Մամուլի տեսություն 02.06.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121265-Մամուլի_տեսություն_02.06.2020
ԱՄՆ-ի 140 քաղաքներում շարունակվում են հակառասիստական բողոքի ցույցերը:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հունիս 02, 2020 08:51 Asia/Tehran

ԱՄՆ-ի 140 քաղաքներում շարունակվում են հակառասիստական բողոքի ցույցերը:

Էթեմադ օրաթերթ

Ե՞րբ է անցկացվել Ռուսաստանի սահմանադրական հանրաքվեն

Երկուշաբթի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդ երկրում  սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա հուլիսի 1-ին:

Ռուսաստանի քաղաքական համակարգում այս փոփոխությունները նրան թույլ են տալիս կրկին առաջադրվել 2024 թվականի ընտրություններում: Ռուսաստանի սահմանադրական հանրաքվեն նշանակված էր ապրիլի 22-ին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի 140 քաղաքներում շարունակվում են հակառասիստական բողոքի ցույցերը

Երկու տարի առաջ, ԱՄՆ-ը փորձեց Իրանում գործադրել «թեժ ամառ» ծրագիրը,  որի նպատակն էր երկրում անկարգություններ հրահրելուվ, թուլացնել իսլամական համակարգի դիրքերն ու հնարավորություն ստեղծել Վաշինգտոնի ու իր դաշնակիցների համար, իրենց վերահսկողությունը սահմանելու Իրանում:

Սակայն երեքշաբթի օրվանից սկսած, Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո,  Իրանի համար նախատեսված ԱՄՆ-ի  ծրագիրը մկենարկեց հենց այդ երկրում: Սակայն այս անգամ տարբերությունը կայանում է նրանում, որ «թեժ ամառը» որևէ մեկի կողմից չի նախագծվել և բողոքի ցույցերը այդ երկրում առկա ռասիզմի հետևանքն  են:

 

Իրան օրաթերթ

Թրամփ․ ԱՄՆ-ը  Antifa շարժումը ահաբեկչական կազմակերպություն կհայտարարի՞

Մայիսի 31-ին, Թվիթերում արած գրառման մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայատարարել է. «ԱՄՆ-ը Antifa-ն կհամարի ահաբեկչական կազմակերպություն»:

Սակայն խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք Թրամփը նման իրավասություն ունի՞:  Politico կայքը գրում է, որ նախ՝ Թրամփը չունի նման իրավասություն, և երկրորդ հերթին,  ծայրահեղական ակտիվիստների ոչ մի խումբ երբեք չի ճանաչվել որպես կազմակերպություն:

«Antifa-ն «Անտիֆաշիստական- հակաֆաշիստական գործողություն» բառակապակցության կրճատ ձևն է։ Դա միջազգային շարժում է, որը հանդես է գալիս ընդդեմ նեոնացիստների, ֆաշիզմի, ռասիզմի և մյուս ռասաների նկատմամբ սպիտակ ռասայի գերազանցության գաղափարի։ Շարժման մասնակիցների մեծ մասը Ամերիկայում հանդես է գալիս նաև ընդդեմ Թրամփի քաղաքականության, որը նրանք համարում են ազգայնական և հակամուսուլմանական։

 

Քեյհան օրաթերթ

Իմամ Խոմեյնի. Ամերիկացի ժողովուրդը քիչ-քիչ արթնանում է

ԻԻՀ հիմնադիր Այաթոլլա Խոմեյնին, իր աստվածային ուժով կարողացավ առաջնորդել ու ավարտին հասցնել բռնատեր ուժերի դեմ Իրանի ժողովրդի պայքարը և կործանելով իմպերիալիստական համակարգն ու բարձրացնելով արդարության ձայնը, ավարտին հասցնել իսլամական հեղափոխությունը:

Հեղափոխություն, որը բարձրացրեց Իրանի ժողովրդի ինքնավստահության ու հպարտորւթյան ոգին: Այն դարձավ  «ոչ արևելք, ոչ արևմուտք» սկզբունքք գործադրման սկիզբը, նվաճեց բոլոր մուսուլմանների սրտերն ու դարձավ աշխարհում իսլամական շարժման ձևավորման սկիզբ:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Գլխացավ և լարվածություն. կորոնավիրուսի նոր նախանշանները

Վերջերս իրականացված ուսմունասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսն ազդում է նաև մարդու նյարդային համակարգի վրա, առաջացնելով նյարդաբանական խնդիրներ:

Այսպիսով, կորոնավիրուսի ախտանշաններ կարող են հանդիսանալ ոչ միայն կոկորդի ցավը, հոտի զգացողությունը կորցնելն ու բարձր ջերմությունը, այլ նաև գլխացավն  ու լարվածության զգացոմը,

 

armenpress.am

Ֆրանսիայում ցանկանում են հետաձգել Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեն

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել է Նոր Կալեդոնիայի՝Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվեն սեպտեմբերի 6-ից տեղափոխել հոկտեմբերի 4-ին՝ տեխնիկական բարդությունների պատճառով, որոնք ծագել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Հանրաքվեի կազմակերպման անթերի բնույթը երաշխավորելու համար Ֆրանսիայի վարչապետն առաջարկում է հանրաքվեի ամսաթիվը սահմանել 2020 թվականի հոկտեմբերի 4-ը, որը նախապես նշանակված էր 2020 թվականի սեպտեմբերի 6-ին»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հանրաքվեի նոր ամսաթվից հետո համապատասխան որոշման նախագիծը Էդուար Ֆիլիպն ուղարկել է Նոր Կալեդոնիայի կառավարությանը և կոնգրեսին:

Չնայած կորոնավիրուսի հետ կապված սանիտարական ճգնաժամին՝ հանրաքվեի նախապատրաստումը շարունակվել է, սակայն այսօրվա դրությամբ դժվարություններ կան քվեարկության ժամանակ ընթացակարգերի ապահովման հարցում: Մասնավորապես, հնարավորություն չկա երաշխավորված ժամկետում հավաքել և կազմակերպել 250 միջազգային դիտորդի ժամանումը հանրաքվեին, որոնք պետք է անցնեն երեքշաբաթյա կարանտին։

Նոր Կալեդոնիայում անկախանալու նախորդ հանրաքվեն տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 4-ին, այն ժամանակ բնակիչների մեծ մասը որոշել էր մնալ Ֆրանսիական հատուկ վարչատարածքային կազմում:

 

armenpress.am

Չինաստանում հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից 6 մարդ է զոհվել

Չինաստանում 6 մարդ  է զոհվել հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ենթադրվող պայթյունը տեղի է ունեցել հարավ-արևմտյան Յուննան նահանգում գտնվող հիդրոէլեկտրակայանում: Յուննանի կառավարության հայտարարությունում ասվում է, որ 6 մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավորվել են:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել մայիսի 29-ին Պեկինի ժամանակով 11:10-ին: Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել պայթյուն: Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է դեպքի պատճառների քննությունը:

 

 panarmenian.net

Ֆրանսիայում չեղարկում է սահմանափակումների մի մասը

Ֆրանսիայում չեղարկվում է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների մի մասը։ Հունիսի 2-ից բոլոր քաղաքացիները կարող են ճամփորդել երկրի տարածքում։

Մինչ այդ թույլատրվում էր ուղևորություններ կատարել միայն բնակության վայրից 100 կմ շառավիղով, գրում է Deutsche Welle-ն։

Հունիսի 2-ից բացվում են նաև ռեստորանները, բարերն ու սրճարանները։ Փարիզում և արվարձաններում կբացվեն զբոսայգիները։

Պանդեմիայի ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան 28,800 մարդ է մահացել։

 

panarmenian.net

ՀՀ-ում 101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

Կորոնավիրուսից ու երկկողմանի թոքաբորբից բուժվել և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 101-ամյա մի կին, հայտնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 1919 թվականին ծնված Նազանի Սիմոնյանը մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից էր ԲԿ տեղափոխվել, հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով:

Ավելի վաղ Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով էր վարակվել 45 անձ։ Նրանց մի մասը տարեցներ էին, մյուսները՝ բուժաշխատողներ։

«Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը: Մեկ շաբաթից ավելի նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու: Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել»,- գրել է Խաչատրյանը։

Ավելի վաղ նույն ԲԿ-ում կորոնավիրուսից բուժվել էր 96-ամյա մի տղամարդ։

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։

 

panarmenian.net

Թրամփը սպառնում է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» է անվանել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրում շարունակվող անկարգությունները։ Նա սպառնացել է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները։ Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տան առջև իր ելույթում։

«Եթե այս կամ այն քաղաքը, կամ նահանգը խուսափում է անհրաժեշտ միջոցներ կիրառել պաշտպանելու համար իր բնակիչներին, ապա ես կօգտագործեմ Զինված ուժերը և արագ կլուծեմ խնդիրը նրանց փոխարեն»,- ասել է Թրամփը:

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` ԱՄՆ նախագահն ավելի վաղ հորդորել էր նահանգապետերին ավելի կոշտ գործել ցուցարարների դեմ և ուժ կիրառել անկարգությունները զսպելու համար։

Ավելի վաղ ոստիկանությունը ցրել էր ուժի կիրառմամբ Սպիտակ տան մոտ կազմակերպված ցույցը՝ արցունքաբեր գազի և լուսաձայնային նռնակների կիրառմամբ։ Անկարգությունների պատաճռ է հանդիսացել 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որին բերման ենթարկելու ժամանակ խեղդամահ է արել ոստիկանը։ ԱՄՆ բազում քաղաքներում պարետային ժամ է գործում։