Մամուլի տեսություն 10.06.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121556-Մամուլի_տեսություն_10.06.2020
Չնայած կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով համաշխարհային տնտեսությունն այս տարի գրանցելու է 2.5 տոկոս անկում, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, 2021թ Իրանը կարձանագրի տնտեսական աճ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հունիս 10, 2020 10:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.06.2020

Չնայած կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով համաշխարհային տնտեսությունն այս տարի գրանցելու է 2.5 տոկոս անկում, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, 2021թ Իրանը կարձանագրի տնտեսական աճ:

Մարդոմսալարի օրաթերթ

Կանխատեսվում է, որ Իրանը հաջորդ տարի կգրանցի տնտեսական աճ

Այս տարի համաշխարհային տնտեսությունը կգրանցի 2.5 տոկոս անկում, իսկ Իրանի տնտեսությունը 5.3 տոկոս բացասական աճ: Սակայն  2021թ Իրանի տնտեսության համար կանխատեսվել է  2.1 տոկոս դրական աճ:

Կորոնավիրուսն արագ տեմպով տարածվում է աշխարհում: Միլիոնավոր մարդիկ վարակված են, մեծ թվով երկրներում տնտեսությունը համարյա կանգնած վիճակում է: Եվ համաշխարհային տնտեսության վրա այս իրավիճակի ավերիչ հետևանքներն արդեն տեսանելի են:

Համաշխարհային բանկի գնահատմամբ, սա վերջին ատսնամյակների ընթացքում համաշխարհային տնետսության  կրած ամենամեծ ցնցումն է:

 

Քեյհան օրաթերթ

Իրանը կարող է նախագծել  Boeing և Airbus ինքնաթիռների պահեստամասեր

Իրանի ազգային ավիացիոն կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն, անդրադառնալով իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի գործադրած ճնշումներին ու կիրառած սահմանափակումներին, հայկտարարել է. «Առկա իրավիճակում, իրանցի մասնագետները, հենվելով ներքին կարողությունների վրա, կարևոր ձեռքբերումներ են արձանագրել ինքնաթիռների շարժիչների վերանորոգման  ոլորտում և կարողացել են իրականացնել բարդ վերանորոգման աշխատանքներ»:

Նա հավելել է. «Քանի որ Boeing- ը և Airbus- ը չեն վերանորոգում իրանական ինքնաթիռների պահեստամասերը, մեր մասնագետներին հաջողվել է ճշգրիտ հաշվարկների միջոցով  նախագծել այդ պահեստամասերը»:

 

Ջավան օրաթերթ

Ֆուկույամա. Միացյալ Նահանգները քայքայվում են, համաշխարհային կարգը քանդվում է

Մեծ ճգնաժամերն ունեն մեծ, սովորաբար անկանխատեսելի հետևանքներ:

Որպես օրինակ,  Մեծ դեպրեսիան հանգեցրեց  ազգայնականության ու ֆաշիզմի տարածմանը և Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին, Միացյալ Նահանգների  գերտերություն դառնալուն և ի վերջո գաղութատիրության հաստատմանը:

2008թ համաշխարհային ճգնաժամը հանգեցրեց մարդկության դեմ ուղղված պոպուլիզմի առաջացմանը և համաշխարհային առաջնորդների փոփոխությանը: Պատմաբանները նման փոփոխություններ են կանխատեսում նաև կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով և հիմա առաջնային խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես ժամանակից շուտ կանխատեսել  այն մարտահրավերները որոնց հետ առերեսվելու է աշխարհը այս պանդեմիայից հետո:

Առաջիկա տարիներին, պանդեմիայի հետևանքով կարող է գրանցվել է ԱՄՆ-ի ուժի անկում և համաշխարհային ներկա կարգերի ոչնչացում և ամբողջ աշխարհում ֆաշիզմի վեչրածնունդ,  ինչի հետևանքով կվերածնվի լիբերալ-դեմակրատականությունը և ի հայտ կգան նոր գերտերություններ:

 

Իրան օարթերթ

Ճապոնիայում հուղարկավորություններն օնլայն են անցկացվում

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, Ճապոնիայում մահացած քաղաքացիներիր բարեկամները հուղարկավորությանը մասնակցում են  օնլայն:

Մայնիչի օրաթերթը գրել է, որ արարողությունն անց է կացվում տարբեր կրոնական վարյրերում և մահացածի հարազատների անունից իրականացվում են տարբեր տեսակի արարողություններ: Հոգևորականները օնլայն պատարագ են մատուցում հանգուցյալի հոգու հանսգտության համար և արարողության ամբողջ ընթացքը հարազատների համար ցուցադրվում է օնլայն:

 

armenpress.am

Մասնագետները նշել են կորոնավիրուսով հիվանդների առավել վարակիչ լինելու շրջանը

 Կորոնավիրուսով վարակվածներն առավել ակտիվորեն են վարակը տարածում հիվանդության սկզբնական շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարություն է տարածել համաճարակաբան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի հսկողության տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերկխովեն: «Հիմնվելով այն շատ սահմանափակ տվյալների վրա, որոնք մենք հիմա ունենք, կարող ենք ասել, որ մարդու մարմնում շատ վիրուսային մասնիկներ են պարունակվում, երբ այն ախտանիշներ է զարգացնում, հիվանդության հենց սկզբում»,ասել է փորձագետը։              

ԱՄՆ-ում և Գերմանիայում անցկացված ուսումնասիրությունների նախնական արդյունքների համաձայն ՝ COVID-19-ի թույլ և չափավոր ախտանիշներով մարդիկ վարակիչ են հիվանդության սկզբից 8-9 օրվա ընթացքում: Եվ ավելի ծանր ընթացքով դեպքերը վարակիչ են մնում շատ ավելի երկար։ 

Մասնագետի խոսքերով` ասիմպտոմ վարակակիրները հազվադեպ են տարածում կորոնավիրուսը: Բժիշկներից շատերը դրանում կասկածում էին, ինչը Վան Կերկխովեն բացատրեց, որ նման դեպքերը հազվադեպ են համաշխարհային մասշտաբով: Վարակման դեպքերի մեծ մասը եղել են այն ժամանակ, երբ ախտանիշներով մարդիկ վարակը փոխանցել են օդակաթիլային ճանապարհով։                                

Մարտի սկզբին ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է յոթ միլիոնը, մահացել է ավելի քան 400 հազար մարդ:

 

armenpress.am

Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հունիսի 25-ից

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի կեսերից փակված Էյֆելյան աշտարակն իր առաջին այցելուներին կընդունի հունիսի 25-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի մշակութային արժեքների սպասարկման կազմակերպության տարածած հաղորդագրությանը:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առավելագույն երկար ժամանակով՝ ավելի քան 3 ամսով այցելուների համար փակված Էյֆելյան աշտարակը նորից բաց կլինի հունիսի 25-ից: 11 տարեկանից բարձր բոլոր այցելուների համար պարտադիր կլինի դիմակ կրելը»,- նշված է հաղորդագրությունում:

Կազմակերպությունը հայտնում է, որ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ պայմանավորված, որպեսզի այցելուների ճանապարհները չհատվեն, բարձրացողները կօգտվեն արևելյան, իսկ իջնողները՝ արևմտյան աստիճաններից:

 

 

panarmenian.net

Գիտնականներն արբանյակի նկարներով փորձում են հասկանալ՝ երբ ու որտեղ է տարածվել կորոնավիրուսը

  Հարվարդի բժշկական քոլեջի աշխատակիցներն ուսումնասիրել են Ուհանի հիվանդանոցի՝ արբանյակներից արված պատկերները և նկատել, որ 2019-ի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում մեքենաների թվի կտրուկ աճ կա, փոխանցում է BBC-ն։

Այն համընկել է համացանցում «հազ» և «լուծ» բառերի որոնման կտրուկ աճի հետ։

Չինաստանում հետազոտությունն աբսուրդային էին համարել։ Նշվում է , որ երկրում կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019-ի նոյեմբերին, դեկտեմբերին Չինաստանի իշխանությունն ԱՀԿ-ին տեղեկացրել է անհայտ պատճառով թոքաբորբի ավելացման մասին։

Ըստ հետազոտության՝ շատերին առողջական խնդիրներն անհանգստացրել են մինչև կորոնավիրուսի համաճարակի մասին հայտարարելը։ Գիտնականներն ուսումնասիրել են նկարներն ու դրանք համեմատել նախորդ տարվա (2018-ի հոկտեմբեր) նույն ժամանակահատվածի հետ։ Ըստ տվյալների՝ 1 տարվա կտրվածքով Ուհանի ամենամեծ հիվանդանոցներից մեկի դիմաց ավտոմեքենաների թիվն աճել է 67%-ով։

Չնայած հետազոտությունը դեռ փորձագիտական գնահատականի չի արժանացել, այնուամենայնիվ` մասնագետները փորձում են գտնել վիրուսի տարածման իրական օջախներն ու ժամանակահատվածը։ Նշվում է, որ անհնար է իրադարձությունների ճշգրիտ շղթան վերականգնելը, սակայն կան տվյալներ, որ Ուհանի շուկան վիրուսի տարածման աղբյուրներից մեկն է եղել և ոչ միակը։ Իսկ քաղաքում դեռ 2019-ի ամռան վերջին հիվանդանոցների բակերում մարդկանց թվի աճ է նկատվել։

Ուհանը Չինաստանում վիրուսի տարածման օջախ էր համարվում։ Հունվարի 23-ից այնտեղ և չինական այլ քաղաքներում խիստ կարանտին էր հայտարարված։ Վարակի օջախ համարվող Չինաստանն արդեն հաղթահարել է վիրուսի ճգնաժամը։ Ներկայումս աշխարհում 7․2 մլնից ավելի մարդ է վարակված կորոնավիրուսով։

 

panarmenian.net

Բերգամոյի բնակիչների կեսից ավելին կորոնավիրուսի հակամարմիններ ունեն

  Իտալական Բերգամո քաղաքի բնակիչների կեսից ավելին կորոնավիրուսի հակամարմիններ ունի: Այս մասին հայտնել են քաղաքային առողջապահական գործակալությունից (ATS Bergamo), փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Բերգամոն Իտալիայում կորոնավիրուսի համաճարակից ամենատուժած քաղաքներից մեկն է։ Հակամարմինների թեստը հնարավորություն է տալիս հասկանալ՝ մարդն ունեցել է վիրուս, թե՝ ոչ։ Հակամարմինները նաև հնարավորություն են տալիս պարզել՝ կա կորոնավիրուսի դեմ իմունային ռեակցիա՝ անկախ նրանից, նկատվել են հիվանդության նշաններ, թե այն ասիմպտոմ է անցել։

Ապրիլի 23-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հետազոտության համաձայն՝ Բերգամոյի բնակիչների 56.9%-ը կորոնավիրուսի հակամարմիններ ունի։ Առողջապահության համակարգի աշխատողների մոտ այդ ցուցանիշը 30.6% է։

Համաձայն վերջին տվյալների՝ Իտալիայում վարակակիրների թիվն անցել է 235,000-ը, նրանցից 166,000-ն առողջացել են։ Վիրուսից մահացել է 34,000 մարդ։ Իտալիայի 20 շրջանից 7-ում վարակի նոր դեպք չի գրանցվել։