Մամուլի տեսություն 05.07.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121361-Մամուլի_տեսություն_05.07.2020
Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում բարձրացրած հանրային ճնշման հետևանքով, վերջինիս սպանող ոստիկանը մեղադրվի երկրորդ կարգի մարդասպանության մեջ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հունիս 05, 2020 10:07 Asia/Tehran

Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում բարձրացրած հանրային ճնշման հետևանքով, վերջինիս սպանող ոստիկանը մեղադրվի երկրորդ կարգի մարդասպանության մեջ:

Իրան օրաթերթ

Ջորջ Ֆլոյդին սպանող ոստիկանին առաջադրվել է  երկրորդ կարգի սպանության մեղադրանք

Մինեսոտա նահանգի դատարանը փոխել է սևամորթ Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի մեղադրանքը և մեղադրանք է առաջադրել նաև սպանության վայրում գտնված երեք այլ սպաների:

Նախկինում, Դերեք Շեվինին առաջադրվել էր երրորդ կարգի սպանության  մեղադրանք, որը դեռևս շարունակում է մնալ գործի մեջ:

Դատարանը սպանությանն աջակցելու մեղադրանք է առաջադրել նաև Ֆլոյդի սպանության վայրում ներկա գտնված երեք այլ ոստիկանների:

 

Էթեմադ օրաթերթ

Ամերիկացիների 31 տոկոսը ասում է, որ առաջիկա հինգ տարիներին ակնկալում է քաղաքացիական պատերազմ

Rasmussen Reborts Institute- ի կողմից անցկացված հարցման համաձայն, ամերիկացիների 31 տոկոսը կարծում է, որ Միացյալ Նահանգները առաջիկա հինգ տարիներին քաղաքացիական պատերազմի ականատես կլինի:

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի Կարիբյան ծովում նախագահը չթիրախավորեց իրանական նավթատարները, որպեսզի չհայտնի մեկ այլ ճգնաժամի մեջ նախագահական նընտրություններիր շեմին: Հատկապես որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կատարի միջով Իրանի ուղերձ է հղել ԱՄՆ-ին, այն մասին, որ յուրաքանչյուր խնդիր որ պատահի իրանական նավթատարների հետ, աշխարհի որ մասում էլ որ լինի կստանա համարժեք պատասխան:

 

Ջամե Ջամ օրաթերթ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շեշտը դնում է կորոնավիրուսի պատվաստանյութի համաշխարհային հասանելիության վրա

Նշելով, որ որևէ երկիր չի կարող միայնակ արտադրել կորոնավիրուսի պատվաստանյութը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայարարել է. «Մեզ այս ոլորտում անհրաժեշտ է համաշխարհային համագործակցություն, որպեսզի բոլորն ունենան հասանելիություն պատվաստանյութին»:

Պատվաստանյութը շատ կարևոր նշանակություն ունի հիվանդությունների կանխարգելման հարցում և տարեկան միլիոնավոր կյանքեր է փրկում:

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը սպառնացել է Սեուլին

Հյուսիսային Կորեայի առաջնորդի  քույրը՝ Քիմ Յոնգ Ունը, նախազգուշացրել է Հարավային Կորեայի պաշտոնյաներին, որ եթե Փհենյանի դեմ ռազմական քարոզչությունը չկանգնեցվի,  խաղաղ բանակցությունները կավարտվեն, և որ երկու երկրների միջև ռազմական լարվածությունը կավարտվի:

Մի քանի օր առաջ, երկու Կորեաների սահմանին, Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեա փախած մի խումբ անձինք քարոզական թռուցիկներ էին բաժանել մարդկանց: Խումբը թռուցիկները Հյուսիսային Կորեայի հեռավոր շրջաններ էր ուղարկել փուչիկներով: Թռուցիկներում դատապարտվել է Փհենյանի միջուկային ծրագիրը:

 

armenpress.am

Չեխիայի, Ավստրիայի և Հունգարիայի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանափակումը հանվում է

Չեխիայի, Ավստրիայի և Հունգարիայի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումները հունիսի 5-ից հանվում են: Սլովակիան նշված երկրների համար սահմանը բացել է հունիսի 4-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրշիչեկը:

«Չեխիայի կառավարության արտահերթ նիստում ընդունվել է որոշում բացելու սահմանները Ավստրիայի ու Հունգարիայի քաղաքացիների համար: Սլովակիայի հետ սահմանը բացելու որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի օրվանից: Գերմանիայի հետ քննարկումները շարունակվում են, սակայն Չեխիայի քաղաքացիները այսօր կարող են վերադառնալ Գերմանիայից առանց կորոնավիրուսի ախտորոշման թեստի»,-ասել է Պետրշիչեկը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները ցանկանում են համակարգել իր բոլոր հարևանների հետ սահմանների բացումը: Առայժմ Չեխիայի քաղաքացիները կարող են գնալ Գերմանիա մի քանի դեպքում՝ աշխատանքի, բժշկին այցելելու, ինչպես նաև առևտրային բանակցությունների նպատակով:

 

armenpress.am

Մոսկվայում սկսվել է Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստական աշխատանքը

 Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ նախատեսված զորահանդեսի նախապատրաստական աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Զորահանդեսը նախատեսված է հունիսի 24-ին:

Հրապարակ են բերվել տեխնիկան, վրաններ, հանդիսատեսի համար նախատեսված տրիբունաները: Մասնագետները սկսել են բեմի ամրացման աշխատանքները: Նշվում է, որ տրիբունաներում տեղերը տեղակայված են՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահը հյուրերի հետ կլինի Կարմիր հրապարակում:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանը մասնակցելու է հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ զորահանդեսին հայկական կողմից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:

 

armenpress.am

COVID-19. Մահերի թվով Թուրքիան մոտենում է վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

 Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 573 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 171 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 901 հազար 783 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 109 հազար 142 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 584 հազար 562-ի, մահերինը՝ 32 հազար 568-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 432 հազար 277 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 215-ը: 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 836, մահերինը՝ 33 հազար 601: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 216  հազար 919  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 088 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 425 ընդհանուր, 8 հազար 699 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 178 հազար 914 է, մահերինը՝ 4 հազար 894: 

Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 166 հազար 422-ի, մահացածներինը՝ 4 հազար 609-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 հազար 696 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 012 մարդ: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 1 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 800-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 62 հազար 160, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 36 հազար 359 է, մահացածներինը՝ 270:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 359 -ի, մահացածներինը՝ 230 -ի: Եգիպտոսում 28 հազար 615 հաստատված դեպք կա, մահացել է 1088 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 168 վարակվածության, 256՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

 

panarmenian.net

Մասկ․ Amazon-ը մենաշնորհ ունի, այն պետք է մասնատել

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ջեֆ Բեզոսի Amazon ընկերությունը մենաշնորհ ունի և հորդորել է մասնատել այն։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ըստ գործարարի՝ ընկերությունը գերիշխող դիրք է ապահվել իր համար շուկայում։

«Ժամանակն է մասերի բաժանել Amazon-ը։ Մենաշնորհը սխալ բան է։ Ջեֆ Բեզոս, սա խենթություն է»,- ասել է Մասկը։

Նա այս մեկնաբանությունը հրապարակել է՝ ի պատասխան մեկ այլ օգտատիրոջ գրառման, որը բողոքել է, թե Amazon-ը հրաժարվել է վաճառքի հանել կորոնավիրուսային վարակի մասին իր գիրքն ընկերության ցանցային ծառայության միջոցով։

Բեզոսը միակ գործարարն է Forbes-ի ցուցակում, որի կարողությունը գերազանցում է 100 մլրդ դոլարը։ Ըստ 2020-ի ապրիլի 7-ի տվյալների՝ գործարարի անձնական կապիտալը գնահատվում է 113 մլրդ դոլար։ Ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին Բեզոսն աշխարհի առաջին տրիլիոնատերը կդառնա։

 

panarmenian.net

Փարիզը չեղարկել է Բաստիլի գրավման օրն ավանդաբար անցկացվող զորահանդեսը

 Փարիզը չեղարկել է ավանդական զորահանդեսը, որն անցկացվում է Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին։

Զորահանդեսի փոխարեն Փարիզի կենտրոնում հանդիսավոր արարողություն կկազմակերպվի, գրում է Deutsche Welle-ն։

Այդ մասին պաշտոնապես տեղեկացրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմից։ Տոնակատարությանը կմասնակցի ֆրասիական օդուժը, իսկ արարողության ընթացքում կմեծարվեն բուժաշխատողները, որոնք պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ։

Ֆրանսիան համարվում է կորոնավիրուսի համաճարակից ամենից շատը տուժած երկրներից մեկը՝ վարակից ավելի քան 29,000 մարդ է մահացել։

 

panarmenian.net

Մոսկվայում դիմակ կրելը կարող է մինչև աշնան կեսը պարտադիր լինել

  Մոսկվայում դիմակ կրելու անհրաժեշտությունը կպահպանվի այնքան, քանի դեռ չի սկսվել զանգվածային պատվաստումը։ Դա կարող է լինել հոկտեմբերին կամ ավելի ուշ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Թե որքան ենք դիմակով մնալու, հիմնականում կախված կլինի զանգվածային պատվաստման ժամկետներից։ Ըստ տարբեր գնահատականների՝ հոկտեմբերից մինչև 2021-ի փետրվար ընկած ժամանակահատվածում»,- ասել է Սոբյանինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ ուզում է հավատալ, որ հոկտեմբերին արդեն կունենան պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակները։

«Կարծում եմ, մեկ տարուց լիովին կվերադառնանք նախկին ապրելակերպին»,- ասել է Սոբյանինը։

Հունիսի 4-ի դրությամբ Մոսկվայում կորոնավիրուսով վարակի 1998 նոր դեպք է գրանցվել։ Հունիսի 3-ին ապրիլի 23-ից հետո առաջին անգամ նոր դեպքերի քանակը 2000-ից պակաս է եղել։ Ընդհանուր վարակվել է 189,214 մարդ; Մայրաքաղաքում մեկ օրում դուրս է գրվել 3061 հիվանդ, մահացել է 69 մարդ։ Մոսկվայում ընդհանուր առմամբ վարակից մահացել է 2749 անձ։