Մեկնաբանություն.ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավագնացության ոլորտի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121530-Մեկնաբանություն.ԱՄՆ_ն_նոր_պատժամիջոցներ_է_սահմանել_Իրանի_նավագնացության_ոլորտի_դեմ
Իրանի դեմ առավելագույն ճնշումների քաղաքականության շրջանակում և 2018 թվականի մայիսին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ և ժամանակ առ ժամանակ նոր անուններ է ավելացնում հակաիրանական պատժամիջոցների ցուցակին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 09, 2020 14:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավագնացության ոլորտի դեմ

Իրանի դեմ առավելագույն ճնշումների քաղաքականության շրջանակում և 2018 թվականի մայիսին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ և ժամանակ առ ժամանակ նոր անուններ է ավելացնում հակաիրանական պատժամիջոցների ցուցակին:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է. «Հունիսի 8-ին  ուժի մեջ են մտել  Իրանի իսլամական հանրապետության նավագնացության  IRISL  և չինական  E-sail  ընկերությունների  նկատմամբ պատժամիջոցները»: Չինական  E-sail  ընկերությունը համարվում է Իրանի իսլամական հանրապետության նավագնացության ընկերության դուստր ձեռնարկությունը: ԱՄՆ կառավարությունը 6 ամիս առաջ պատժամիջոցներ սահմանեց  Իրանի իսլամական հանրապետության նավագնացության ընկերության և մի քանի դուստր ընկերությունների նկատմամբ: Սակայն որոշվեց 180 օր անց գործադրել այդ պատժամիջոցները: Պոմպեոն իր հաղորդագրության մեջ հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն անցած տարի հետաձգել էր ԻԻՀ նավագնացության ընկերության  դեմ պատժամիջոցները, որպեսզի այն ընկերությունները, որոնք դուստր ընկերությունների միջոցով   մարդասիրական ապրանքներ էին արտահանում Իրան, կարողանան այլընտրանք գտնել մայր ընկերության համար: Ներկայումս ավարտվել է այդ ժամկետը և ցանկացած ընկերություն, որ այսուհետ փորձի ԻԻՀ նավագնացության և չինական E-sail ընկերությունների միջոցով ապրանք տեղափոխել Իրան, կենթարկվի ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այսպիսով, ԱՄՆ-ն խոչընդոտներ է ստեղծել մարդասիրական ապրանք, այդ թվում բժշկական սարքեր ու դեղորայք Իրան առաքելու ճանապարհին:

Մյուս կողմից, ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) երկուշաբթի օրը  պատժամիջոցներ է  սահմանել պատժամիջոցների ցուցակում ներառված իրանական 125 բեռնատար ու նավթատար նավերի նկատմամբ, այս անգամ «Զանգվածային ոչնչացման զենքերի հետ կապված պատժամիջոցների» անվան տակ:

Հավանական է, որ Իրանի նավագնացության ոլորտյ նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կապված են իրանական նավթային լցանավերի Վենեսուելա գործողումը կանխելու Թրամփի կառավարության քաղաքական ու ռազմական ձախողման հետ:

Փաստորեն, այս պատժամիջոցներով Վաշինգտոնը, մտադիր է նոր պատրվակով վրեժ լուծել Թեհրանից ՝ իր մեծ ձախողման և խայտառակության համար:

Իրանը որոշ ժամանակ առաջ, Վենեսուելայի կառավարության խնդրանքով և խախտելով ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները, վառելիք պարունակող մի քանի լցանավեր գործուղեց Վենեսուելա: Վաշինգտոնը, չնայած իրնհնչեցրած սպառնալիքներին,  չկարողացավ խոչընդոտել նավերի մուտքը Վենեսուելա: Եվ նավերը վառելիքը բեռնաթափելուց հետո վերադառնում են Իրան: Քաղաքական հարցերի փորձագետներն այդ քայլը   համարում են  մեծ հաջողություն Իրանի համար:

Վաշինգտոնը պնդում է, որ  առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում պատմության ընթացքում հակաիրանական ամենախիստ պատժամիջոցները կիրառելով,  Թեհրանին կստիպի հանձնվել ԱՄՆ-ի 12 պահանջներին, որոնք Պոմպեոն ներկայացրել է 2018 թվականի մայիսին: 

Այնուամենայնիվ պատժամիջոցների նկատմամբ Իրանի դիմադրությունը թևաթափ է արել Թրամփի վարչակազմին: 

Չնայած այս անհաջողություններին, Թրամփի վարչակազմը շարունակում է  իր ձախողված քաղաքականությունը: