Մամուլի տեսություն 09.06.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121508-Մամուլի_տեսություն_09.06.2020
ԱՄՆ-ում ու Եվրոպայում ծայր առած բողոքի լայնածավալ ցույցերի մասնակիցները տապալում են ստրկատիրական ժամանակաշրջանի խորհրդանիշերը:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հունիս 09, 2020 07:45 Asia/Tehran

ԱՄՆ-ում ու Եվրոպայում ծայր առած բողոքի լայնածավալ ցույցերի մասնակիցները տապալում են ստրկատիրական ժամանակաշրջանի խորհրդանիշերը:

Քեյհան օրաթերթ

Հաշդ ալ Շաբի. Միացյալ Նահանգները պետք է լքի Իրաքը

Իրաքի Խորհրդարնի Ալ Սանդ ալ Վաթան ֆրակցիայի ղեկավար Ահմադ ալ Ասադին ընդգծելով այդ երկրից ԱՄՆ-ի զորուժի հեռանալու անհրաժեշտությունը , հավելել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների ժամանակ, պետք է սահմանվի այդ երկրի զորուժն Իրաքից դուրս բերելու հստակ ժամանակացույց:

Ֆարս լրատվական գրծակալության հաղորդման համաձայն,նա հավելել է. «Երկխոսությունը կարևոր է Իրաքի համար և պետք է հիմված լինի խորհրդարանի կողմից ամերիկյան զորուժի դուրսբերման վերաբերյալ բանաձևի վրա»:

 

Խորասան օրաթերթ

Ժամանակն է տապալել ստրկատիրության խորհրդանիշերը

Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում ու Եվրոպայում սկիզբ առած բողոքի լայնածավալ ցույցերի մասնակիցները տապալում են ստրկատիրության  ժամանակաշրջանի խորհրդանիշերը:

Վեչջերս, Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում տեղի ունեցած հակառասիստական բողոքի ցույցի մասնակիցները,  տապալել են Բրիտսոն քաղաքում տեղակայված 17-րդ դարի ամենահարուստ ստրկատերերից մեկի՝ Էդվարդ Կլոստոնի 125.-ամյա արձանը:

Էդվար Կլոստոնը Աֆրիկայի արքայական ընկերության անդամ էր, որը 17-րդ դարում Աֆրիկան ​​ մոտ 80,000 տղամարդ, կին և երեխա բերեց Ամերիկա՝ շահագործելու համար: Այդ ստրուկներից մոտ 20 000-ը զոհվեցին ճանապարհին:

 

Էբթեքար օրաթերթ

Թեհրանի Վալիասր փողոցը կգրանցվի համաշխարհային ժառանգության ցուցակում

Նրանք, ովքեր Թեհրանը տեսել են 60-ականներին կամ 70-ականներին, գիտեն, որ այսօրվա Թեհրանը մեծապես տարբերվում է  այն ժամանակների ականների մայրաքաղաքից:

Թեհրանի իշխանությունները նպատակ ունեն վերականգնել  Վալիասր փողոցի նախկին տեսքն ու ինքնությունը, որը վերջին 4 տասնամյակների ընթացքում մեծ փոփոխություններ է կրել:

Փոխղոցը համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու 14 կետից բաղկացած ծրագիրը պատրաստվել է և դրա գործադրումցի հետո, փողոցը կգրանցվի համաշխարհային ժառանգության ցուցակում 

 

 

Արմանե մելլի օրաթերթ

Արևմուտքը ապաստան է տվել կաշառակերներին և հանցագործներին

Իրանի դատական իշխանության ղեկավարն անդրադառնալով կոռւոպցիոն գործերի վարման հարցում դատական համակարգի վռճակամությանը, հայտարարել է, որ անարդարության ամենաբացայատ դրսևորումներից մեկն արևմտյան երկրների կողմից հանցագործներին և կողոպտիչներին ապաստան տալն է, ինչը հակասում է միջազգային սկզբունքներին:

Այաթոլլահ Էբրահիմ Ռեիսին հայտարարել է, որ փողերի լվացման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարն իրականացվուէմ ոչ թե միայն պայմանագրեր կնքելով հաստատելով, այլև որ այդ պայմանագրերը կյանքի կոչելու  կամքի առկայությամբ: Փախստական ​​ամբաստանյալների վերադարձը բերեց կոռուպցիոն դեպքերի:

Նա  հավելել է, որ գլխավոր դատախազը և դատական մահամարկարգի միջազգային հարցերով տեղակալը պարտականություն են ստացել երկիր վերադարձնել արտասահմանում ապաստան գտած տնտեսական ոլորտի հանցագործներին:

 

armenpress.am

Սիեթլում վարորդը մեքենայով մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ և կրակ է բացել

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում մեքենան մխրճվել է  բողոքի ակցիայի մասնակիցների ամբոխի մեջ, այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է The Seattle Times-ը, կրակոցների հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց և կայուն վիճակում է։ Վարորդը ձերբակալված է. ոստիկանությունը հետաքննում է դեպքը:                               

Մինեապոլիսում աֆրո-ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ի տարբեր շրջաններում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ: Մայիսի 25-ին ոստիկանության աշխատակիցը, դաժան կերպով խեղդամահ անելով, սպանել էր նրան։ Միջադեպում ներգրավված բոլոր չորս ոստիկանները հեռացվել են աշխատանքից, և նրանց մեղադրանք է առաջադրվել: Բողոքի ակցիաների ընթացքում կարգուկանոնի պահպանման և վերահսկման գործում ներգրավված էր նաև ԱՄՆ ազգային գվարդիան. մոտ 40 քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ:  

 

armenpress.am

Հունաստանում սկսել է աճել COVID-19-ով հիվանդների թիվը

 Հունաստանում վերջին 4 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման մոտ 100 նոր դեպք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Հանրային առողջապահության ազգային կազմակերպությունը։ Հիվանդների գրեթե մեկ երրորդը ժամանել է արտերկրից, երկու մարդ մահացել է։

«Այսօր մենք հայտնում ենք կորոնավիրուսով վարակվելու 97 նոր դեպքի մասին։ Վերջին անգամ տվյալները հայտարարվել էին հունիսի 4-ին։ 97 դեպքից 30-ը վերաբերում են արտասահմանից ժամանածներին, իսկ 29-ը՝ հայտնաբերվել են Քսանթի տարածաշրջանում կազմակերպված զանգվածային թեստավորման արդյունքում: Վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 3049»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվում է 10 մարդ, 115-ը դուրս է գրվել: Երկու մարդ մահացել է COVID-19-ից, իսկ ընդհանուր առմամբ Հունաստանում վիրուսից մահացել է 182 մարդ։

Մինչ այդ Հունաստանում հիվանդացածների թիվը մշտապես նվազում էր։ Մայիսի 4-ից կառավարությունը սկսել էր փուլ առ փուլ վերացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումները։

 

 

armenpress.am

Մոսկվայում հունիսի 9-ից կհանվեն անցագրերն ու ինքնամեկուսացման ռեժիմը

 Մոսկվայում հունիսի 9-ից կչեղարկվեն ինքնամեկուսացման ռեժիմն ու զբոսանքների ժամանակացույցն ու անցագրերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մայրաքաղաքի բոլոր բնակիչները, այդ թվում՝ 65-ից բարձր տարիքի և քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, առանց սահմանափակումների կկարողանան դուրս գալ փողոց, գնալ իրենց գործերով և այցելել հասարակական վայրեր: Սոբյանինը հայտնել էր, որ սահմանված հակահամաճարակային միջոցառումները թույլ են տվել խուսափել պանդեմիայի բռնկումից։

Հունիսի 9-ից կվերսկսվի ավտոլվացման ծառայությունների, վարսահարդարման, գեղեցկության սրահների, լուսանկարչական ստուդիաների, անասնաբուժական կլինիկաների, աշխատանքի տեղավորման գործակալությունների, հասարակական կազմակերպությունների, կինո և ձայնագրման ստուդիաների, ինչպես նաև գիտական ինստիտուտների գործունեությունը: Բացի այդ, կբացվեն նաև գերեզմանատները։

Հունիսի 16-ից կսկսեն աշխատել գրադարանները, թանգարանները, ցուցասրահները և կենդանաբանական այգիները։

ՌԴ-ում պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 476 հազար մարդ, որից 197 018-ը գտնվում է Մոսկվայում, ավելի քանի 230 հազար հոգի ապաքինվել է, 5971 պացիենտ մահացել է։

 

panarmenian.net

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք կա

 Վրաստանում հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 818-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 8-ով, ասվում է հիվանդության մշտադիտարկման StopCov կայքում։

Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 986, մարդ, 13-ը մահացել է, գրում է Sputnik Georgia-ն։

Կարանտինում այժմ 2902 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 249 անձ։

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։

 

panarmenian.net

ՌԴ-ն օտարերկրացիների կընդունի բուժման և հիվանդին խնամելու նպատակով

  Ռուսաստանցիները կկարողանան արտերկիր մեկնել՝ ուսման, բուժման, հիվանդ հարազատներին խնամելու և աշխատանքի նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգման խորհրդի նիստում։

Օտարերկրացիները նույնպես կկարողանան ՌԴ մեկնել բուժման նպատակով, նաև հիվանդին խնամելու, հավելել է նա։ Համապատասխան հրամանագրերն արդեն ստորագրված են, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ-ն ամբողջությամբ փակել էր սահմանները ԱՀԿ կողմից պանդեմիա հայտարարելուց ի վեր։ Հունիսի 8-ի դրությամբ երկրում 476,658 վարակակիր է գրանցվել, ավելի քան 230,000 ռուսաստանցի ապաքինվել է, մահացել է 5971-ը։ Ըստ մասնագետների, հիվանդության պիկը հետևում է, իշխանություններն աստիճանաբար չեղարկում են սահմանափակումները։