Մամուլի տեսություն 08.06.2020
Միացյալ Նահանգներում ոստիկանության բռնությունների և ռասիզմի դեմ բողոքի ցույցերի 12-րդ օրվա ամենամեծ հանրահավաքն անցկացվեց Վաշինգտոնի անվտանգության ամենախիստ միջոցառումների ներքո: Իսկ Սպիտակ տունն էլ դարձել է ռազմական ամրոց:
«Իրան» օրաթերթ
ԻԼԻՊ-ը խոստովանել է, որ համագործակցում է Սիրիայում բրիտանական հետախուզության հետ
ԻԼԻՊ խմբավորման նախկին անդամը պատմել է, թե Սիրիայում Բրիտանիայի հետախուզությունը ինչպես է իրեն ընդունել աշխատանքի:
ԻԼԻՊ խմբավորման նախկին անդամ Մոհամմադ Հասան Սաուդը ռուս լրագրողների հետ զրույցում ասել է. «Բրիտանիայի հետախուզությունը Սիրիայի ծայրահեղականներին ստիպել է աշխատել իր համար և տեղեկություններ հավաքել Սիրիայում Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքների մասին:
Սաուդն ասել է.«Երբ Թեդմերից վերադարձա, Բրիտանիայի հետախուզությունն ինձ աշխատանքի ընդունեց, ասելով. «Քո առաքելությունն է՝ լուսանկարել սիրիական կարևոր հետախուզական բազաները և այնտեղ գտնվող ռուսական և սիրիական զորքերը»:
«Համշահրի» օրաթերթ
Վաշինգտոնում մեկ միլիոն ամերիկացի բողոքի ցույց է անցկացնում. Սպիտակ Տունը դարձել է ռազմական ամրոց
Միացյալ Նահանգներում անվտանգության ամենախիստ միջոցառումների ներքո ոստիկանության բռնությունների և ռասիզմի դեմ բողոքի ցույցերի 12-րդ օրը տեղի ունեցավ ամենամեծ հանրահավաքը:
Երբ Միացյալ Նահանգների ողջ տարածքից զայրացած մարդիկ մտան մայրաքաղաք, Ազգային գվարդիայի հարյուրավոր ուժեր մտան Սպիտակ տուն և Դոնալդ Թրամփի նստավայրը վերածեցին ռազմական ամրոցի:
Սպիտակ տան շուրջը երեք մետր բարձրությամբ պողպատե ցանկապատ են տեղադրել, որպեսզի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքող ցուցարարները չկարողանան մտնել Սպիտակ Տուն:
«Քեյհան» օրաթերթ
Նեթանյահուն և Գանցը ձևավորելու են կառավարության առանձին կազմ՝ Իրանին դիմակայելու համար
Արևմտյան Ասիայում և աշխարհում Իրանի հզորությանը դիմակայելուն ուղղված Սիոնիստական ռեժիմի զուր ջանքերի շրջանակում, այս անգամ տեղեկանում ենք,որ Թել Ավիվը մտադիր է կառավարության առանձին կազմ ձևավորվել այդ հարցին հետամուտ լինելու համար:
Նեթանյահուն և Գանցը համոզված են, որ անվտանգության ներկա կաբինետը, որի կազմում կան 16 նախարարներ և չորս դիտորդներ, կարևոր ու զգայուն հարցերի քննարկման պատասխանատուն է, սակայն դրա աշխատանքն անարդյունավետ է:
Ըստ հաղորդման, անվտանգության նոր կաբինետն ավելի փոքր է գործող կաբինետից, որում կներառվեն Նեթանյահուի գլխավորած կառավարության կազմի ութ բարձրաստիճան նախարարներ և «Կապույտ ու սպիտակ» և «Լիքուդ» կուսակցությունները հավասար պատասխանատավություններ են ունենալու:
«Էըթեմադ» օրաթերթ
Նիկոլաս Մադուրո.«Այս չորս երկրները մեր իրական բարեկամներն են »
Վենեսուելայի նախագահը բարձր գնահատելով Իրանի, Չինաստանի , Ռուսաստանի ու Կուբայի կողմից այդ երկրին ուղղված մարդասիրական օգնությունները, նրանց համարել է Վենեսուելայի իրական բարեկամները:
Մադուրոն իր հեռուստատեսային ելույթում ասել է.«Չինաստանը, Ռուսաստանը, Իրանն ու Կուբան մարդասիրական օգնություններ են տրամադրում մեզ: Նրանք Վենեսուելայի իրական բարեկամներն են»:
Նշելով, որ ԱՄՆ-ն խոստացել էր 20 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Վենեսուելային, բայց մինչ այժմ չի կատարել իր խոստումը, Նիկոլաս Մադուրոն ասել է. «Վաշինգտոնը նույնիսկ մեկ դոլարի չափով էլ չի օգնել»:
Armedia.am
Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետը։
«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ:
Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:
Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- գրել է վարչապետը:
Armenpress.am
Սիեթլում վարորդը մեքենայով մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ և կրակ է բացել
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում մեքենան մխրճվել է բողոքի ակցիայի մասնակիցների ամբոխի մեջ, այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է The Seattle Times-ը, կրակոցների հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց և կայուն վիճակում է։ Վարորդը ձերբակալված է. ոստիկանությունը հետաքննում է դեպքը:
Մինեապոլիսում աֆրո-ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ի տարբեր շրջաններում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ: Մայիսի 25-ին ոստիկանության աշխատակիցը, դաժան կերպով խեղդամահ անելով, սպանել էր նրան։ Միջադեպում ներգրավված բոլոր չորս ոստիկանները հեռացվել են աշխատանքից, և նրանց մեղադրանք է առաջադրվել: Բողոքի ակցիաների ընթացքում կարգուկանոնի պահպանման և վերահսկման գործում ներգրավված էր նաև ԱՄՆ ազգային գվարդիան. մոտ 40 քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ:
Tert.am
Forbes-ը կազմել է կորոնավիրուսի առումով ամենաանվտանգ երկրների ցանկը. Հայաստանը 81-րդ տեղում է՝ ունենալով տարածաշրջանում վատագույն ցուցանիշը
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման առումով աշխարհի ամենաանվտանգ երկրների 100-յակը: Ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանն այս ցուցակում գտնվում է 81-րդ հորիզոնականում, որն ամենավատ ցուցանիշն է տարածաշրջանի երկրների շրջանում:Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել երկրներում կարանտինի արդյունավետությունը, վարակման դեպքերի մոնիթորինգն ու հայտնաբերումը, առողջապահական համակարգի պատրաստվածությունը և կառավարության գործունեության արդյունավետությունը:Այսպիսով, ըստ զեկույցի, կորոնավիրուսի կանխարգելման և կորոնավիրուսից զերծ մնալու առումով ամենաապահով երկիրը Շվեյցարիան է: Բացի Շվեյցարիայից, լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, Սինգապուրը, Ճապոնիան, Ավստրիան, Չինաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան:Վատագույն տասնյակում են Բրազիլիան, Մարոկկոն, Ալժիրը, Հոնդուրասը, Պարագվայը, Պերուն, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը և Բահամյան կղզիները:Հայաստանը, ինչպես նշվեց, զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան 37-րդ տեղում է, Վրաստանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Ռուսաստանը 61-րդն է, Իրանը՝ 73-րդը, իսկ Ադրբեջանը՝ 75-րդը:
Tert.am
Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր լրագրողներ
Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր լրագրողներ՝ Tele1 հեռուստաալիքի ներկայացուցիչ Իսմայիլ Դյուքելը և «OdaTV» լրատվամիջոցի Անկարայի լուրերի ղեկավար Մույեսեր Յըլդըզը: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
Դյուքելի ձերբակալության մասին իր թվիթերյան էջում հայտնել է Tele1 հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղը:
«Նրա ձերբակալության պատճառը հայտնի չէ: Դատախազությունը նրա նկատմամբ 4-օրյա տնային կալանքի որոշում է կայացրել: Դատախազության կողմից նման գործողությունները դեմ են ժողովրդավարությանը»,-գրել է Յանարդաղը:
Մույեսեր Յըլդըզին մեղադրանք է առաջադրվել «քաղաքական և ռազմական լրտեսության» համար, նրա անունը կապվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ: Յըլդըզին տեղափոխել են Անկարայի ոստիկանության հակաահաբեկչական վարչություն: