Մամուլի տեսություն 13.06.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121685-Մամուլի_տեսություն_13.06.2020
ԱՄՆ-ի հակառասիստական ցույցերի մասնակիցները Սիեթլում ինքնավարություն են հայտարարել և անվտանգության ուժերին կոչ են արել դուրս գալ քաղաքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2020 14:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.06.2020

ԱՄՆ-ի հակառասիստական ցույցերի մասնակիցները Սիեթլում ինքնավարություն են հայտարարել և անվտանգության ուժերին կոչ են արել դուրս գալ քաղաքից:

«Խորասան»

Բարի եք եկել Վաշինգտոնում «Չազ» երկիր

Տարածություն 10հա. դեռևս մարդահամար չի իրականացվել: «Քեփթալ Հիլ ինքնավար տարածաշրջան»

Ջորջ Ֆլոյդին աջակցող զինված բողոքարարները Սիեթելում խառնաշփոթ են ստեղծել: ԱՄՆ-ի նախագահը Վաշինգտոնի պաշտոնյաներին սպառնացել է, որ եթե անհապաղ հետ չվերցնեն այս «ինքնավար տարածաշրջանի» հսկողությունը, ինքը գործի կանցնի: Բողոքարարները կոչ են արել լուծարել քաղաքի ոստիկանությունն ու դատարանները:

Բողոքարարները  կառուցել են զինված անցակետեր և ոստիկանության ուժերին թուլ չեն տալիս մտնել այս շրջան: Սիեթելի ոստիկանությունն էլ գտնվում է նույն տարածքում: Շինություններից մեկի վրա փակցված է   «Սիեթլի ժողովրդական վարչություն» գրությունը: Այնտեղ տեղակայված ուժերը շենքից հեռացել են այն բանից հետո, երբ նրանց սպառնացել էին հարձակվել ու հերդեհել շենքը:

 

«Մարդոմսալարի»

Բանակցությունների համար պատրաստության հայտարարություն՝ Թրամփի այրված խաղաքարտը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտում Իրանի հարցերի հատուկ պատասխանատուն հնչեցնելով հակաիրանական անհիմն հայտարարություններ, ասել է, որ Թրամփը պատրաստ է բանակցել Թեհրանի հետ: Արաբալեզու Ալ-Արաբի Ալ-Ջադիդ օրաթերթը գրել է.«Վերջին օրերի ընթացքում հայտարարություններ են հնչում  Իրանին ԱՄՆ-ի հետ առանց նախապայմանների բանակցությունների մասին»:  Թրամփի կառավարությունը նույնիսկ Թեհրանին շնորհակալություն է հայտնել բանտարկյալների փոխանակաման համար և ամերիկացի դիվանագետների խոսքերի ենթատեքստից Թեհրանին ուղղված դիվանագիտական բանակցությունների հրավեր է ընկալվում: Հարց  է ծագում, միգուցե ԱՄՆ-ը ընտրապայքարում հաղթելու համար փորձում է  շահարկել բանակցություների թեման, թե՞ Թեհրանին դրդել բանակցության առաջարկ ներկայացնել ԱՄՆ-ին:

 

«Քեյհան»

Իրանում կորոնավիրուսից բուժված հիվանդների թիվը հնգապատկվել է

Իրանի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի հրամանատարը ներկայացրել է վիրուսից մահացածների և բուժվածների վրա Ռեսիժեն դեղի ազդեցությունը: Նիստի ընթացքում Ալիռեղս Զալին հավելել է. «Ռեսիժեն դեղը կորոնավիրուսով հիվանդնեի մահացության թիվը նվազեցրել է հասցնելով նբախկինում գրանցվա թվերի մեկ հինգերորդին»:

 

«Ջավան»

ԱՄՆ՝ երազանքների ղիբլա, թե՞ տանջանքների հավաքածո

Շատերը կարծում էին, որ օրերից մի օր եթե անհրաժեշտ լինի դեն նետել ԱՄՆ-ի բոլոր խորհրդանշանները ԱՄՆ-ն գյուտ անողի արձանը վերջիններից կլինի, սակայն այն դարձավ առաջիններից մեկը, քանի որ ԱՄՆ-ի անունը սկսվեց տեղաբնիկ կարմրամորթների սպանությամբ ու միահյուսվեց սևամորթների ստրկատիրությամբ:

Այժմ սկսած ԶԼՄ-ներից մինչև ընտրությունների թեկնածուները, բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ ու հրամանատարներ, քաղաքապետեր ու համալսարանականներ, ԱՄՆ-ի դեմ են խոսում, սակայն  ամերիկացիներին փողոց է բերել ոչ թե նրանց լսելու ցանկությունը, այլ իրենց կյանքի իրականությունը և ապագայի նկատմամբ անհուսությունը:

 

armenpress.am

Արսեն Թորոսյանը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի

Երևանում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել․ վրաերթի է ենթարկվել 10-ամյա երեխա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10-ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն»,-պատմել է Թորոսյանը:

Նա հավելել է, որ դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը նյութեր նախապատրատելու համար։

 

armenpress.am

Մեկ օրում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 20 փախստական

Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 20 փախստական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ներկայացնելով  Փախստականների ընդունելության, բաշխման և բնակեցման կենտրոնի տվյալները, որոնք շաբաթ օրը հրապարակվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

 «Անցյալ օրը «Ջեյդետ-Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետերով Լիբանանից  Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 23 փախստական: Նրանց թվում  7 կին  է եղել և 12 երեխա: Հորդանանից «Նասիբ» անցակետով  փախստականների ելք չի իրականացվում»,-ասվում է հաղորդագրությունում:

 

armenpress.am

Ակնկալվում է Ֆիրդուսի կառուցապատումը ավարտին հասցնել 2023-ի վերջ 2024-ի սկիզբ Վարագ Սիսեռյան

Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրսուսի) կառուցապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի վերջում կամ 2024 թվականի սկզբում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը։

«Այս դեպքում բոլոր ներդրողները տվել են բանկային երաշքիքներ, գնահատվել են բոլորի ֆինանսական կարողությունները։ Այս ամենի շնորհիվ, մենք վստահ ենք, չենք ունենա սնանկ գործարարներ և մարդիկ չեն մնա առանց բնակարանների»,- նշեց Սիսեռանը։

Այդ տարածքում հողերի ձեռք բերման համար արդեն ներդրվել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլար, ինչի համար գործարարները ստացել են հողերի սեփականության վկայականներ։

Երևանի 33-րդ թաղամասում առկա է 8 հուշարձան շենք, որոնք դուրս են բերվել  Ֆրդուսի կառուցապատման ծրագրից և Կառավարության որոշմամբ դուրս կբերվեն նաև գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։ Բանակցություններ են տարվում կառուցապատողներից մեկի հետ, որպեսզի Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը, որը հուշարձան չի, չքանդվի և դուրս գա ծրագրից։

 

news.am

Ռոհանին իրանցիներին կոչ է արել կորոնավիրուսին լրջորեն վերաբերվել

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի քաղաքացիներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի դեմ հաջող պայքարի համար հետեւել բժշկական ուղեցույցներին, հայտնում է Tasnim-ը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնակայանում շաբաթօրյա նիստի ժամանակ Ռոհանին հայտարարել է, որ հիվանդացության գագաթնակետն արդեն անցել են Իրանի մի շարք նահանգներում, մինչդեռ մի շարք այլ նահանգներում հիվանդության գագաթնակետն աստիճանաբար են անցնում:

Նա նաեւ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ մայիսի սկզբից երկրում բժշկական ուղեցույցներին հետեւելը 20 տոկոսով նվազել է:

Իրանի նախագահը երկրի քաղաքացիներին հավաստիացրել է, որ իշխանությունները համավարակի դեմ պայքարում բավականաչափ մահճակալներ, ԹԱՕ սարքեր եւ բժշկական սարքավորումներ են նախապատրաստել ամենածանր պայմաններում՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով հետեւել երկրի առողջապահության նախարարության  հաստատած կանոններին, պարբերաբար լվանալ ձեռքերը եւ դիմակներ կրել:

Ռոհանին հավելել է, որ նահանգապետներին օժտել է մտահոգություն առաջացնող իրավիճակ ստեղծվելու դեպքում սահմանափակումներ մտցնելու լիազորություններով:

Ըստ Իրանի առողջապահության նախարարության վերջին տեղեկությունների՝ կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը հասել է 182545-ի, որից 145000 մարդ արդեն ապաքինվել է:

Իրանում կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում է անցել ընդհանուր մոտ 1,2 մլն մարդ:

 

news.am

Երկրաշարժ Արցախում. էպիկենտրոնը` Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 13-ին,  ժամը 16։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40․250 և արևելյան երկայնության 46․000:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4  բալ:

 

armenpress.am

Հայկական ավանդական կուսակցությունները դատապարտել են Լիբանանում հակահայ հայտարարությունները

Լիբանանի հայ քաղաքական երեք կուսակցությունների՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական Կուսակցության ներկայացուցիչները ժողով են գումարել, որի ընթացքում անդրադարձել են Լիբանանում տիրող քաղաքական և սոցիալական իրավիճակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ազդակ» պարբերականը:

Նրանք անդրադարձել են նաև սոցիալական ցանցերում տարածվող նյութերին, որոնց մեջ ինչ-որ մեկը հայ համայնքի դեմ գրգռիչ արտահայտություններ է անում, որոնք չեն նպաստում կայունության և քաղաքացիական անվտանգության պահպանմանը, մանավանդ ներկա ժամանակաշրջանում, երբ երկիրը գտնվում է զգայուն և ճակատագրական փուլում:

«Այս անպատասխանատու անձը փորձում է խաղալ համայնքի և համայնքային լարի վրա ահաբեկչական այնպիսի բառամթերքով, որ սադրանք է հրահրում երկրի զավակների միջև, միաժամանակ այն ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից՝ նկատելով, որ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունն «արդարացի է» և արտայայտելով իր ատելությունը հայության նկատմամբ: Այս արտահայտությամբ այն դատապարտում է և ընդդիմանում Լիբանանի խորհրդարանի կողմից 2000 թվականին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, որի 20-ամյակն է այս տարի, նշում է նաև, որ այն խնդրի առարկա է դարձնում լիբանանի ժողովրդի արժանապատվությունը»,- նշված է կուսակցությունների հայտարարությունում:

Այս առիթով հայ քաղաքական երեք կուսակցությունները կարևոր են համարում այս անձի նկատմամբ դատական հետապնդումը և լիբանանյան պետությունից պահանջում են համապատասխան միջոցառումներ որդեգրել նրա նկատմամբ ու հնարավորինս արագ պատժել նրան:

«Հայ քաղաքական երեք կուսակցությունները հայ համայնքի բոլոր զավակներին կոչ են անում՝ այս փուլը ամենայն լրջախոհությամբ շրջանցելու եւ չընկնելու համայնքային և սադրանքների թակարդների մեջ, ինչպես նաև հավատարիմ մնալու Դատի նահատակների և ճշմարտության ու մեր սիրելի հայրենիք Լիբանանին: Հայ քաղաքական երեք կուսակցությունները հավատում են, որ Լիբանանը համակեցության երկիր է, և հայ համայնքը եղել է և միշտ պիտի մնա հարգալից լիբանանյան բոլոր համայնքների և նրանց յուրահատկությունների նկատմամբ, ինչպես որ արժանացել է բոլոր համայնքների հարգանքին: Կոչ կուղղենք բոլորին կողք-կողքի կանգնելու և ազգային միասնականություն դրսևորելու` հաղթահարելու համար երկրին դիմագրաված բազմաթիվ դժվարությունները»,- ասված է համատեղ հայտարարության մեջ: