ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը համաշխարհային մասշտաբով իրականացվող օրինախախտություն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121648-ԱՄՆ_ի_հակաիրանական_քաղաքականությունը_համաշխարհային_մասշտաբով_իրականացվող_օրինախախտություն_է
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իրավունք չունի ՄԱԿ-ը և ՄԱԳՏԱԷ-ն օգտագործել Իրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2020 14:28 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը համաշխարհային մասշտաբով իրականացվող  օրինախախտություն է

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իրավունք չունի ՄԱԿ-ը և ՄԱԳՏԱԷ-ն օգտագործել Իրանի դեմ:

Մուհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում անդրադառնալով պատժամիջոցները և հակաիրանական միջոցառումները շարունակելու ԱՄՆ-ի ջանքերին, գրել է. «ԱՄՆ-ը փորձում է Իրանի հետ լարվածությունն ավելի խորացնել և ագրեսիա գործադրելով, ուրիշնրին ստիպել հետևել իրեն»:

ԱՄՆ-ի հակաիրանական վարքագիծը միջազգային իրավունքի հստակ խախտում է համարվում: 

Հետադարձ հայացք նետելով ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշմանը, կարելի է  հասկանալ Իրանի նկատմամբ այդ երկրի թշնամության խորությունը:

ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ կիրառել է առավելագույն ճնշման քաղաքականություն, տնտեսական ու առողջապահական ահաբեկչություն, այն էլ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, սպանել է ԻՀՊԿ հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին, և փորձում է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը օգտագործել Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու համար: Հետևաբար, այդ երկիրն իրավունք չունի Իրանի մասին կարծիք հայտնել:

Համաշխարհային հանրությունը, վերոնշյալ քայլերն ուսումնասիրելով, կարող  է հասկանալ, թե որքան ագրեսիվ քաղականություն է վարում ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ, քանի որ յուրաքանչյուր նման քաղաքականություն բացասական հետևանքներ է ունենում տարածաշրջանի վրա: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը  ցույց տվեց, թե որքան անտարբեր է ԱՄՆ-ը համաշխարհային դիվանագիտության ջանքերի նկատմամբ:

ԱՄՆ-ը երեկ հրաժարվել է ՀԳՀԾ-ից, իսկ այսօր ցանկանում է երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն: Դա վկայում է, որ այդ երկիրն ագրեսիվ քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ, ինչին լուռ հետևում են որոշ եվրոպական երկրներ:

Ամեն դեպքում, կարելի է ասել, որ միջազգային համաձայնագրերից ու կազմակերպություններից դուրս գալը Թրամփի միակողմանի քաղաքականության արդյունքն է, որը վտանգի տակ է դնում համաշխարհային կարգը: ԱՄՆ-ի կառավարությունը միայն ՀԳՀԾ-ին չի բացասաբար վերաբերում: Այդ երկիրը դադարեցրեց համագործակցությունն  ԱՀԿ-ի հետ, այն էլ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ:

Իսկ   այսօր, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Հաագայի միջազգային քրեական դատարանի անդամների նկատմամբ, որոնք նպատակ ունեն հետաքննություն անցկացնել Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների իրականացրած պատերազմական ոճրագործությունների հարցով: Ահա թե ինչու համաշխարհային հանրությունը չպետք  է լուռ մնա:

ԱՄՆ-ում իշխող կառավարության համար գոյություն չունի դաշնակից և ոչ դաշնակից երկիր: Այդ երկիրն ունի միայն մի նպատակ՝ իր միակողմանի շահը: Իսկ եթե համաշխարհային հանրությունը լռի ԱՄՆ-ի քայլերի նկատմամբ, համաշխարհային արժեքները կոտնահարվեն և Վաշինգտոնի քաղաքականությունների զոհ կդառնան միջազգային  կազմակերպությունները և քաղաքական անձինք ու երկրները:

Անդրադառնալով միջազգային քրեական դատարանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանվող պատժամիջոցներին, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը Թվիթերում  գրել է. «Ի՞նչ պետք է պատահի, որպեսզի համաշխարհային հանրությունը հասկանա, թե ագրեսորների հետ փոխհամաձայնությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ: Դա պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ը շարունակի իր միակողմանի քաղաքականությունը: Ճնշում գործադրելով որոշ երկրների նկատմամբ, ԱՄՆ-ը փորձում է դրանց ստիպել հետևել իր քաղաքականությանը: Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգմանն ուղղված Վաշինգտոնի  քայլերն անօրինական են»:

Իսկ ԱՄՆ-ի քայքայիչ վարքագծին վերջ տալու միակ ճանապարհն այդ երկրի միակողմանի քայլերը կանխելն է, քանի որ հակառակ դեպքում, բոլոր երկրները ճաշակելու է են դրա բացասական հետևանքները: