Մամուլի տեսություն 15.06.2020
ԱՄՆ-ում լատինաամերիկացի տղամարդու սպսնությունից հետո, բողոքի ցույցերն ավելի են թեժացել:
Քեյհան օրաթերթ
Միացյալ Նահանգներում մեկ ուրիշ սևամորթի սպանությունից հետո, բողոքի ցույցերն ավելի մեծ ծավալ են ստացել
ԱՄՆ-ում շարունկավում են հակառասիստական բողոքի ցույցերը: Washington Post-ը գրել է, որ չնայած ցուցարարների թիվը նվազել է, սակայն ոստիկանության բռնությունների նկատմամբ փոխզիջման որևէ նշան չկա:
Միևնույն ժամանակ, ոստիկանությունը հայտարարել է մեկ ուրիշ սևամորթի սպանվելու մասին: Զոհը 27-ամյա Ռիչարդ Բրուքսն է, ով սպանվել է Ատլանտայի ոստիկանների կողմից:
Խորասան օրաթերթ
Ծաղիկը 5-6 օրվա համար չէ
Ծաղիկներ բոլորն են սիրոմ: Հունիսի 15-ը բույսերի միջազգային օրն է:
Ծաղիկներ խնամելը թույլ է տալիս բարձրանցել պատասխանատվությունը և ավելի լավ հաղորդակցվել ուրիշների հետ: Ծաղիկների հոտն ազդում է հորմոնների, անձնական ցանկությունների, մարմնի ջերմաստիճանի, սթրեսի և իմունային համակարգի վրա:
Էբթեքար օրաթերթ
Հարավային Կորեան աճուրդի է հանել Իրանի հետ 53 տարվա համագործակցությունը
Իրանի Կենտրոնական բանկի նախագահին Հարավային Կորեայում արգելափակված Իրանի ակտիվները ազատելու վերաբերյալ քայլեր ձեռնարկելու կապակցությամբ նախագահի հրամանից հետո, պարզ է, որ Թեհրանը դիմել է ավելի լուրջ քայլերի, և փորձում է կանխել այլ երկրներում նման խնդիրների առաջացումը:
Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդուլնասեր Հեմաթիի հետ հեռախոսազրուցյում, Հասան Ռոհանին դատապարտել է Հարավային Կորեայի կողմից իրանական ակտիվների արգելափակումը, որն իրականացվել է ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության շրջանակում: Նա Կենտրոնական բանկի նախագահին հրահանգել է իրավական քայլեր ձեռնարկել՝ իրանական ակտիվներն ազատելու ուղղությամբ:
Համշահրի օրաթերթ
Թրամփը պատժամիջոցներով է սպառնացել ֆուտբոլի ազգային հավաքականին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է իր ֆուտբոլի ազգային հավաքականին պատժամիջոցների ենթարկել ռասիզմի դեմ հակառասիստական քայլերի պատճառով:
ԱՄՆ-ի ֆոիտբոլի հազգային հավաքականն ավելի վաղ հայտարարել էր, որ սատարում է խաղերից առաջ օրհներգի հնչեցման ժամանակ, հաջակցություն «սևամորթների կյանքը կարևոր է» շարժման, ծնկի գալու խաղացողների քայլին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովվել է այս հայտարարությունից և Թվիթերում գրել է. «Եթե ազգային հավաքականը շարունակի ծնկի գալ և աջակցել սևամորթներին, ես այլևս չեմ հետևի հավաքականի խաղերին»:
armenpress.am
Չինաստանում 29,5 հազար մարդ է տարհանվել 60 տարվա ընթացքում ամենաուժեղ տեղատարափ անձրևների պատճառով
Չինաստանի հարավում գտնվող Գույչժոու նահանգի իշխանությունները 29,5 հազար բնակչի են տարհանել հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Չինաստանի «Սինխուա» գործակալությունը:
Որոշ շրջաններում անցած օրվա ընթացքում մեկ ժամում ավելի քան 160 մմ տեղումներ են գրանցվել, որի պատճառը գետերի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումն է: Բարձր ռիսկի գոտում հայտնվել է ավելի քան 700 հազար մարդ։ Տարերային աղետների կանխարգելման և չեզոքացման նահանգային կենտրոնը հայտարարել է տարածաշրջանում արտակարգ իրավիճակների արձագանքման բարձր մակարդակի ներդրման մասին:
Տեղացի օդերևութաբանները նշում են, որ երկրի այդ հատվածում տեղատարափ անձրևներն ամենաուժեղն են վերջին 60 տարվա ընթացքում:
armenpress.am
Նեպալում մեկուսացման ռեժիմի դեմ իրականացված հանրահավաքի ժամանակ տասը մարդ է ձերբակալվել
Նեպալի ոստիկանությունը հունիսի 13-ին տասը մարդու է ձերբակալել, այդ թվում 7 օտարերկրացու, որոնք երկրի մայրաքաղաք Կատմանդուում մասնակցել են մեկուսացման ռեժիմի դեմ իրականացվող հանրահավաքին՝ պահանջելով մեղմացնել այն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օտարարկրացիները ձերբակալվել են Նեպալի ներքին գործերին միջամտելու համար»,-նշել է Նեպալի ոստիկանության ներկայացուցիչ Բասանտ Լաման:
Կատմանդուում երեք օր է շարունակվում են հանրահավաքները, որոնց մասնակիցները պահանջում են թուլացնել մեկուսացման ռեժիմը, մեծ թվով մարդկանց թեստավորել և ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել համավարակի դեմ պայքարում: Ոստիկանությունը հայտնել է, որ գրեթե հազար ցուցարար արգելափակել է քաղաքի գլխավոր ճանապարհը:
Ավելի վաղ Նեպալի կառավարությունը հայտնել էր, որ մոտավորապես 89 մլն դոլար է ծախսել համավարակի դեմ պայքարելու համար, անցկացրել է գրեթե 310 հազար թեստավորում և մեկուսացրել է գրեթե 158 հազար մարդու: Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ դա բավական չէ այն երկրի համար, որտեղ 30 միլիոն մարդ է բնակվում:
Նախօրեին կառավարությունը որոշել է թուլացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված մեկուսացման ռեժիմը այն շրջաններում, որտեղ վարակակիրների թիվը մեծ չէ: Որոշ շրջաններում թույլատրել է մանրածախ և մեծածախ շուկաների աշխատանքը, ինչպես նաև մասնավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Կառավարությունը շեշտել է անվտանգության կանոնների կարևորությունը՝ ընդգծելով, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է նաև սոցիալական հեռավորություն պահպանել: Այլ երկրներից Կատմանդու մարդկանց մուտքն արգելված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսով պայմանավորված երկրում իրավիճակը չի լավացել:
Վերջին տվյալների համաձայն՝ Նեպալում 5062 վարակված կա: Մահացել է 16 մարդ:
panarmenian.net
Թունիսը հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին
Թունիսը հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու և ճգնաժամից նվազագույն վնասով դուրս գալու մասին։ Այդ մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Իլյաս ալ Ֆահֆահը ու կոչ արել համաքաղաքացիներին հպարտանալ դրանով։
Նա հիշեցրել է, որ հունիսի 27-ից Թունիսը բացելու է սահմանները։ Մուտքը կթույլատրվի միայն կորոնավիրուսի բացասական թեստով զբոսաշրջիկներին։ Ժամանողները կջերմաչափվեն և առողջության մասին հարցաթերթիկ կլրացնեն, գրում է Interfax-ը։
Ըստ նոր կանոնների՝ զբոսաշրջիկների հետ կթույլատրվի աշխատել միայն այն ավտոբուսներին ու հյուրանոցներին, որոնք պահպանում են Ready & Safe սանիտարական անվտանգության վերաբերյալ արձանագրությունը:
Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 1096 դեպք, 49 մարդ մահացել է, 998-ը՝ ապաքինվել։
2019-ին Թունիս է այցելել 9․5 մլն օտարերկրացի։ Հունաստանը ևս հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին և հունիսի 15-ից զբոսաշրջիկների կընդունի։
panarmenian.net
ԱՀԿ․ Կորոնավիրուսի մուտացիան չպետք է ազդի պատվաստանյութի արդյունավետության վրա
Բոլոր վիրուսները, այդ թվում նաև նոր կորոնավիրուսը մուտացիայի են ենթարկվում և կորոնավիրուսի պատվաստանյութերի ստեղծման մրցավազքը չպետք է ազդի պատվաստանյութերի արդյունավետության վրա, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր փորձագետ Սոումյա Սուամինաթան։
Նա հայտնել է, որ վիրուսը շարունակվում է փոխվել և պետք է հետևել ընթացքին։ Մասնագետը նշել է, որ վիրուսը կարող է մուտացիաների ենթարկվել, տարբեր երկրներում տարբեր լինել, բայց ոչ այնքան, որ կորոնավիրուսի պատվաստանյութը չաշխատի։
ԱՀԿ տվյալներով՝ այս պահին աշխարհում պատվաստանյութի 200 տարբերակ կա, որոնցից 10-ն անհատների կողմից են մշակվում, չորսը՝ ԱՄՆ-ում, 5-ը՝ Չինաստանում և 1-ը՝ Միացյալ Թագավորությունում։
Հունիսի 13-ի դորւթյամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 7․6 մլն-ն անցել է։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 2 մլն-ից ավելի։ Ավելի վաղ ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի ինժեներ-տեխնոլոգ Նուբար Աֆեյանն է, հայտարարել էր, որ պատրաստ է սկսել կորոնավրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը։