Մամուլի տեսություն 01.06.2020
Այն պահին, երբ զայրացած ցուցարարները մոտեցել են Սպիտակ տանը, շիւնության ներսում գտնվող Դոնալդ Թրամփը թաքնվել է նկուղում:
Համշահրի օրաթերթ
Վախենալով ցուցարարներից, Թրամփի ընտանիքը ստորգետնյա ճանապարհով փախել է ապաստարան
Ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից զայրացած ցուցարարները հավաքվել են Սպիտակ տան առջև: Միաժամանակ հրապարակվել է լուր, որ անվտանգության ծառայությունը Դոնալդ Թրամփի ընտանքին Սպիտակ տանից ստորգետնյա ճանապարհով տեղափոխվել է ապաստարան:
Սպիտակ տան դիմաց հավաքված ցուցարարների և ոստիկանության ու անվտանգության ուժերի միջև տեղի են ունեցել բախումներ:
Մադոմսալարի օարթերթ
Երկրորդ հեղաշրջումն ԱՄՆ-ում
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ցույցերը հասել են գագաթնակետին, դուրս գալով ոստիկանության վերահսկողությունից:
Ասոշիեյթեդ Պրեսը հաղորդել է, որ զարացած ցուցարարները հրդեհել են ոստիկանական մեքենաները, թալանել խանութները: Երկրի 25 քաղաքներում հայտարարվել է ռազմական դրություն: Պատճառված վնասների ու զոհերի մասին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվել:
Քեյհան օրաթերթ
Իրանն արձանագրել է աննախադեպ ձեռքբերումներ
Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Միլոն Միլլերը հեռուստատեսային հարցազրույցներից մեկում ասել է.«Իրանն իր ռազմավարական նպատակներին հասնելու համար, մշակել է բազմաթիվ նախագծեր: Նրանք մշակել գամ գնել են բալիստիկ հրթռիներ, որոնք կարող են թիրախավորել Արևելյան Եվրոպայում և ավելի հեռավոր տարածքներում գտնվող նպատակակետրը: Նրանք ունեն ցամաք-օդ տեսակի հրթիռներ, ռազմածովային հրթիռներ, սուզանավեր, որոնք ամենայն հավանականությամբ զինված են հականավային հրթռիներով: Նրանք ունեն եթե ոչ հազար ապա հաստատ հարյուրավոր Քրուզ տեսակի հրթռիներ, տակտիկական կործանիչներ: Եվ հետաքրքիր է, որ նրանք դեռ կիրառում են F-4, 5 և F-14 կործանիչներ, որոնք արդեն երկար տարիներ աշխարհի որևևէ այլ երկրում չեն կիրառվում»:
Ջամե Ջամ
Հարյուրավոր իսրայելցիներ հավաքվել են Երուսաղեմում՝ դատապարտելու հաշմանդամություն ունեցող երիտասարդ պաղեստինցու նահատակությունը
Իսրայելի ձախակողմյան շուրջ 300 ակտիվիստներ, ի նշան բողոքի հաշմանդամություն ունեցող երիտասարդ պաղեստինցի Այադ ալ-Հալաքի սպանության դեմ, հավաքվել են Երուսաղեմի Համշբիր հրապարակում գտնվող ոստիկանության շտաբի դիմաց:
Ցուցարարները վանկարկել են ոստիկանության բռնությունների դեմ ուղղված կագախոսներ:ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Պաղեստինցիների կյանքը կարևոր է», «Պաղեստինցի լինելը հանցագործություն չէ» և «Արդարություն ՝ Այադի համար»:
Շաբաթ օրը, Իսրայելի One One Channel ալիքը հաղորդել էր, որ բռնագրավված Երուսաղեմում գտնվող Բաբ ալ-Դասբաթի մոտակայքում, ոստիկանները են մտավոր հետամնաց և անզեն պաղեստինցի երիտասարդի վրա:
armenpress.am
Աֆրիկայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը
Աֆրիկայում նոր կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 144,7 հազարի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակի սկսվելուց ի վեր Աֆրիկյան մայրցամաքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 144 702 դեպք, 4149 հիվանդ մահացել է: Ապաքինվել է 61 164 մարդ։
Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավ-Աֆրիկյան Հանարապետությունում (32 683), Եգիպտոսում (23 449), Նիգերիայում (10 162) Ալժիրում (9 394): Ամենաշատը COVID-19 հիվանդներ են մահացել Եգիպտոսում (913), ՀԱՀ-ում (683) և Ալժիրում (653):
armenpress.am
Օքլենդում ցույցի ժամանակ հնչած կրակոցներից մահացել է պետական հաստատության անվտանգության աշխատակիցը
Կալիֆորնիայի քաղաք Օքլենդում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ հնչած կրակոցներից զոհվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում CNN-ը:
Դեպքի հետ կապված հետաքննություն է կատարվում: Ինչպես հաղորդում է հեռուստատեսությունը, անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն ապահովում են պետական հաստատությունների անվտանգությունը և իրավապահ մարմինների գործառույթ են իրականացնում:
Զանգվածային ցույցերն ու անկարգությունները ԱՄՆ քաղաքներում մեկնարկել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին ոստիկանները ձերբակալության ընթացքում ոտքով պարանոցի հատվածում սեղմելով սպանում սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը խանութում գնված ապրանքի դիմաց վճարել էր կեղծ թղթադրամներով: Մինեապոլիսում հայտարարված է պարետային ժամ:
armenpress.am
«Հելթ թոն»-ը չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց կորոնավիրուսի դեմ պայքարում․ ԱՆ պարզաբանումը
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ, թե «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց են գտել»։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումը․
«Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»:
Հայտնում ենք, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:
Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Հավելենք, որ որևէ պաշտոնական ուղեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»:
panarmenian.net
Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 22-ին որոշել է անցնել տնային կարանտինի, հայտնել է Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է Dolce Welle-ն:
Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ որոշումն ընդունվել է, երբ պարզվել է, որ կանցլերին թոքաբորբի դեմ պատվաստած բժիշկը վարակված էր կորոնավիրուսով:
Մերկելը կանոնավոր կերպով կորոնավիրուսի թեստ կհանձնի հաջորդող օրերին, իսկ իր պարտավորությունները կկատարի տնից:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների՝ աշխարհում վարակակիրների թիվը հասել է մոտ 240,000-ի: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 24,000 մարդ, նրանցից 94-ը մահացել են: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
panarmenian.net
ՌԴ-ում մտադիր են տուգանել պատվաստումներից հրաժարվելու համար
ՌԴ-ում վարչական իրավախախտումների օրենսգրքի նոր նախագծով նախատեսվում է ռիսկային խմբի քաղաքացիների համար տուգանք սահմանել օրենքով նախատեսված բուժզննումներից և պատվաստումներից հրաժարվեու դեպքում։
Ըստ նախագծի՝ վարչական տուգանքը կարող է սահմանվել 5000-7000 ռուբլու սահմաններում, գրում է «Ինտերֆաքսը»։
Արդարադատության փոխնախարար Դենիս Նովակը հայտարարել է, որ «պատժամիջոցները չեն վերաբերի քաղաքացիների մեծ մասին, որոնք այս կամ այն պատճառով չեն պատվաստվում ազգային ժամանակացույցի համաձայն»։
«Վարչական պատասխանատվություն է առաջանում միայն այն դեպքերում, երբ այդ միջոցառումների անցկացման պարտավորություն է առաջանում՝ ըստ սանիտարահամաճարակային վերահսկման մասին օրենքի»,- ասել է Նովակը։
ՌԴ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9035 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 414,878-ի։ Ապաքինվել է 175,877 մարդ, մահացել՝ 4855։