Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի բժշկական ոլորտի ձեռքբերումները
Կորոնավիրուսի դեմ Իրանւ պայքարը մինչ օրս արդյունավետ է եղել, չնայած ճնշումներին ու սպառնալիքներին:
Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, նշելով, որ գիտական ոլորտում Իրանն զբաղեցնում է աշխարհում 15-րդ, իսկ Արևմտյան Ասիայում ու իսլամ աշխարհում առաջին տեղը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի նոր հաջողությունների մասին:
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար պահանջվում է առողջապահական ու բուժման կարողություններ: Իրանի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն, առաջին փուլում, 78 միլիոն իրանցիների շրջանակում սքրինինգ է անցկացրել երկրի առողջության առաջնային պահպանության կառույցների մասնակցությամբ, ինչը զգալիորեն նվազեցրել է հիվանդանոցներ ուղղակի դիմողների թիվը Իսկ երկրորդ փուլում սքրինինգ է անցկացվել ռիսկի մեջ գտնվող ավելի քան 38 միլիոն մարդու մոտ:
Իսլամական «Նիմե շաբան» տոնի առիթով ունեցած հեռուստատեսային ելույթի ժամանակ, հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին առողջապահության ու բուժման ոլորտի աշխատողներին Իրանի պարծանքն է համարել:
Իրանը բժշկական պանծալի անցյալ ունի վարակիչ հիվանդությունների կանխման հարցում:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 7 միլիոնը, որոնցից մահացել է շուրջ 400000-ը: Իրանում կորոնավիրուսով վարակված է շուրջ 170 հազար մարդ: Ավելի քան 132 հազարը բուժվել են և 8 հազար 209 հոգի՝ մահացել:
Իրանը կարևոր քայլեր է ձեռնարկել բժշկական ծառայությունների մատուցման, բուժման, կանխարգելման, սքրինինգի, շրջակա միջավայրի առողջության և հանրային կենտրոններում առողջապահության պահպանման գործում և մինչ օրս ավելի քան մեկ միլիոն մարդ կորոնավիրուսի թեստ է անցել:
Այս բոլորն այն դեպքում, երբ Իրանի առողջապահության փոխնախարար, դեղորայքի ու սննդի կազմակերպության տնօրեն Մոհամմեդռեզա Շանեսազը հայտարարել է, որ դեղորայքի և բժշկական սարքավորումների նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով, Իրանի ժողովրդի համար բազմաթիվ խնդիրներ են առաջացել :
ԱՄՆ-ն փորձում էր կորոնավիրուսի դեմ պայքարի դվար օրերին նդիրներ հարուցել Իրանին, այն դեպքում, երբ այսօր թույլ կառավարման և հասարակության առողջության նկատմամբ անտարբերության պատճառով, այդ երկիրն առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակվածների առումով:
Այս վիրուսի դեմ պայքարում բացահայտվեցին բուժման ու առողջապահական հարցերում ԱՄՆ-ի ու Եվրոպայի թուլությունները, այդ թվում բժշկական դիմակների, սարքավորումների ու դեղորայքի գողությունը:
Այսօր ԻԻՀ հպարտությամբ հայտարարում է, որ կարող է մյուս երկրներին փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարում իր հաջող փորձը: Այդ ուղղությամբ Իրանում ձեռնարկված քայլերը բարձր են գնահատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Անկասկած ավարտվելու են կորոնավիրուսային այս դժվարին օրերը և մնալու են միայն բժշկական ու առողջապահական պանծալի ձեռքբերումները: