Մեկնաբանություն. Նեթանյահու. Իրանը հավատարիմ չե ՀԳՀԾ-ին
Կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որի կառավարությունը տարածաշրջանում միջուկային զենք ունեցող միակ ռեժիմն է, շարունակելով իր հակաիրանական հայտարարությունները, համաշխարհային հանրությանը կոչ է արել աջակցել Միացյալ Նահանգներին և արագացնել պատժամիջոցները Իրանի դեմ:
Ի պատասխան Իրանի կողմից լրացուցիչ պայմանագրերին հավատարիմ մնալու վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի եռամսյա զեկույցի, Նեթանյահուն պնդել է, որ Իրանը արգելափակել է տեսուչների մուտքը մի քանի կայքեր և խախտել է միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:
Նեթանյահուն այն պայմաններում է Իրանի դեմ հայտարարություններ արել, երբ Global Research կայքը վերջերս հայտարարել էր, որ զինված լինելով միջուկային և վտանգավոր զենքերով, Իսրայելը համաշխարհային սպառնալիք է, և դա անհերքելի փաստ է:
Միջազգային հանրությունն ու ԶԼՄ-ները լռել են Իսրայելի միջուկային սպառնալիքի վերաբերյալ, մինչդեռ Իրանի օրինական միջուկային ծրագիրը միջազգային խիստ վերահսկողության տակ է:
Նեթանյահուն և ԱՄՆ պաշտոնյաները մի քանի տարի ստում են Իրանի միջուկային գործունեության մասին:
2012 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ, Նեթանյահուն պնդում էր, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ունենա:
2018-ի մայիսին Նեթանյահուն կրկին պնդում էր, որ Իրանը գաղտնի միջուկային զենք ունի: Ավելի վաղ Նեթանյահուն պնդում էր, որ Իրանը ստեղծել է միջուկային գաղտնի պահեստ՝ միջուկային պայթուցիկ համակարգեր արտադրելու և փորձարկելու համար: Սակայն նա իր հայտարարությունների համար որևէ փաստ այդպես էլ չներկայացրեց:
Սիոնիստական ռեժիմը, որը ըստ հավաստի տեղեկությունների ունի առնվազն երկու հարյուր միջուկային մարտագլխիկ, այլընտրանք չունի, քան պատմություն պատմել Իրանի միջուկային ծրագրի մասին:
Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցը վկայում է կազմակերպության տեսուչների աշխատանքի շարունակության և այն մասին, որ Իրանը կատարում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման վերաբերյալ ընդունված որոշումները:
2020 թ. հունվարի 5-ին Իրանի կառավարությունը հայտարարեց հինգերորդ և վերջին փուլով Իրանի Իսլամական Հանրապետության ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման որոշման մասին:
ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ կետերի համաձայն, Իրանը իրավունք ունի դադարեցնել իր պարտավորությունների մի մասը կամ բոլորը, եթե մյուս կողմը չի կատարում իր պարտավորությունները: Իրանն ընդգծել է, որ պատրաստ է վերադառնալ իր ստանձնած պարտավորություններին, եթե պատժամիջոցները հանվեն և Իրանը կարողանա օգտվել ՀԳՀԾ-ի շահերից:
Իրանի իսլամական հանրապետության տեսակետից ապահով աշխարհ ունենալը պահանջում է վերացնել աշխահի միջուկային զենքերը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է. «Մենք արգելում ենք միջուկային զենքի գործածումը և մեր պարտքն ենք համարում պաշտպանել աշխարհի ժողովուրդներին այս մեծ աղետից»: