Մամուլի տեսություն 30.05.2020
ԱՄՆ-ի Միննեապոլիս քաղաքի ոստիկանի կողմից սևամորթի սպանությունից հետո, քաղաքը վերածել է ոստիկանության ու զայրացած բողոքարարների բախումների դաշտի:
Շահրվանդ օրաթերթ
ԱՄՆ-ի շնչասպառության գիշերը
«Չեմ կարողանում շնչել: Խնդրում եմ: Չեմ կարողանում շնչել»: Սրանք 46-ամյա սևամորթ Ջորջ Ֆլոյդի խոսքերն են, որ մահացավ կապված ձեռքերով, պառկած վիճակում, ոստիկանության սպայի ծնկի սեղմումից: ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Միննեապոլիս քաղաքի 4 ոստիկաններ կեղծ թղթադրամ է օգտագործելու կասկածանքով ձերբակալել էին սևամորթ տղամարդուն, ինչից հետո, բռնություն գործադրելով սպանել: Հիվանդանոց տեղափոխված տղամարդն արդեն մահացած էր:
Ֆլոյդի նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը ցուցադրող տեսագրության տարածումը առթել է շատերի զայրույթը: Այժմ Միննեապոլիս քաղաքը վերածվել է ոստիկանության ու զայրացած բողոքարարների բախումների դաշտի:
Էթեմադ օրաթերթ
Իրանի ազատ ընտրության իրավունքը
ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն, կարելի է ասել պատմության ընթացքում ամենաաննախադեպ պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ: Սակայն անցնող երկու տարիների ընթացքում այդ երկիրը փորձել էր այնուամենայնիվ ինչ-որ կերպ ցույց տալ, որ քիչ թե շատ մտադիր է աջակցել Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեությանը ու դրան դեմ չէ: Այս պատճառով էլ պատժամիջոցներից ազատել էր Արաքի ռեակտորի և Բուշեհրի ատոմակայանի նախագծերը: Իհարկե նախատեսված էր, որ Արաքի ռեակտորի կրկին նախագծումը կատարվեր Չինաստանի ներկայությամբ ու ԱՄՆ-ի հսկողությամբ, սակայն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Բրիտանիան փոխարինեց նրան: Իսկ հիմա ԱՄՆ-ն որոշել է պատժամիջոցներ կիրառել Արաքի ռեակտորի նախագծի նկատմամբ և դադարեցնել Իրանի հետ ցանկացած համագործակցություն:
Էբթեքար օրաթերթ
Ատոմային էներգիայի կազմակերպություն. «Լավ լուրեր՝ Իրանի միջուկային արդյունաբերության ոլորտի վրեաբերյալ»
Արձագանքելով ԱՄՆ-ի պետքարտուղարի թփվիթերյան գրառումներին, որոնցում ասվում է, թե իրանցի երկու գիտնականների անունները ներառվել են ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություը հայտարարել է. «Իրանի միջուկային արդյունաբերության ոլորտի վերաբերյալ լավ լուրեր են սպասվում»:
Համշահրի օրաթերթ
Տատի մահանալուց հետո 15 տարի թոռը ստացելէ նր անպաստը
ԱՄՆ-ի Պենսիլվանիայում ձերբակալվել է 61 ամյա մի կին, ով իր տատիկի սոցիալական ապահովագրական գումարն ստանալու համար, վերջինիս դիակը 15 պահել է սառցարանում: Գլենորա Դելահին մահացել է 2004թ. 97 տարեկան հասակում, սակայն նրա թոռնուհի Սինթիա Քարոլին Բլեքը մինչև 2019թ. թաքցրել էր նրա մահը, որպեսզի կարողանա ստանալ մահացածի սոցիալական ապահովագրության գումարը: Այս տարիների ընթացքում Սինթիան իր տատիկի դիակը թաքցրել էր մի սառցարանում: Սակայն անցյալ տարի նրա բնակարանը գնելու համար եկած մարդիկ հասկացել են, որ սառցարանում ինչ-որ կասկածելի կապոց կա և գաղտնիքը բացահայտվել է:
armenpress.am
Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պակերազարդ մուլտֆիլմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մուլտֆիլմը կցուցադրվի հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Պատկերազարդ մուլտֆիլմը պատմում է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման պատմության մասին:
Մուլտֆիլմի դիտումից հետո երեխաները կարող են մեկնաբանություններում քննարկել այն և կիսվել տպավորություններով:
armenpress.am
Ուկրաինայի Ռադայի պատգամավորը կոչ է արել ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը
Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը կոչ է արել ստորագրել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանի նախաձեռնած խնդրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, այս մասին Դմիտրուկը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր երկիրը դրանց թվում չէ»,- գրել է Դմիտրուկը:
Պատգամավորը նաև ընգծել է խնդրագրի կարևորությունը Ուկրաինայում բնակվող հայկական սփյուռքի համար:
«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար, ես մշտապես շփվում եմ հայ ժողովրդի ներկայացուցիչների և հետ հրաշալի հասկանում եմ, թե որքան կարևոր է Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Չի կարելի անտարբերության մատնել և փակել աչքերը մեր եղբայր ժողովուրդների պատմության նման արյունալի էջերի վրա»,- նշել է պատգամավորը:
«Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանը Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագիր է կազմել, որը ներկայացրել է Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Խնդրագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի կայքում:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։
armenpress.am
Օքլենդում ցույցի ժամանակ հնչած կրակոցներից մահացել է պետական հաստատության անվտանգության աշխատակիցը
Կալիֆորնիայի քաղաք Օքլենդում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ հնչած կրակոցներից զոհվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում CNN-ը:
Դեպքի հետ կապված հետաքննություն է կատարվում: Ինչպես հաղորդում է հեռուստատեսությունը, անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն ապահովում են պետական հաստատությունների անվտանգությունը և իրավապահ մարմինների գործառույթ են իրականացնում:
Զանգվածային ցույցերն ու անկարգությունները ԱՄՆ քաղաքներում մեկնարկել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին ոստիկանները ձերբակալության ընթացքում ոտքով պարանոցի հատվածում սեղմելով սպանում սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը խանութում գնված ապրանքի դիմաց վճարել էր կեղծ թղթադրամներով: Մինեապոլիսում հայտարարված է պարետային ժամ:
news.am
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրել է Լիբիա կեղծ արժույթներ մատակարարելու մեջ
ԱՄՆ-ում բարձր են գնահատում Մալթայի կառավարության հայտարարությունը՝ ռուսական պետական «Գոզնակ» ընկերության կողմից տպված 1.1 միլիարդ դոլարի չափով լիբիական կեղծ արժույթի առգրավման մասին, հաղորդվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:
Ըստ հաղորդման՝ կեղծված արժույթի թողարկումը պատվիրվել էր ապօրինի կազմակերպության կողմից:
«Միացյալ Նահանգները, ինչպես եւ նախկինում, հավատարիմ են ՄԱԿ-ի եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ Լիբիայի ինքնիշխանությունն ու կայունությունը խաթարող գործողությունների կանխման նպատակով: Այս միջադեպը կրկին անգամ ընդգծում է Լիբիայում Ռուսաստանի չարամիտ եւ ապակայունացնող գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:
panorama.am
ԱՄՆ-ը խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ. Թրամփ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրաժարվել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, և Վաշինգտոնը խզում է կազմակերպության հետ իր բոլոր կապերը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Քանի որ նրանք չկարողացան իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, մենք այսօր խզում ենք մեր հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և մեր ֆինանսական ռեսուրսներն ուղղում առողջության պահպանության ոլորտում աշխարհում այլ հրատապ խնդիրների»,- ասել է նա Սպիտակ տանն ունեցած ելույթի ընթացքում:
Նա շեշտել է, որ մինչ ԱՄՆ-ը ներկայացնում էր ԱՀԿ-ի մանրամասն բարեփոխման պլանը, կազմակերպությունից հրաժարվեցին ընդառաջել:
Թրամփը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը նախկինում ԱՀԿ-ին հատկացրել էր մոտավորապես 450 միլիոն դոլար, իսկ Չինաստանը՝ 40 միլիոն դոլար:
Ապրիլին Թրամփը հայտարարեց, որ իր վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, մինչև Վաշինգտոնում ուսումնասիրեն, թե ինչպես է ԱՀԿ-ն արձագանքել ճգնաժամին: ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին անվանել է «չինամետ»:
Ավելի ուշ Թրամփը նամակ էր հրապարակել ուղղված ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսոսին, որում նա նախազգուշացրել էր այն միջոցառումների մասին, որոնք կկիրառվեն այն դեպքում, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում իր աշխատանքում զգալի բարելավումներ կատարելու պարտավորություն չվերցնի:
Նախագահն իր նամակում մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել այն մասին, որ ԱՀԿ-ն անտեսել է կորոնավիրուսի համաճարակի մասին նախազգուշացնող տարբեր ազդակները և քննադատել Չինաստանի վերաբերյալ իր դիրքորոշումը:
panarmenian.net
Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 3000 կրակոց: