10 տոկոսը։ 2017-ից ՌԴ-ն վճարում էր այդ տարանցման համար գումարով և մասնակիորեն՝ հումքով, իսկ 2018-ից՝ միայն գումարով։

 

 

panarmenian.net

Գիտնականներ․ Կորոնավիրուսով վարակվելուց 11 օր անց անձն էլ վարակիչ չէ

 Կորոնավիրուսով վարակվելուց հետո 11 օր անց անձն այլևս վարակիչ չէ, հայտարարել են սինգապուրցի գիտնականները, փոխանցում է Gazeta.ru-ն։

Ըստ տվյալների՝ Սինգապուրն այժմ հիվանդանոցից դուրս է գրում պացիենտներին, որոնց մոտ կորոնավիրուսի 2-րդ թեստը բացասական է։ Ընդ որում, գիտնականները կարծում են` եթե կորոնավիրուսի թեստը դրական է, դա դեռ չի նշանակում, որ վիրուսը «վարակիչ է կամ կենսունակ»։ Նրանց կարծիքով՝ մարդը վիրուսի կրող չի կարող լինել՝ նույնիսկ դրական ախտորոշման դեպքում։ Սա բացատրվում է նրանով, որ թեստը գտնում է միայն վիրուսի գենոմների մի մասը, որոնք կարող են ոչ կենսունակ լինել։

Ըստ Սինգապուրի վարակիչ հիվանդույթւոնների ազգային կենտրոնի ղեկավար Լեո Իյ Սինի՝ արդեն իսկ կան բավարար տվյալներ, որ անձը վարակվելուց 11օր անց արդեն վարակակիր չէ։

Մայիսի 26-ի դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 5.5 մլն-ից ավելի մարդ։ Մահացել է մոտ 347,000 մարդ։ Միայն ԱՄՆ-ում 1․6 մլն-ից ավելի վարկված կա։

 

panarmenian.net

NASA-ն և SpaceX-ը պատրաստ են տիեզերագնացների պատմական թռիչքին

 NASA-ն և Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտնել են, որ մայիսի 27-ին նախատեսված՝ Falcon 9 հրթիռի և Crew Dragon տիեզերանավի թռիչքների համար բոլոր ստուգումները բարեհաջող ավարտվել են։ Թռիչքի միակ խոչընդոտը կարող է լինել եղանակը, փոխանցում է TechCrunch-ը։

Սա կլինի մարդու առաջին թռիչքը մասնավոր տիեզերանավով․ մինչ այժմ մարդկանցով Տիեզերք ուղարկված բոլոր հրթիռներն ու տիեզերանավերը եղել են կառավարական կազմակերպություններինը։

Crew Dragon-ը Միջազգային տիեզերակայան կներկայացնի երկու տիեզերագնացի՝ Դագ Հարլիին և Բոբ Բենքենին։ Դա կլինի տիեզերագնացների առաջին թռիչքն ամերիկյան հողի վրա՝ մոտ 10 տարվա ընթացքում․ Space Shuttle ծրագիրը չեղարկվել է 2011-ին, դրանից հետո ԱՄՆ-ում թռիչքներ չեն իրականացվել։

Թռիչքից 110 օր հետո Բենքենն ու Հարլին Crew Dragon-ով կվերադառնան Երկիր։

Crew Dragon Demo-2-ը կդառնա SpaceX Falcon 9-ի 86-րդ ստարտը։ Անցյալ տասնամյակում գործարկված հրթիռը լրջորեն արդիականացվել է և կատարելագործվել։