Մամուլի տեսություն 16.05.2020
ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս քննիչներ է ուղարկել Իրան, որոնք ստուգումների անվան տակ, փորձել են տեղեկություններ հավաքել Թեհրանի ատոմային ծրագրի վերաբերյալ, իսկ հիմա հայտարարում է, թե Իրանը գործակալության տեսուչներին թույլ չի տալիս մուտք գործել երկու միջուկային օբյեկտներ:
Քեյհան օրաթերթ
Ատոմային էներգիայի գործակալությո՞ւն, թե՝ լրտեսական գործակալություն
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Կառավարիչների խորհրդի վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը գործակալության տեսուչներին թույլ չի տվել այցելել մի շարք միջուկային օբյեկտներ:
Հատկանշական է, սակայն, որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս քննիչներ է ուղարկել Իրան, որոնք ստուգումների անվան տակ, փորձել են տեղեկություններ հավաքել Թեհրանի ատոմային ծրագրի վերաբերյալ, իսկ հիմա հայտարարում է, թե Իրանը գործակալության տեսուչներին թույլ չի տալիս մուտք գործել երկու միջուկային օբյեկտներ:
Ջավան օրաթերթ
Կորոնավիրուսը նորից ակտիվանում է
Իրանում կորոնավիրուսով վարակավածների կորը հարթվում է, սակայն ավելանում է մահացածների թիվը:
Նախօրեին Իրանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 113 դեպք: Կարմիր կարգավիճակ ստացած նահանգների ու շրջանների թիվը նույնպես աճում է:
Կորոնավիորսւի ավարտըւ չի երևում: Տարածվելուց վեց ամիս անց, այս վիրուսի պատվաստանյութը դեռ չի հայտնաբերվել: Մյուս կողմից, մարդիկ սկսել են ավելի թեթև վերաբերվել վիրուսի գոյությանն ու չպահպանել առողջապայական ցուցոմները, գնալ ճամփորդությունների ու հավաքվել հասարակական վայրերում:
Էբթեքար օրաթերթ
Իր նախագահության ժամկետի վերջին ամիսներին, Դոնալդ Թրամփը փորձում է Իրանին հասցնել վերջին հարվածը
Սպիտակ տան նպատակն այս փուլում Իրանի միջազգային հանրության հետ: հարաբերությունները ոչնչացնելն է:
2019թ սաուդյան Արամքո նավթային ընկերության օբյեկտների դեմ իրականացված հարձակման ժամանակ կիրառված հրթիռների իրանական լինելու վերաբերյալ ՄԱԿ-ի վերջին զեկույցը, ԱԽ անդամներին ԱՄՆ-ի կողմից բաժանված Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու նապագծի տեքստը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հայտարարոթյունը, թե 2002-2004թթ. Իրանը գործակալության տեսուչներին թույլ չի տվել մուտք գործել երկու միջուկային օբյեկտներ, և ի վերջո Կոնգրեսի հանրապատեկանների ջանքերն ուղղված հակաիրանական պատժամիջոցների խստացմանը որը ուղղակիրորեն ազդելու է Իրանի արտաքին հարաբերությունների վրա, այն քայլերն են, որ Թրամփի կառավարությունը վերջին ամսիներին ձեռնարկել է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում:
Սպիտակ տունը մի կողմից նպատակ ունի խաթարել միջագզային շրջանակների հետ Իրանի հարաբերությունները և մյու կողմից փորձում է վերջնական հարված հասցնել ՀԳՀԾ-ին, քանի որ Թրամփը կանխազգում է իր արտությունն ընտրություններում:
armenpress.am
Ուկրաինայի նախագահի կինը հոսպիտալացվել է. նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատվել
Ուկրաինայի նախագաի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է BBC-ն: Նախագահի լրատվական ծառայությունը հաղորդել է, որ նրա մոտ թոքաբորբը միջին ծանրության է, առայժմ թթվածնային սարքի կարիք չունի: Առողջական վիճակը գնահատվում է կայուն:
Նախորդ շաբաթ Ելենա Զելենսակայան թեստավորում էր անցել, և նրա մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրանց երեխաների մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նրանք հանձնել են կրկնակի թեստ, որի արդյունքը բացասական է եղել:
armenpress.am
Ֆրանսիայում հետաքննում են չեչենների մասնակցությամբ անկարգությունները
Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել` պարզելու այն հանգամանքները, որոնք Դիժոնում Չեչնիայից ներգաղթյալների ներգրավմամբ անկարգություններ են հարուցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրությունը փոխանցում է ՌԻԱ-ն: Նշվում է, որ «հասարակական կարգի խախտումները և ահաբեկման գործողությունները, որոնք տեղի են ունեցել Դիժոնի մետրոպոլիտենում, անընդունելի են և պահանջում են կոշտ արձագանք»: Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Կաստաները քաղաքապետի հետ զրույցում ասել է, որ կարգապահությունը վերականգնելու համար Դիժոն է ուղարկում անվտանգության ուժերի ստորաբաժանում: Բացի այդ, նախարարը զրուցել է նաև տեղական ոստիկանության պետի հետ, ում խնդրել է անձամբ ղեկավարել հասարակական կարգի պահպանության ոստիկանության գործողությունները: Դիժոնում իրավիճակը սրվել է հունիսի 13-ին երեկոյան, երբ քաղաքի կենտրոնում հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնց դեմքերը ծածկված էին գլխարկներով, նրանք այնուհետև հարձակվել են Le Black Pearl բարի վրա: Ականատեսների վկայությունների և տեսանյութերի համաձայն՝ հարձակվողները զինված էին կցամասերով, դանակներով, պտուտակներով և բեյսբոլի փայտերով: Դեպքի վայր անմիջապես ժամանել են ոստիկանները, որոնք արցունքաբեր գազ են օգտագործել ապստամբներին ցրելու համար: Արդյունքում մի քանի մարդ վիրավորվել են: Հաղորդվել է, որ խոսքը գնում է Դիժոնում հավաքված չեչեն ներգաղթյալների ներկայացուցիչների մասին, որոնք հավաքվել էին ամբողջ Ֆրանսիայից և տեղական թմրանյութերի ապօրինի շրջանառության խմբերից` ծագումով հիմնականում Մաղրեբից: Կոնֆլիկտի պատճառը չեչեն ներգաղթյալների խմբից մի երիտասարդի ծեծի ենթարկվելու հանգամանքն էր: Չնայած անվտանգության մեծ ուժերի ներկայությանը` իրավիճակը շարունակում է մնալ լարված:
panarmenian.net
ԱՄՆ-ում տեսախաղն առաջին անգամ հավանություն է ստացել որպես դեղամիջոց
ԱՄՆ-ում առաջին անգամ տեսախաղը հավանություն է ստացել որպես դեղամիջոց, գրում է The Verge-ը։
Խոսքը iPhone-ի և iPad-ի համար EndeavorRX արկադայի մասին է, որը խորհուրդ է տրվում հիպերակտիվ (ADHD) և ուշադրության դեֆիցիտի համախտանիշով երեխաներին։
Խաղը նախատեսված է ADHD-ով 8-12 տարեկան երեխաների համար։ Պարզելու համար EndeavorRX-ի արդյունավետությունը, հետազոտություն է իրականացվել, որին մասնակցել է ավելի քան 600 երեխա։
Պարզվել է, որ 3 մասնակցի մոտ խանգարման ախտանիշներն անհետացել են, երբ նրանք խաղացել են արկադան 4 շաբաթ՝ շաբաթական 5 օր, օրական 25 րոպե։
Խաղից կողմնակի ազդեցություն էր գլխացավն ու ֆրուստրացիան, ինչը, ըստ հեղինակների, ավելի քիչ վտանգավոր է, քան ADHD-ի դեպքում նշանակվող ավանդական դեղերից։
Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտագործել խաղը որպես խանգարումը բուժելու միակ միջոց։
EndeavorRX-ն, ըստ երևույթին, առաջին խաղն է, որը խորհուրդ է տրվում որպես դեղամիջոց, սակայն մինչ այդ FDA-ն արդեն հավանություն էր տվել reSEt բջջային հավելվածին, որն օգտագործվում է ալկոհոլիզմի և թմրամոլության կանխարգելման համար։ Իսկ Sleep.io հարթակը ճանաչվել է որպես քնի որակը բարելավող միջոց։
panarmenian.net
Ծառուկյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովը կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։
«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ և անվավեր քվեաթերթիկ չի եղել։
Քվերակությանը չեն մասնկացել խորհրդարանական երկու խմբակցություն՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը»։
ԲՀԿ պատգամավորների բնորոշմամբ՝ գործընթացը քաղաքական է և կապված Ծառուկյանի՝ իշխանության հասցեին արված քննադատության հետ։
Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։