Մամուլի տեսություն 17.06.2020
ԱՄՆ-ի ոստիկանությունը 24 ժամյա կարգով հսկում է Ուոսլ Սթրիթում կանգնեցված Ցլի արձանը, ամերիկացիների մոտ առաջացնելով հետևյալ հարցը՝ ոստիկանության պարտականությունը մարդկանց պաշտպանե՞լն է, թե՝ արձանները:
Իրան օարթերթ
Dexamethasone- ը կարող է փրկել կորոնավիորսւով վարակված մարդկանց կյանքը
Բրիտանացի հետազոտողները հայտարարել են, որ Dexamethasone մատեչելի դեղմաիջողը կարող է փրկել կորոնավիրուսով վարակված բազմաթիվ մարդկանց կայնքեր:
Ըստ մեծ Բրիտանիայի փորձագետների՝ դեքսամետազոնը մեկ երրորդով կրճատել է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտների մահացության վտանգը, թթվածնային սարքերին միացվածներինը՝ մեկ հինգերորդով։
Եթե դեքսամետազոնը կիրառվեր Մեծ Բրիտանիայում համաճարակի սկզբից, հնարավոր կլիներ մինչև 5000 մարդու կյանք փրկել։
Էթեմադ օարթերթ
Փարիզը վերածվել է ռազմադաշտի
Փարիզի առողջապահական ոլորտի մի խումբ մասնագետներ բողոքի ցույց են իրականացրել կառավարության թույլ գործունեության և վիրուսի դեմ պայքարի համար հատկացված ցածր բյուջերի դեմ: Ցույցի ընթացքում, ոստիկանությունը բռնություն է կիրառել մասնակցիների նկատմամբ:
Ջամե Ջամ օրեթեր
Իրանն օգնում է Վենեսուելային՝ վերանորոգել նավթավերամշակման գործարանները
Տեղյակ աղբյուրները հաղորդել են, որ բենզինով բեռնված ևս մեկ իրանական նավթատար ուղևորվել է Վենսուելա և Թեհրանն ամենայն հավանականությամբ, պատրաստվում է ամսեկան երկուսից երեք նավթատար բենզին վաճառել Կարակասին:
Ապրիլ ամսից սկսած, Իրանը վառելիքով բեռնված 5 տանկեր է ուղարկել Վենեսուելա, որոնք տեղափոխել են 1.5 միլիոն բարել բենզին: Դա օգնել է Վենեսուելային, քանի որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով, այդ երկրում առկա է վառելիքի լուրջ ակս:
Թրամփը, որի կառավարությունը փորձում է խոչըդնոտել Իրանի վառելիքի վաճառքին և մյուս կողմցի տապալել Վենեսուելայի օրինական կառավարությունը, սպառնացել է Թեհրանին, ինչպես նաև բեռնափոխադրող և ապահովագրական ընկերություններին՝ նավթային լցանավերի նկատմամբ պատժամիջոցների սահմանմամբ:
Սակայն հաղորդումները վկայում են, որ Թեհրանը պատրաստվում է շարունակել բենզին վաճառել Վենեսուելային:
Համշահրի օրաթերթ
Ամերիկյան ոստիկանության առաքելությունը մարդկանց կյանքը պաշտպանե՞լն է, թե՝ արձանների անվտանգությունը
Ուսլ Սթրիթի Ցլի արձանի մոտ ոստիկանների շուրջօրյա հսկողությունը քննադատությունների տեղիք է տվել երկրի ներսում:
Վերջին օրերին, ԱՄՆ-ում ծայր առած հակառասիատական բողոքի ցույցի մասնակիցները սկսել են վերացնել ստրկության ու գաղութատիրության խորհրդանիշերը: Արդեն երեք շաբաթ, այդ երկրում տեղի են ունենոմ բողոքի ցույցեր՝ սևամորթների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունների դեմ: Հատկանշական է, որ ցույցերին սևամորթների ու սպիտակամորթների մասնակցությունը հավասար է: Այս ընթացքում, ոստիկանության կողմից գորածդրվող բռնությունները ոչ միայն չեն նվազել, այլ ոստիկանները սպանել են ևս մի քանի սևամորթների:
Իսկ երբ վերջին օրերին համացանցում տարածվեց Ուլ Սթրիթի Ցլի արձանի մոտ շուրջօրյա պարեկություն իրականացնող ոստիկանների լուսանկարը, զայրացած օգտատերերը հարց բարձրացրեցին՝ ամերիկյան ոստիկանության առաքելությունը մարդկանց կյանքը պաշտպանե՞լն է, թե՝ արձանների անվտանգությունը:
armenpress.am
ԱՀԿ- ն «գիտական առաջընթաց» է անվանում COVID-19-ի Մեծ Բրիտանիայի բուժումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «գիտական առաջընթաց» է անվանել բրիտանական կլինիկական ուսումնասիրության՝ RECOVERY-ի արդյունքները, համաձայն որի՝ կորտիկոստերոիդ դեքսամետազոնի օգտագործումը կարող է նվազեցնել մահացությունը նոր կորոնավիրուսով (COVID-19) հիվանդների շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Ֆադելա Շայբի հայտարարությունը հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սա հիանալի նորություն է, և ես շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին և բրիտանական բազմաթիվ հիվանդանոցներին և հիվանդներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս կենսապաշտպան գիտական առաջընթացին»,- նշել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը։
Ըստ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Հորբիի, ով ղեկավարում է ուսումնասիրությունը, դեքսամետազոնը «առաջին դեղամիջոցն էր, որը ցույց տվեց ապաքինման բարձր ցուցանիշները COVID-19-ի համար»: Հորբին կարծում է, որ դեղորայքը պետք է անմիջապես ներառվի այն միջոցներում, որոնք օգտագործվում են աշխարհում կորոնավիրուսային վարակի բուժման մեջ:
armenpress.am
Թրամփը հայտնել է, որ ոստիկաններին կարգելվի խեղդող հնարքներ կիրառել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոստիկաններին կարգելվի բերման ենթարկվողների նկատմամբ խեղդող հնարքներ կիրառել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկաններին կթույլատրվի խեղդող հնարք կիրառել միայն այն դեպքում, երբ վտանգ կլինի սեփական կյանքի նկատմամբ:
ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ֆլոյդը մահացել էր, քանի որ ոստիկանն ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած էր պահել նրա պարանոցը: ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշ-կրտսերը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման դատապարտել են տեղի ունեցածը, իսկ ԱՄՆ-ում ձևավորված բողոքի ցույցերը թիրախավորել են ռասայական խտրականության խնդիրը: Բողոքի ցույցերը տարածվել են նաև այլ երկրներում:
armenpress.am
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է Interfax.az-ը, այս մասին հայտնել է Տարածքային բժշկական ստորաբաժանումների համակարգման միության ղեկավար Ռամին Բայրամլին:
«Կորոնավիրուս է հայտնաբերվել պետական համակարգի մի շարք աշխատակիցների մոտ: Մասնավորապես, նախագահի աշխատակազմում վարակվածների թիվը 19 է»,- նշել է Բայրամլին:
Ադրբեջանի իշխանությունները որոշել են երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել մինչև հուլիսի 1-ը: Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 8191 է, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 98 քաղաքացի, ապաքինվել՝ 4606-ը:
panarmenian.net
Հնդկաստանի և Չինաստանի միջև զինված բախում է եղել, զոհեր կան
17 հունիսի 2020 - 11:13 AMT
PanARMENIAN.Net - Վերջին 45 տարում առաջին անգամ բախում է տեղի ունեցել Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Երկու կողմից կան զոհեր, գրում է BBC-ն։
Բախումը լուրջ մտահոգել է փորձագետներին։
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են 20 զինծառայողի մահվան և կորուստների մասին նաև չինական կողմից։ Պեկինում ժխտում են կորուստները, սակայն հաստատում են, որ սրացում եղել է։
Ըստ որոշ հնդկական աղբյուրների, շրջակայքում ոչ ոք կրակոցներ չի լսել , և ենթադրվում է, որ հնդիկ զինվորները մահացել են դաժան ծեծի արդյունքում։
Բախումը տեղի է ունեցել հնդկական Լակդահ նահանգում, որը Քաշմիրի հարևանությամբ է, որտեղ չին-հնկակակն սահմանի փոխարեն այսպես կոչված փաստացի վերահսկման գիծն է անցնում։
panarmenian.net
Աֆեյանի ընկերությունը 30,000 կամավորի կպատվաստի կորոնավիրուսի դեմ
Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի ինժեներ-տեխնոլոգ Նուբար Աֆեյանն է, պատրաստ է սկսել կորոնավրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը։ Փորձարկմանը կմասնակցի 30,000 կամավոր, գրում է Reuters-ը։
Հետազոտությունները կսկսվեն հուլիսից, դրանց առաջնային նպատակը կլինի կորոնավիրուսի դեպքերի թվի նվազում՝ իմունիզացված պացիենտների մոտ, երկրորդային կետը՝ ծանր վիճակում գտնվողների թվի նվազումը։ Հետազոտության համար կօգտագործվի պատվաստանյութի 100 մկգ․ սա իմունոլոգիական տեսանկյունից անվտանգ և օպտիմալ չափս է։
Աֆեյանի ընկերության ստեղծած պատվաստանյութը, ըստ այն մշակողների, ստեղծվել է ռեկորդային կարճ ժամանակում, քանի որ վիրուսի հետագա տարածման սպառնալիք է եղել։ Այն ստեղծվել է վիրուսի գենոմի հաջորդականացումից 42 օր հետո։ Ընկերության մոտ 100 աշխատակից է աշխատել այս նախագծի վրա՝ նաև հանգստյան օրերին։ Աֆեյանը նաև 2015-ից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրն է։