Մամուլի տեսություն 12.06.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121630-Մամուլի_տեսություն_12.06.2020
Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել նոյեմբերին կայանալիք ընտրություններին հնարավոր միջամտության կապակցությամբ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հունիս 12, 2020 06:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.06.2020

Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել նոյեմբերին կայանալիք ընտրություններին հնարավոր միջամտության կապակցությամբ:

Իրան օրաթերթ

Բայդեն. Ես վախենում եմ, որ ստիպված կլինենք Թրամփին ստիպել դուրս գալ Սպիտակ տնից

«Թրամփը փորձում է  ընտրություններում ահղթել ապօրինի ճանապարհով», -հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրւթյուններում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը:

Daily Show-ին տված հարցազրույցում, Բայդեննն ասել է. «Գործող նախագաըը նպատակ ունի ընտրություններում հաղթել անօրինական միջոցների կիրառմամբ»:

Նշելով, որ քվերակության օրինականության կապակցությամբ որև է կասկած չունի, Բայդենը հավելել է, որ Թրամփի կողմից ընտրություններում հաղթելու նպատակով անօրինական միջոցների կիրառումն իր միակ մտահոգությունն է:

 

Համշահրի օրաթեր

Իրանում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի բուժման համար նախատեսված ինտերֆերոնի հիմքով դեղամիջոցը

Մասիհ Դանեշվարի անվան հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Փայամ Բաբարսին հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման համար նախատեսված Ինտերֆերոն բետա-1 դեղամիջոցը հաջողությամբ անցել է կլինիկական փրձարկումները:

Առաջին փորձարկման արդյունքների համաձայն, կորոնավիրուսով վարակված 20 հիվանդների բուժման համար կիրառվել են Ինտերֆերոն բետա-1 և Կալտեր դեղամիջոցները և բոլոր հիվանդները բուժվել են: Նրանց մոտ վիրուսը պահպանվել է ավելի քիչ և դեղամիջոցների նկատմամբ արձագանքը եղել է լավ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Imunopharmacotherapy ամսագրում:

 

Էթեմադ օրաթերթ

Ամերիկացի զինծառայողները երբեք չեն հայտնվի միջազգային քրեական դատարանում

Սատարելով Միջազգային քրեական դատարանի անդամների նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ որևէ ամերիկացի զինծառայող, երբեք չի կանգնի միջազգային քրեական դատարանի առջև:

Հինգշաբթի օրը,   արդարադատության նախարարների և   ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ համատեղ մամլո ասուլիսում, Մարկ Էսպերն ասել է ամերիկացի զինծառայողներին քրեական պատասխանատվության ենթարկելու Միջազգային քրեական դատարանի ջանքերը հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և միջազգային դատարանների գործողություններին:

Նա հավելել է. «Ինչպես հայտարարել է նախագահ Թևրամփը, Միացյալ Նահանգները Միջազգային քրեական դատարանի անդամ չի հանդիսանում. և մենք թույլ չենք տա քրեական պատասխանատվության ենթարկել մեր զինծառայողներին»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ցուցարարներն ԱՄՆ-ում քանդել և լիճն են նետել Քրիստոֆեր Կոլումբոսի արձանը

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչնմոնդ քաղաքում, հակառասիստական բողոքի ցույցի մասնակիցները քանդել և ջուրն են նետել քաղաքային զբոսայգում տեղադրված Քրսիտոֆեր Կոլումբոսի արձանը:

«Մենք պետք է սկսենք այնտեղից, որտեղ ամեն ինչ սկսվեց», - ասել է ցույցի մասնակից Չելսի Հիգս Ուայսը:

 

armenpress.am

Իտալիայում սկսել են տներ վաճառել 1 եվրոյով

Իտալիայի Կալաբրիա մարզում գտնվող Չինկուեֆրոնդի քաղաքում գործարկել են մի ծրագիր, որը թույլ կտա այնտեղ բնակարան ձեռք բերել 1 եվրոյով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է «CNN Travel»-ը:

Քաղաքապետի խոսքով, ծրագիրը կոչված է լուծելու դեպի խոշոր քաղաքներ երիտասարդների տեղափոխվելու խնդիրը: 

Չինկուեֆրոնդիում բնակարան գնելու համար բարենպաստ իրավիճակ է համաճարակային տեսանկյունից: Այս ամբողջ ընթացքում քաղաքում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի եղել:

Նրանք, ովքեր ցանկանում են առաջարկվող տարբերակով տուն գնել, ապա պարտավոր կլինեն այն վերանորոգել առաջիկա երեք տարվա ընթացքում: Դրանից բացի գնորդը պարտավոր է վճարել հատուկ վճար 250 եվրոյի չափով: Եթե նշված ժամկետում տունը չվերանորոգվի, ապա սեփականատերը ստիպված կլինի տուգանք վճարել 20 հազար եվրոյի չափով:

 

armenpress.am

Չինաստանը հետաքրքրված է ՌԴ-ի հետ հնարավորինս շուտ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցում

 Չինաստանի իշխանութունները հետաքրքրված են ՌԴ-ի հետ հնարավորինս շուտ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցում և պատրաստ են նպաստել այդ գործընթացին՝ ռուսաստանյան կողմի հետ միավորելով ջանքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Չինաստանի ԱԳՆ-ին:

«Չինաստանը սպասում է, որ աշխարհում համաճարակային առումով իրավիճակը կարգավորվի, որպեսզի խիստ կանոններին հետևելով, կարողանանք միավորել Ռուսաստանի հետ մեր ջանքերը՝ վերականգնելու երկու երկրների ժողովուրդների միջև կանոնավոր հաղորդակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն հստակեցրել է, որ ավիափոխադրումները առայժմ կիրականացվեն շաբաթը մեկ անգամ նույն երթուղով, Չինաստանի՝ միջազգային ավիափոխադրումների համար պաշտոնապես բաց բնակավայրերից մեկից: 

Նշվում է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մտադիր են այցելել Չինաստան կարևոր գործնական այցով՝ կապված գիտական ծրագրերի, ինչպես նաև հումանիտար օգնության փոխանակման հարցերի հետ:

 

panarmenian.net

Փաշինյանը՝ միջազգային աջակցության մասին․ Բարեկամ երկրների ժեստը չենք մերժի

Կան բարեկամ երկրներ, որոնք ցանկանում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին դժվար պահին և կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ եթե ՀՀ-ում կորոնավիրուսի վարակման ցուցանիշները մնան այս սանդղակում, ապա առողջապահական համակարգը պատրաստ է այդ բեռը կրելուն։

«Այն երկրներից, որոնք նման ժեստ կանեն, մենք, իհարկե կընդունենք այդ աջակցությունը։ Եթե ամեն ինչ մնա այս տրամաբանության մեջ, այդ ժեստն առաջին հերթին կլինի բարեկամական, քաղաքական և հետո միայն՝ առողջապահական»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ևս պատրաստ է օգնել իր բարեկամներին դժվար պահերին։

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը համավարակի դեմ պայքարում առաջին հերթին օգնություն է պատրաստվում խնդրել իր քաղաքացիներից՝ հակահամաճարակային կանոնների պահպանման, ընդհատակյա միջոցառումներ չկազմակերպելու հարցով։

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։

 

panarmenian.net

Քամուց քշվածները» հեռացրել են HBO Max-ից ռասիզմի պատճառով

  HBO Max սթրիմինգային հարթակը ժամանակավորապես հանել է բաց հասանելիությունից «Քամուց քշվածները» ֆիլմը։

Հարթակի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը կայացվել է ֆիլմում առկա «որոշ ռասայական և էթնիկ նախապաշարումների պատճառով, որոնք, ցավոք, տարածված երևույթ են եղել ամերիկյան հասարակության շրջանում» 1939-ին, երբ ֆիլմը նկարահանվել է, գրում է «Վեդոմոստին»՝ The Hollywood Reporter-ին հղումով։

HBO-ն խոստացել է, որ ավելի ուշ ֆիլմը կվերադարձվի հարթակ, սակայն «պատմական բովանդակության քննարկման և այդ պատկերների պախարակման» զուգորդությամբ։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ֆիլմում փոփոխություններ չեն կատարվի։

Ֆիլմը հարթակից հեռացնելու որոշման վրա ազդել է սցենարիստ Ջոն Ռիդլիի նամակը, որը «Օսկար» է ստացել «12 տարվա ստրկություն» ֆիլմի սցենարի համար։ Նա քննադատել է «Քամուց քշվածները» ֆիլմը և կոչ արել HBO Max-ին հեռացնել ֆիլմը հասանելի կոնտենտից, քանի որ այն «հավերժացնում է այլ գույնի մաշկով մարդկանց ամենացավոտ կարծրատիպերը»։

ԱՄՆ-ում մայիսի վերջից շարունակվում են բողոքի ցույցերն ու համազգային ակցիաները ռասիզմի և ոստիկանության դաժան գործողությունների դեմ։ Այդ ֆոնին Paramount Network հեռուստաալիքը հրաժարվել է «Ոստիկանները» (Cops) սերիալի ցուցադրությունից։ Բացի այդ, տարբեր ազգությունների մասին կատակների պատճառով BBC-ն հեռացրել է իր տեսածառայություններից Little Britain կատակերգական շոուն, որը նկարահանվել է դեռևս 2003-ին։