Մեկնաբանություն. Թեհրանն ու Մոսկվան կարևորում են հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ
Երեքշաբթի օրը Մոսկվայում հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ, Իրանի ու ՌԴ-ի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Սերգեյ Լավրովը հայտարարել են.«Թեհրանն ու Մոսկվան վճռականորեն ձգտում են տարածաշրջանային և գլոբալ հրատապ ու կարևոր խնդիրները լուծելու համար բարելավել միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների ու կանոնների վրա հիմնված հավաքական ու բազմակողմ մոտեցումները»:
Իրանի ու ՌԴ-ի ԱԳ նախարարները նշել են. «Թեհրանն ու Մոսկվան դատապարտում են օրինական իշխանությունների փոփոխության նպատակով նրանց ներքին ու արտաքին խնդիրներին միջամտելու ցանկցած փորձ»:
Մոսկվայի բանաձևը հրապարակվել է Թուրքիա կատարած Զարիֆի այցից հետո՝ Իրարնի ու ՌԴ-ի ԱԳ նախարարների բանակցությունների ավարտին: Այս հաղորդագրությունը անդրադառնում է տարածաշրջանի ներկա պայմանների ու միջազգային իրավունքի հետ կապված կարևոր կետերի: Միջազգային իրավունքի ոլորտում՝ միջազգային կազմակերպություններից ու պայմանագրերից ԱՄՆ-ի դուրս գալը, ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի որոշումների ընդունման մեջ միջամտությունը և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի անտեսումն այն խնդիրներից են, որ վտանգել են միջազգային հարաբերությունների կարգը: Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի մի մասն է, ինչը քննարկվել է Մոսկվայում կայացած Զարիֆի ու Լավրովի հանդիպման ժամանակ: Նախատեսված է, որ այս պատժամիջոցները վերացվեն 2020թ. հոկտեմբերի 18-ին:
ԱՄՆ-ի սպառազինությունների վերահսկման միության զինաթափման բաժնի տօրեն Քելսեյ Դավենփորթն ասում է. «Եթե Պոմպեոն առաջ տանի իր ծրագիրը, հակաիրանական պատժամիջոցների վերադարձը կկործանի ՀԳՀԾ-ն»:
ՀԳՀԾ-ն համատեղ կամքի արտահայտություն է՝ միջուկային ոլորտում Իրանի խաղաղանպատակ ծրագրի վերաբերյալ վստահություն առաջացնելու նպատակով: Պայմանագրի շրջանակու, Իրանն ավելին է արել, քան իր հանձնառությունները, այն էլ այն դեպքում, երբ ՀԳՀԾ-ն բազմակողմանի պարտավորություններ է սահմանել համաձայնության բոլոր կողմերի համար:
ԱՄՆ-ն չգործադրեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները և դիտավորյալ կերպով խախտեց ԱԽ-ի 2231 բանաձևն ու ՄԱԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածը: Այժմ ԱՄՆ-ն ձգտում է լիովին կործանել ՀԳՀԾ-ն: Մոսկվայում Զարիֆի բանակցությունների ֆոնին ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին Կառավարիչների խորհրդի սեզոնային նիստի ընթացքում, գործակալության գլխավոր տնօրենին կոչ է արել գործակալության իր զեկույցում անդրադառնալ նաև ԱՄՆ-ի խափանարար քայլերին: Ղարիբաբադին շեշտել է. «ՀԳՀԾ-ի մյուս կողմերը, հատկապես՝ եվրոպական երեք երկրները և միջազգային հանրությունը, պետէ հնարավորինս շուտ իրենց հանձնառությունների գործադրման ուղղությամբ ճիշտ քայլեր վերցնելով, ամրապնդեն վստահությունը:
Ակնհայտ է, որ հակաիրանական բանաձևերի ընդունման դեպքում ԻԻՀ-ն նույնպես պարտավորված կլինի համապատասխան քայլեր անել: Չնայած ոսկվայում Իրանի ԱԳ նախարարի հետ մամլո համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ-ի ԱԳ նախարարը շեշտել է, որ Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցում ԱՄՆ-ի ջանքերը գործադրման հեռանկար չունեն, սակայն այդուհանդերձ այս քայլի հետևանքների համար նույնպես պատասխանատու են լինելու եվրոպական երեք երկրները, որոնք չեն գործադրել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները:
Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ի ստեղծած խառնաշփոթի պատճառով, միջազգային հարաբերությունների կարգը թուլացել ու չափազանց խոցելի է դարձել, ինչը սպառնում է միջազգային հանրությանը: Այս դիտանկյունից, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերին հորդորել է, որ եթե չեն կարող համաձայնագրի փրկության համար որոևէ քայլ կատարել, գոնե իրավիճակն ավելի չբարդացնեն: