Մամուլի տեսություն 29.05.2020
ԻՀՊԿ ծովուժը համալրվել է ավելի քան 100 արդիական նավերով:
Էթեմադ օրաթերթ
Ամերիկյան նավերի մղձավանջը՝ ԻՀՊԿ ծովուժը համալրվել է արդիական նավերով
Հինգշաբթի օրը, Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի է ունեցել ԻՀՊԿ ծովուժը տարբեր դասերի 100 նոր նավերով համալրվելու արարողությունը: Նոր արագընթաց նավակներն ունեն հրթիռներ արձակելու և շատ մեծ արագություն բացելու կարողություն:
Համշահրի օրաթերթ
Հնդկաստանում աղավնուն ձերբակալել են Պակիստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով
Պակիստանի հետ Հնդկաստանի սահմանին, հայտնաբերվել ու ոստիկանությանն է հանձնվել լրտեսական նպատակներով օգտագործվող մի աղավնի: Աղավնուն հայտնաբերել է Քաշմիրի Կաթվա շրջանի բնակիչներից մեկն ու հանձնել ոստիկաններին: Ոստիկանությունը հայտարարել է, որ թռչունն օգտագործեվել է Պակիստանի համար լրտեսություն իրականացնելու նպատակով և դրա թևերին ամրացված նամակ պարունակող օղակն ապացուցում է այդ ենթադրությունը:
Եթե աղավնո մեղքն ապացուցվի, թռչունն իր կյանքի մնացած մասը կանցկացնի վանդակում:
Իրան օրթերթ
Ֆեյսբուքը Թրամփի նոր որոշումն անվանել է գրաքննություն
Ֆյեսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հինգշաբթի օրը պատասխանելով Թրամփի կողմից սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանագրի ստորագրմանը, հայտարարել է, որ գրաքննությունը մի երկրի կողմից որը (պնդում է) թե պայքարում է գրաքննության դեմ, մտահոգիչ է:
Ցուկերբերգը Fox News-ին տված հարցազրույցում ասել է. «Ես պետք է պարզեմ, թե նրանք իրականում ինչ են անելու, սակայն ենթադրում եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատարստվում է գրաքննությամբ զբաղվել»:
Հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանափակում է սոցիալական ցանցերի աշխատանքը:
Համշահրի օրաթերթ
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ քաղաքացու սպանությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել այդ երկրում: Բողոքարարներին միացել են մեծ թվով սևամորթ և սպիտակամորթ մարզիկներ:
Ջամե Ջամ օրաթերթ
Ճարպով ու շաքարով հարուստ սնունդը նպաստում է ընկճախտի առաջացմանը
Գիտնականները պարզել են, որ ճարպով ու շաքարով հարուստ սնունդն ազդում է այն հորմոնների վրա, որոնք պատասխանատու են տրամադրության անկման համար:
Մայամիի առողջապահական ծառայության համալսարանի հետազոտական խմբի ղեկավար դոկտոր Միշել Փերլմանն ասում է. «Նման սնունդ ընդունելուց հետո, մարդկանց մոտ առաջանում է մեղքի զգացողություն, ինչը կարող է նպաստել դեպրեսիայի առաջացմանը:
armenpress.am
Հոնկոնգի ոստիկանները ձերբակալել են բողոքի ցույցի 300-ից ավելի մասնակիցների
: Հոնկոնգի ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակցիներից ավելի քան 300-ին ձերբակալել է հասարակական կարգը խախտելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քաղաքի տարբեր հատվածներում ցուցարարները հավաքվել են իրենց բողոքը հայտնելու ներկայում Հոնկոնգի օրենսդիր մարմնում քննարկվող Չինաստանի պետական օրհներգի կարգավիճակի վերաբերյալ վիճահարույց օրենքի դեմ: Պեկինը ցանկանում է, որ հնարավորինս շուտ ընդունվի պետական օրհներգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծը: Ինչպես նաև ցուցարարները դեմ են արտահայտում Պեկինի պլաններին, ըստ որոնց, նախատեսվում է ընդունել ազգային անվտանգության օրենք:
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել և նշել, որ ցուցարարներին ցրելու համար կիրառվել են նվազագույն միջոցներ: Դրանից հետո սկսվել են անկարգությունները, ցուցարարները որոշ շրջաններում փորձել են արգելափակել ճանապարհները:
armenpress.am
Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է էներգեկիրների միջազգային շուկան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է էներգակիրների համաշխարհային շուկայում իրավիճակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կողմերը կարևորել են ՕՊԵԿ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ջանքերի գործադրումը:
«Շարունակվել են մտքերի փոխանակումը էներգակիրների շուկայում իրավիճակի շուրջ: Երկու կողմերն էլ ընդգծել են համատեղ ջանքերի գործադրման կարևությունը ապրիլին ՕՊԵԿ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ նավթի արդյունահանման սահմանափակման ուղղությամբ»,- ասված է ՌԴ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
armenpress.am
Մալդիվներում զբոսաշրջիկների համար մշակվել են նոր կանոններ
Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նոսվոստի»-ն տեղեկացնում է, որ Մալդիվյան կղզիները հունիսից բաց կլինեն զբոսանավերի, մասնավոր ինքնաթիռների համար, կսկսեն ընդունել նաև կոմերցիոն թռիչքներ:
Բոլոր ժամանողները կթեստավորվեն: Զբոսաշրջիկները կհանգստանան միայն այն հյուրանոցներում, որոնք նոր տիպի լիցենզիա ունեցող հանգստավայրերում են: Այդ լիցենզիաները տրվում են այն հյուրանոցներին, որոնք համապատասխանում են սահմանված պահանջներին: Մասնավորապես, հյուրանոցները պետք է օգտագործեն իրենց սենյակների միայն 10 տոկոսը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկուսացման հնարավորություն լինի, ինչպես նաև պետք է պատրաստ լինեն կարանտինային ռեժիմին:
Հյուրանոցների աշխատակիցները պետք է օգտագործեն պաշտպանիչ միջոցներ, պահպանեն սոցիալական հեռավորության կանոնները: Բժշկի և բուժքրոջ ներկայությունը պարտադիր է:
Հյուրանոց եկած զբոսաշրջիկները պետք է այնքան ժամանակ մնան համարում, մինչև ստացվի թեստավորման պատասխանը:
.panarmenian.net
Ֆինն գիտնականներ․Շները հոտով կարող են կորոնավիրուս «ախտորոշել»
Շները կարող են հոտի միջոցով կորոնավիրուս «ախտորոշել», հայտարարել են Հելսինկիի համալսարանի հետազոտողները
Մի քանի շաբաթյա թրեյնինգից հետո շները մեզի հոտով կարողացել են տարբերակել պացիենտի մոտ կորոնավիրուս կա, թե ոչ։ Սխալի տոկոսը նվազագույն է եղել, փոխանցում է Deutsche welle-ն։
Համալսարանի մասնագետներից մեկը՝ Աննա Հելմ Բրյոկմանը հայտնել է, որ իրենք երկար ժամանակ է՝ վարժեցնում են շներին, տարբեր հիվանդությունների ախտորոշման համար։
«Սակայն այս անգամ հատկապես ուրախալի է տեսնել, թե ինչքան արագ են շները սովորում տարբերակել կորոնավիրուսի տիպիկ հոտը»,-ասել է նա։
Ֆինն գիտնականների խոսքով՝ շների միջոցով կորոնավիրուսի ախտորոշման ճշգրտությունը գրեթե նույնն է, ինչ թեստով։
Գերմանացի գիտնականները նույնպես հավաստում են՝ որոշ հիվանդություններ ունեն իրենց սպեցիֆիկ հոտը, որոնք, վարժեցված շները բավական մեծ ճշգրտությամբ են ճանաչում։ Կրծքագեղձի քաղցկեղն այդ շները տարբերակում են 93% ճշգրտությամբ, թոքերինը՝ 97%։ Մեծ ճշտություն կա նաև շների կողմից՝ հոտով մաշկի, ստամոքսի և շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշելու հարցում
«Բժշկական շներն» այսօր էլ աշխատում են հիվանդանոցներում և կլինիկաներում։ Որպես կանոն այս աշխատանքներն արվում են շների տերեի կողմից՝ կամավոր հիմունքով։ Շներին հիվանդությունների ախտորոշման համար օգտագործելն ունի և կողմնակիցներ և սկզբունքային հակառակորդներ։
.panarmenian.net
ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին Լիբիա մարտական ավիացիա տեղափոխելու մեջ
Լիբիայում ակտիվացել են ռազմական գործողությունները, իսկ ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին Լիբիա մարտական ավիացիա տեղափոխելու մեջ։ Թուրքական ԶԼՄ-ներն իրենց հերթին գրել են ռուսական մասնավոր «Վագներ» ռազմականացված կազմակերպության մարտիկների նահանջի մասին Լիբիայի արևմուտքում։
Մայիսի 26-ին Խալիֆ Հավթարի գլխավորությամբ Լիբիայի ազատագրական բանակի առաջխաղացման մասին նորությունների ֆոնին ԱՄՆ ԶՈւ Աֆրիկյան հրամանատարությունը (Africom) հայտարարել է, որ ՌԴ-ն Հաֆթարին աջակցելու համար ՄիԳ-29 և Սու-35 և Սու-24 կործանիչներ է փոխադրել Լիբիա, գրում է ՌԲԿ-ն։
Ըստ ԱՄՆ տվյալների՝ ՌԴ-ից ավիացիան սկզբից տեղափոխել են Սիրիա, հետո ներկել՝ տարբերանշանները թաքցնելու համար, ապա՝ փոխադրել Լիբիա։ Ըստ Africom-ի՝ ռուսական ինքնաթիռները վարելու են վարձկանները։
Մոսկվան ժխտում է իր միջամտությունը Լիբիայի հակամարտությանը։
Ըստ ՌԴ պաշտոնական դիրքորոշման՝ եթե Լիբիայում նույնիսկ կան ՌԴ քաղաքացիներ, ապա նրանք չեն ներկայացնում ռուսական պետության շահերը։ Այդ մասին հունվարին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։