Մեկնաբանություն. Թուրքիան հեռանում է Վաշինգտոնից և մոտենում Մոսկվային
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121569-Մեկնաբանություն._Թուրքիան_հեռանում_է_Վաշինգտոնից_և_մոտենում_Մոսկվային
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև նախնական համաձայնություն է կայացել՝ Ռուսաստանի S400 հրթիռային պաշտպանության համակարգի երկրորդ խմբաքանակը Թուրքիա առաքելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2020 14:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թուրքիան հեռանում է Վաշինգտոնից և մոտենում Մոսկվային

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև նախնական համաձայնություն է կայացել՝ Ռուսաստանի S400 հրթիռային պաշտպանության համակարգի երկրորդ խմբաքանակը Թուրքիա առաքելու վերաբերյալ:

Իսմայիլ Դեմիրն ասել է, որ չնայած Անկարան Ռուսաստանից  ստացել է S400 հրթիռային  համակարգը, սակայն ք ննարկում է նաև ամերիկյան Patriot և ֆրանս-իտալական Eurosam հրթիռային համակարգերը գնելու  առաջարկները:

Կասկած չկա, որ վերջերս Թուրքիայի  և միջև Ռուսաստանի հետ S-400 հրթիռային համակարգը գնելու գործարքը կրկնակի կարևոր է Անկարայի պաշտոնյաների համար: Համակարգը ձեռք բերելը և Ռուսաստանի հետ համակարգի համատեղ արտադրությունը  կարող է ապահովել Թուրքիայի ռազմական անկախությունը, հատկապես  Արևմուտքից և ՆԱՏՕ-ից:

Թուրքիայի կառավարությունն ու նախագահ Էրդողանը  մինչ այժմ հրաժարվել են ընդունել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առաջարկները:

ԱՄՆ-ի  պաշտպանության նախկին նախարար Պատրիկ Շանխանն ասել է, որ եթե Թուրքիան գնի է S400 համակարգը, Կոնգրեսում երկու կողմերն էլ համաձայն են, որ Անկարան պատժամիջոցների ենթարկվի»:

Չնայած Սպիտակ տան պաշտոնատարի սպառնալիքներին, անհավանական է թվում որ ԱՄՆ-ն կկարողանա պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Մասնավորապես, պատժամիջոցները պետք է դիտարկել որպես ԱՄՆ-ի և արևմտյան այլ միլիարդավոր դոլարների հասնող ակտիվների վատնում Թուրքիայում:

 Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգի գնումը հավասարակշռություն կստեղծի Թուրքիայի և Հունաստանի միջև՝ Միջերկրական և Էգեյան ծովերում: Բայցի այդ, այն  կնպաստի նաև տարածաշրջանում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ու  Եվրամիության միջև ուժի հավասարակշռմանը: Մոսկվան և Անկարան 2017-ին պայմանագիր են ստորագրել S400 համակարգերի գնման մասին, ինչն արժանացել է ԱՄՆ-ի խիստ հակազդեցությանը: 

Պատժամիջոցներից բացի, Վաշինգտոնը սպառնացել է Անկարային ներառել սև ցուցակում: Անկարայի պաշտոնյաները են S400 հրթիռային համակարգի գնումը Թուրքիայի իրավունքն են համարում:

2017 թվականի նոյեմբերի համաձայնագրի համաձայն ՝ ռուսական S400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաքումը Թուրքիա իրականացվելու է երեք փուլով:

Այս համակարգերի առաջին և երկրորդ մասերը ինքնաթիռով կտեղափոխվեն Թուրքիա: Երրորդ մասը, որն իր մեջ կներառի ավելի քան 120 հրթիռ, ծովային ճանապարհով կտեղափոխվի Թուրքիա:

Չնայած Patriot հրթիռային համակարգեր և F-35 կործանիչներ Թուրքիա առաքելու բազմաթիվ խոստումներին և ձգձգումներին, Միացյալ Նահանգները փորձում է  Թուրքիային պարտադրել հրաժարվել ռուսական համակարգի գնումից: 

Մինչ Միացյալ Նահանգները կորցրել է իր ազդեցիկ դաշնակցին Արևմտյան Ասիայում,  Ռուսաստանը, խորացնելով Թուրքիայի հետ ռազմական և տնտեսական կապերը, ամարպնդում է իր ներկայությունն Արևմտյան Ասիայում: