Մեկնաբանություն. Զարիֆի այցը Թուրքիա. նոր համագործակցություն՝ տարածաշրջանային հարցերի լուծման նպատակով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121754-Մեկնաբանություն._Զարիֆի_այցը_Թուրքիա._նոր_համագործակցություն_տարածաշրջանային_հարցերի_լուծման_նպատակով
ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թուրքիա՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու մի շարք հարցեր:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 15, 2020 09:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Զարիֆի այցը Թուրքիա. նոր համագործակցություն՝ տարածաշրջանային հարցերի լուծման նպատակով

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թուրքիա՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու մի շարք հարցեր:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Թուրքիայից հետո, Զարիֆը կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի հետ: Մոսկվայւմ նույնպես  քննարկվելու են տարածաշրջանային զարգացումներն ինչպես նաև Թեհրան-Մոսկվա հարաբերությունների զարգացումը:

Վերջին տարիների ընթացքում, Թեհրան-Անկարա հարաբերությունները նոր փուլ են թևակոխել: Այս կապակցությամբ, երկու կողմերը Աստանայի ու Սոչիի նիստերի ընթացքում ուսումնասիրել են բազմակողմանի դիվանագիտությունը՝ Սիրիայի ճգնաժամի լուծման նպատակով և քննարկել քայլերը, որոնք կնպաստեն Սիրիայում կայուն հրադադարի հաստատմանը:

Ահաբեկչության դեմ համատեղ պայքարը նույնպես եղել է Իրանի ու Թուրքիայի պաշտոնայների բնակցությունների առանցքում:

Կարելի է ասել, որ երկու երկրները փորձում են տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ համադրել իրենց ջանքերը:

Հենց այս առումով, երկու երկրների հարաբերությունները կարևոր են քաղաքական ու անվտանգության տեսակետից, հատկապես հաշվի առնելով Սիրիայի ու Իրաքի իրադարձությունները: Իսկ Զարիֆի այցը Թուրքիա, կարող է նպաստել Իրանի և Թուրքիայի արտաքին հարաբերությունների ինտեգրացմանը:

Իրանի համար մշտապես կարևոր  եղել Սիրիայի տարածքային ամբողշականությունը և կայունությունը: Այդ իսկ պատճառով, Իրանը մտադիր է այս այցերով, ենթահղ ստեղղծել Իրանի-ՌԴ-Թուրքիա եռակողմ համաձայնություններըտ:

Անցած տարի, Իրան-ՌԴ-Թուրքիա եռակողմ հանդիպման շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին հայտարարեց, որ  հանդիպումը կնպաստի Սիրայում խաղաղության հաստատմանը և ահաբեկչության դեմ պայքարին: Նա հավելել է, որ այս համագործակցւթյունը, որն ուղղված է տարածաշրջանի խաղաղության ապահովմանը, կարող է  վերածվել բազմակղոմ տնետեսական համագործակցության:

Ներկայումս,  երեք երկրների համար ստեղծվել են տնետասական հարաբերությունների մեծ հնարավորություններ:

Իսկ Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Մահմուդ Վաեզին, վերջերս հայտարարել է, որ  Թուրքիայի առևտրի նախարար Խանում Փեքչանի հրամանով,  կորոնավիրուսի պատճառով փակված Բազարգան և Մամուր սահմանները վերաբացվել են , հավելելով, որ այս քայլը կնպաստի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Այսպիսով, կարելի է ասել, որ այցի շրջանակում Զարիֆի ու թուրք պաշտոնյաների հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և տնտեսապես կարևոր են, հատկապես նկատի առնելով երկողմ շահերը և դիմակայումը պատժամիջոցներին: