Թել Ավիվի տնտեսական խաբեությունը և Երևանի անվտանգության կորուստը
Վերջին տարիներին Սիոնիստական ռեժիմը հետապնդում է իր արտաքին քաղաքականության ռազմավարական փոփոխությունները՝ Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում և փորձում է այնպես ձևացնել, որ Հայաստանի ներքին և միջազգային խնդիրների կարգավորումը հնարավոր է Թել Ավիվի հետ հատկապես տնտեսական ոլորտում, հարաբերությունների ընդլայնմամբ:
2017թ. Սիոնիստական ռեժիմի ստրատեգիական ուսումնասիրությունների մի կենտրոն մի հոդված հրապարակեց «Հարավային Կովկասում Իսրայելի նոր մոտեցումը» խորագրով: Այդ հոդվածում Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային համագործակցությունների ժամանակի նախարար Ցակի Հանգբիի այցը Հայաստան կարևոր քայլ է բնութագրվել երկկողմ հարաբերությունների բարեփոխման ուղղությամբ: Հանգբին անվտանգության ոլորտում հանճար է համարվում, ով մեծ փորձ ունի նաև միջուկային ոլորտում: Սակայն Հայաստանում նրա ներկայությունը և երեք պայմանագրերի ստորագրումը նախադրյալներ էր պահանջում, որն է Իսրայել-Հայաստան առևտրային պալատի բացումը: Այդպիսով Հայաստանի պետայրերի մոտ ենթադրություն առաջացավ որ սիոնիստները կարող են իրենց փրկիչը լինել և Հանգբիի այցը Հայաստան կատարելագործեց այդ պլանը:
Իսրայել-Հայաստան առևտրային պալատի ստեղծումը քարոզչական քայլ էր , որը փակեց Հայաստանի մի շարք պաշտոնատարների աչքերը իրողությունների վրա: Այդպիսով հրեական լոբբին կարողացավ ներթափանցել Հայաստանի տարբեր կառույցներում և պայմաններ ստեղծվեցին Հայաստանում Սիոնիստական ռեժիմի ստրատեգիական նպատակների իրագործման համար:
Առևտրային այդ պալատի գործունեությունը շատ թույլ էր և պալատն իր աշխատանքն սկսելով, Երևան-Թել Ավիվ առևտրային կապերը նվազեցին:
Ղարաբաղում Սիոնիստական ռեժիմի ներկայությունն անապահով կդարձնի Հարավային Կովկասը: Որովհետև Կովկասում շիաներն ու իսլամիստները խիստ զգայուն են Ղարաբաղի հարցով և մյուս կողմից Սիոնիստական ռեժիմին Պաղեստինը բռնազավթող և իսլամ աշխարհի թշնամին են համարում: Այդ երկուսի համադրումը կարող է շատ թանկ արժենալ Երուսաղեմը զավթող ռեժիմի, ինչպես նաև Հայաստանի համար:
Մյուս կողմից ԻԻՀ ոչ միայն որպես տարածաշրջանային դերակատար, այլև որպես միջազգային ուժ, չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների ավելանալու նկատմամբ: Հայաստանի պաշտոնատարները հայտարարել են, որ Իսրայելի հետ հարաբերությունների ընդլայնումը ոչ մի խնդիր չի առաջացնելու Իրանի հետ հարաբերություններում: Սակայն պետք է ասել, որ Իրանը խիստ դեմ է Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների ընդլայնմանն այդ թվում նաև Երուսաղեմում դեսպանություն բացելուն և դա ոչ թե այն պատճառով, որ Իրանը վախենում Սիոնիստական ռեժիմի կողմից զգացվող սպառնալիքներից, այլ այն պատճառով, որ այդ ընդդիմությունը բխում է իսլամական հեղափոխության աշխարհայացքից և Իրանի ազգային անվտանգության դոկտրինայից, որի համաձայն Սիոնիստական ռեժիմը հասարակությունների ոչնչացմանը ձգտող չարիք է համարվում:
Հայաստանի պաշտոնատարները պետք է վերանայեն իրենց որոշումը և գիտակցեն, որ միջազգային սիոնիզմի կողմից հովանավորվող իմպերիալիզմը փլոզվում է: Հայաստանը պետք է դաս քաղի այլ երկրների դառը փորձից և ներքին հնարավորությունների պգտվելով կարգավորի իր խնդիրները: