Մամուլի տեսություն 06.06.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121412-Մամուլի_տեսություն_06.06.2020
ԱՄՆ-ի ռասիստ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունը ազդել է ֆուտբոլի վրա. այնպես որ ռասիստ ֆուտբոլիստները ՖԻՖԱ-ի որոշմամբ կզրկվեն խաղերից:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հունիս 06, 2020 14:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.06.2020

ԱՄՆ-ի ռասիստ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունը ազդել է ֆուտբոլի վրա. այնպես որ ռասիստ ֆուտբոլիստները ՖԻՖԱ-ի որոշմամբ կզրկվեն խաղերից:

«Քեյհան»

Հեղաշրջման կարևորագույն պայմանը թշնամուց ու թշնամություններից չվախենալն է

Իրանի մեծարգո առաջնորդը ԻԻՀ-ի հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնու  առանձնահատկություններից է համարել «փոխակերպման տենչանքը, փոխակերպման ձգտումն ու փոխակերպման ստեղծումը», շեշտելով.« Փոխակերպման կարևորագույն պայմանը թշնամուց ու թշնամություններից չվախենալն է»: Մեծարգո Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Ցանկացած դրական քայլի ու գործի դիմաց գոյություն ունեն հակառակություններ, օրինակ վիրտուալ հարթակում ընդհանրապես հակադրությունների տեսակը սուր ու անհանգստացնող է, կամ առկա է արտաքին թշնամիների հսկայական բանակ, որ դիմակայում է հօգուտ երկրի կատարվող ցանկացած քայլին և սիոնիստներին կապված քարոզչական կայսրությունն էլ հարվածում է այդ քայլին, սակայն հաշվարկված քայլի գործադրման հարցում չպետք է հաշվի առնել այս հակադրություններն ու թշնամությունները:

 

«Իրան»

Ադրբեջանի 5 մեծ քաղաքներում քաղաքացիներին արգելում են տանից դուրս գալ

Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի զգալի աճի պատճառով,   կառավարությունը մեծ քաղաքներում քաղաքացիներին արգելել է տնից դուրս գալ:

Շաբաթ օրը Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն մայրաքաղաք Բաքվի ու նույնպես  մի քանի մեծ քաղաքների այդ թվում՝ Գյանջա, Սումգայիթ, Լանքարան և Աբշրուն քաղաքների բնակիչները   2 օր   չեն կարող դուրս գալ իրենց տներից:

Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանում  կորոնավիրուսով վարակված հիվանդների թվի զգալի աճ է արձանագրվել:

 

«Ջամե ջամ»

 Ջորջ Ֆլոյդի սպանությանը և ֆուտվոլը

Ջորջ Ֆլոյդի մահը, ֆուտբոլի ոլորտում էլ իր ազդեցությունն է ունեցել:

Ֆաքս Սպորտի հաղորդմամբ ՖԻՖԱ-ն մշակում է մի նախագիծ, որի հիմամբ ֆուտբոլի հանդիսատեսները, այս կամ  խաղացողները և մարզադաշտում ներկաները ռասիստական հայտարարություններ հնչեցնելու կամ քայլեր գործադրելու դեպքում, ընդմիշտ կզրկվեն ֆուտբոլին ամսնակցելու իրավունքից: Եթե նույնիսկ տվյալ անձը լինի հայտնի ֆուտբոլիստ, նա կզրկվի խաղալւո իրավունքից,  ռասիստ մարզիչը այլևս իրավունք չի ունենա ստանձնել ցանկացած թիմի մարզիչի պաշտոնը և հանդիսատեսը նույնպես ընդմիշտ կզրկվի մարզադաշտում ներկա լինելու իրավունքից:

 

«Համշահրի»

Ապստամբություն Մեքսիկայում . Առանց դիմակի աշխատավորը մահացել է ոստիկանի խոշտանգումներից

Գվադալայարանում դիմակ չունենալու պատճառով ոստիկանի կողմից խոշտանգված շինարարական բանվորի   մահվան լուրը փողոց է դուրս բերել Մեքսիկայի զայրացած ժողովրդին :

Զրյրացած քաղաքացիները կոտրլ են կառավարական շենքերի ապակիները և հերդեհել ոստիկանությանը պատկանով մի քանի ավտոմեքենաներ:

Մեքսիկացիները բողոքում են երիտասարդ Ջիովանի Լոպեսի մահվան դեմ, որը է թե ձերբակալվել է դիմակ չուենալու պատճառով և կալանավայրում մահացել է գանգոսկրի կոտրվածքից և ոտքին դիպած փամփուշտից:

 

tert.am

Վորոնեժում սահմանապահները Երևանից ժամանած բեռնատար ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են առգրավել

Վորոնեժի սահմանապահները Հայաստանից ներմուծված 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են առգրավել․ ապրանքի հսկայական խմբաքանակը Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար ինքնաթիռում է հայտնաբերվել:

Պիտակներից դատելով՝ կարելի է ասել, որ ծխախոտի ամբողջ խմբաքանակը Հայաստանում է արտադրվել։ Ծխախոտային արտադրանքի համար պարտադիր համարվող ակցիզային դրոշմանիշներ և հատուկ պիտակներ ապրանքի վրա չեն եղել։

Հայտնի է, որ վերջին մեկ ամսում սա Հայաստանից ներմուծված ծխախոտի երկրորդ խոշոր խմբաքանակն է։ Ապրիլի վերջին նման ծխախոտ առգրավել են նաև Կրասնոդարի սահմանապահները:

Փորձագետները Վորոնեժում առգրավված ծխախոտի ընդհանուր վաճառքի գինը 70 միլիոն ռուբլի են սահմանել։

 

tert.am

Իդլիբում բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով Թուրքիայի մեկ զինծառայող է մահացել

Սիրիական Իդլիբում բժշկական տրանսպորտի վրա հարձակման հետևանքով Թուրքիայի մեկ զինծառայող է մահացել, վիրավորում է ստացել ևս երկու հոգի, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարությանը։

«Իդլիբում զրահապատ բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով մահացել է մեկ զինառաող, վիրավորում են ստացել երկուսը։ Հարձակմանը պատասխան կրակ է բացվել»,- ասված է թուրքական զինվորական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տեղեկություններ չկան, թե հարձակումը որ խմբավորման կողմից է իրականացվել։

Սիրիական Իդլիբում իրավիճակը փետրվար վերջին «Հայաթ Թահրիր ալ–Շամ» խմբավորման զինյալների կողմից սիրիական կառավարական դիրքերի վրա լայնամասշտաբ հարձակումից հետո է սրվել։

Սիրիական բանակը վերոնշյալ խմբավորման գործողություններին ի պատասխան կրակ է բացել։ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն՝ հարձակման են ենթարկվել նաև թուրքական զինվորականները, որոնք այդտեղ չպետք է գտնվեին։

Իրավիճակը բարելավել հնարավոր է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի միջև մարտի 5-ին կայացած հանդիպումից հետո, որի շրջանակներում կողմերը կրակի դադարեցման մասին համատեղ փաստաթուղթ են ընդունել։ Բացի այդ, Մոսկվան և Անկարան պայմանավորվածության են եկել կարևոր M-4 մայրուղու վրա պարեկություն իրականացնելու շուրջ։

 

tert.am

ԱՀԿ-ն վերանայել է համավարակի պայմաններում դիմակ կրելու հարցում իր դիրքորոշումը այժմ դրանք պետք է կրեն բոլորը և ամենուր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում դիմակ կրելու վերաբերյալ իր նախկինում հնչեցրած «հորդորները», հայտնի է դառնում ԱՀԿ պաշտոնական կայքից։

Այժմ կազմակերպությունը խորհուրդ է տալիս պաշտպանական դիմակներ կրել բոլոր մարդաշատ վայրերում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։

«Նոր ապացույցներից ելնելով՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կառավարություններին հորդորել բնակչությանը դիմակներ կրել այն վայրերում, որտեղ վիրուսը շատ տարածված է և որտեղ սոցիալական հեռավորությունը դժվար է պահել»,- նշել է նա։

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ խորհուրդները հատկապես վերաբերում են 60-ն անց անձանց, ինչպես նաև բուժաշխատողներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք անմիջականորեն կորոնավիրուսի վարակակրի հետ են աշխատում, թե ոչ։

ԱՀԿ-ն կարծում է, որ անհրաժեշտ է դիմակ կրել տրանսպորտում, խանութներում և այլ մարդաշատ վայրերում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ բժշկական դիմակները միայն վարակակիրների համար են պարտադիր, քանի որ դեռևս այն ժամանակ որևէ ապացույց չկար դրանց միջոցով՝ առողջ մարդկանց վիրուսից պաշտպանության մասին։

 

tert.am

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուս ունեցող ծանր հիվանդների բուժման համար նախատեսված դեղամիջոց

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը շտապ ընթացակարգով գրանցման վկայագիր է տրամադրել նոր տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդության բուժման համար նախատեսված «Լևիմիլաբ» (առևտրային անվանումը՝ «Իլսիրա») դեղամիջոցին. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով նախարարության մամուլի ծառայության հայտարարությանը։

«Դեղամիջոցը նախատեսված է այն ծանր հիվանդների համար, որոնց մոտ այսպես ասված «ցիտոկինային հողմ» է զարգանում․ դա վիրուսի դեմ օրգանիզմի հավելյալ բորբոքային ռեակցիան է, որը հյուսվածքների և օրգանների, մասնավորապես՝ թոքային հյուսվածքների վնասման, վարակի՝ հնարավոր մահվան ելքով ծանր ընթացքի է հանգեցնում։ COVID-19-ի բուժման ընթացքում «ցիտոկինային հողմի» զարգացման կանխումը շատ կարևոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից նաև նշել են, որ «Լևիմիլաբը» շտապ ընթացակարգով գրանցվել է կառավարության՝ արտարակարգ դրության ստեղծման սպառնալիքների և դրա չեզոքացման պայմաններում դեղամիջոցների օգտագործումը կարգավորող դրույթի համապատասխան։

Սկզբնապես «Լևիմիլաբ» դեղամիջոցը նախատեսված է եղել ռևմատոիդ արթրիտի բուժման համար։

 

panorama.am

Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է ութ մարդ

Առնվազն ութ մարդ մահացել և յոթը վիրավորվել են Սիրիայի հյուսիս-արևելյան Հասեք նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ըստ աղբյուրի, մեքենայում եղած ռումբը պայթել է Ռաս ալ Աին քաղաքից հարավ ընկած հատվածում, որը գտնվում է Թուրքիային սահմանակից տարածաշրջանում:

Նշվում է, որ բոլոր զոհերն ու վիրավորները քաղաքացիական մարդիկ են եղել։

 

panorama.am

Գիտնականները գտել են էժան դեղամիջոց, որը կարող է նպաստել COVID-19- ի բուժմանը

«Ֆամոտիդին» դեղամիջոցի օգտագործումը կարող է նպաստել կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ նշելով, որ նման եզրահանգման են եկել մի խումբ գիտնականներ։

Գիտնականները դեղամիջոցը փորձարկել են տասը կորոնավիրուսով վարակված պացիենտների վրա, ովքեր հիվանդության հաստատման պահից սկսած անընդհատ օգտագործել են դեղը։ Նշվում է, որ այդ դեղամիջոցը նախատեսված է ստամոքսի այրոցի դեմ։

Դեղի փորձարկման ընթացքում նասնագետները գնահատել են հիվանդության հինգ հիմնական նշանների ծանրությունը`հազ, շնչառության թուլություն, հոգնածություն, գլխացավ, համի և հոտի կորուստ:

Ընդգծվում է, որ  հիվանդները օրվա ընթացքում երեք անգամ 80 միլիգրամ դեղամիջոց էին ընդունում՝ միջինը 11 օրվա ընթացքում։ «Ֆամոտիդինը լավ ազդեցություն էր ունենում հիվանդների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր տասը հիվանդները հայտնել են, որ «Ֆամոտիդին» ընդունելուց հետո նրանք սկսել են ավելի լավ զգալ: Ընդհանուր ախտանիշային միավորը զգալիորեն բարելավվել է առաջին 24 ժամվա ընթացքում:

Միևնույն ժամանակ, հետազոտողները նկատել են, որ անբավարար տվյալների պատճառով հնարավոր չէ հաստատել ֆեմոտիդինի ընդունման արդյունավետությունը:

 

panarmenian.net

ԱՆ Տանը մեկուսացած վարակակիրները 14-րդ օրն առողջացած են համարվում, չեն թեստավորվում

Հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսից առողջացած 207 պացիենտը մայիսի 22-ին ներդրված նոր համակարգից դուրս եկածներն են, ՀՀ-ում ասիմպտոմ վարակակիրներին թեստավորում չի արվել, PanARMENIAN.Net ին ասաց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Մայիսի 22-ի դրությամբ ՀՀ-ում 374 նոր վարակակիր է եղել, 14 օր անց առողջացած են համարվել 207-ը։

Նա հաստատեց՝ ՀՀ-ում կորոնավիրուսի ասիմպտոմ դեպքերը, որոնք տանն են բուժում ստանում, առողջացած են համարվում արդեն 14-րդ օրը, նրանց չեն թեստավորում։

Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ մայիսի 22-ից ասիմպտոմ վարակակիրները մտել են նոր համակարգ։ Պոլիկլինիկաների բժիշկները պետք է հետևեն նրանց հիվանդության ընթացքին և 14-րդ օրը համակարգում կատարեն այդ փոփոխությունը։ Ըստ այդմ, վարակի 14-րդ օրը նրանք դառնում են առողջացած։

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11,817-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 183 դեպք կա, այլ-ի պատճառով՝ 69։ Առողջացածների ընդհանուր թիվը 3513 է։