Մեկնաբանություն. սպասելիքներ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենից
Հունիսի 15-ին կմեկնարկի ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, նիստը տեղի է ունենալու առցանց: Նիստում քննարակվելու են ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի գործունեության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցները:
ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Քազեմ Ղարիբաբադին, այս կապակցությամբ իր թվիթերյան միկրոգբլոգում արած գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է թուլացնել միջազգային կազմակերպությունների դերակարտարությունը: Նա գրել է. «Որոշ արևմտյան երկրներ փորձում են այնպես անել, որ անհրաժեշտության դեպքում, հնարավորություն լինի կառավարիչների խորհրդի նիստի ընթացքում առցանց քվեարկություն անցկացնել»: Հատկանշական է, որ Ռուսաստանը դեմ է ԱՄՆ-ի առաջարկին:
Պետք է ասել, որ միջազգային կազմակերպությունների ազդեցության թուլացման տենդենցը նորություն չէ: Միջուկային զենքի տարածումը կանխարգելող կոնվենցիայի չորրորդ հոդվածում ասված է, որ գործակալության իրական դերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում միջազգային համագործակցությունը բարձրացնելն է, որպեսզի կոնվենցիայի անդամ բոլոր երկրները հնարավորություն ունենան միջուկային էներգետիկայի շուրջ ուսումնասիրություններ կատարաել, արտադրել և խաղաղ նպատակներով կիրառել միջուկային էներգիա: Այս օրենքը պետք է կիրառվի առանց խտրության:
Սակայն ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել դեղորայքի և հումանիտար ապրանքների ոլորտների վրա: Դա այն դեպքում, երբ գործադրված ջանքերի և Իրանի ատոմային էներգիայի ու ՄԱԳՏԱԷ-ի միջև բանակցությունների արդյունքում, 2020 և 2021թթ համար վավարեցավել է երկու նախագիծ, այդ թվում՝ տեխնիկական համագործակցության և քաղցկեղի բուժման ոլորտում կիրառվող ռադիոդեղերի վերաբերյալ: Բացի այդ, հաստատվել են նաև տեխնիակակն համագործակցության 4 նախագծեր: Այս համագործակցությունները շատ կարևոր են միաջզգային մակարդակով, այդ պատճառով, ԱՄՆ-ի միակողմանի քայլերը բացասական հետևանքներ են ունենալու միջազգային հանրության համար: Այս կապակցությամբ քննադատություններ են հնչել ՄԱԿ-ի դեմ, որը հրաժարվում է ներկայացնել ԱՄՆ-ի ու այլ երկրների կողմից ՀԳՀԾ-ի կետերը խախտելու վերաբերյալ որևէ զեկույց: Եվ նույնիսկ երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն հրաժարվեց ՀԳՀԾ-ից, խախտելով 2231 բանաձևը, ՄԱԿ-ը հստակ դիրքորոշում չարտահայտեց այդ կապակցությամբ:
Իսկ հիմա, առկա է մտահոգություն, որ սկսվել է նոր գործընթաց, ՄԱԿ-ի ու դրա ենթակա կառույցների դեկարատակատությունը թուլացնելու նպատակով: Այդ կապակցությամբ, Իրանի ԱԳՆ-ն վերջերս անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերին զուգահեռ հրապարակված ՄԱԿ-ի գրասենյակի զեկույցին, հայտարարել է, որ կասկածներ կան, որ զեկույցը պատրաստվել է Վաշինգտոնի պատվերով, որպեսզի այդ երկիրը կարողանա ԱԽ-ում քայլեր ձեռնարկել Իրանի դեմ:
Նախարարությունը ՄԱԿ-ի քարտուղարությանը կոչ է արել չշարժվել ԱՄՆ-ի ծրագրած սցենարով, որի նպատակն է կանխել Իրանի զենքի էբարգոյի չեղարկումը: Հայտարարության մեջ ասված է. «Իրավական հիմքեր չունեցող նման զեկույցները ոչ միայն չեն նպաստելու տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության ապահովմանը և ԱԽ բանաձևերի գործադրմանը, այլ վտանգելու են ՄԱԿ-ի հեղինակությունը ու կառույցի նկատմամբ առկա վստահությունը»: