Մամուլի տեսություն 18-06-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121877-Մամուլի_տեսություն_18_06_2020
Իրանը արտադրում է աշխարհի լավագույն շաֆրանը: Շաֆրանն ունի հանգստացնող հատկություն: Իրանցի գիտնականները շաֆրանով մշակում են դեղամիջոց, որը թեթևացնում է դեպրեսիայով և ճնշված վիճակը:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հունիս 18, 2020 13:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-06-2020

Իրանը արտադրում է աշխարհի լավագույն շաֆրանը: Շաֆրանն ունի հանգստացնող հատկություն: Իրանցի գիտնականները շաֆրանով մշակում են դեղամիջոց, որը թեթևացնում է դեպրեսիայով և ճնշված վիճակը:

Իրան

Բայդենն առաջատար է ԱՄՆ ընտրություններում

Կորոնավիրուսի բռնկումը, ոստիկանական բռնությունները և տնտեսությունը,  լուրջ ազդեցություն են ունենալու առաջիկա ընտրություններում ամերիկացիների որոշման վրա: Հարցումների համաձայն, դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն առաջ է անցել Դոնալդ Թրամփից:

Այդ ընթացքը սկսվեց երկու շաբաթ առաջ:  Անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն,  Թրամփի ժողովրդականությունը նվազել է:

Ամերիկացի ընտրողները կարծում նեն, որ Բայդենը կարող է կառավարել կորոնավիրուսը և ոստիկանության բռնությունները, սակայն տնտեսության  վիճակը բարելավելու և աշխատատեղերի բացման հարցում,  ավելի լավ է Թրամփի գորունեությունը:

 

Ջամե Ջամ

Շաֆրանով արտադրված դեղերը բուժում են դեպրեսիան

Իրանական գիտելիքահենք ընկերությանը հաջողվել է արտադրել կրոսին նյութը, որը շաֆրանի հիմական բաղադրիչներից է: Շաֆրանի և կրոսինի մասին կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղը բուժում է դեպրեսիան և անհանգստությունը:

Ընկերությունը դեղամիջոցի մի քանի կլինիկական ուսումնասիրություններ անցկացնելով, ապացուցել է շաֆրանի և կրոսինի բուժական հատկությունները և արտադրել դեղահաբը:

 

Էըթեմադ օրաթերթ

Կիմ Յու-Յունգը ցանկանում է հրկիզել Հարավային Կորեան

Վերջին  մի քանի տարիների ընթացքում Կիմ Յու-Յունգը համարվում է  Հյուսիսային Կորեայի ուժային կառույցի կարևոր դերակատարներից մեկը:

Երեքշաբթի օրը  Փհխենյանի  կողմից երկու  Կորեաների միջև կապերի գրասենյակի պայթեցումը  ապացուցեց, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի կրտսեր քույրը՝ Կիմ Յու-Յունգը, շարունակում է մնալ ռեժիմի ամենահզոր դեմքերից մեկը: Նա նաև երկրի ապագա ամենահավանական առաջնորդն է:  Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը հայտարարել էր, որ «երկու Կորեայի միջև հարաբերությունների անօգուտ գրասենյակը» պետք է «ամբողջությամբ ոչնչացվի»:

Երկու օր անց Հյուսիսային Կորեայի իշխանությունները քանդեցին այն շենքը, որը երկու Կորեայի միջև խաղաղության խորհրդանիշն էր:

 

Համշահրի օրաթերթ

ՄԱԳԱՏԷ-ի نառավարիչների խորհրդին հակաիրանական բանաձև ներկայացնելու և Իրանի  զենքի զենքի էմբարգոյի պատժամիջոցների  սահմանափակումների երկարաձգման բանաձևին աջակցելու ուղղությամբ եվրոպական եռյակի վերջին քայլերն ուղղված են Իրանի վրա ճնշումը մեծացնելուն և արժանանալու են Թեհրանի պատասխանին:

Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի ոչ պաշտոնական հրապարակումից հետո, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար  Ալի Շամխանին նախազգուշացրեց, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը   հաստատի նախագիծը, ՀԳՀԾ-ն կչեղարկվի:

 

aysor.am

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

 

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կորոնավիրուսային պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակի և վարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին կողմերը նույնպես խոսել են», - ասվում է հաղորդագրության մեջ:

armedia.am

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ԱՄՆ-ին չմիջամտել Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյանի գործերին

Չինաստանի Կոմկուսի կենտկոմի Քաղբյուրոյի կոմիտեի անդամ, ԿԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին Հավայան կղզիներում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ցանկացած միջամտություն Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի գործերին: Այս մասին նշվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի ուղերձում:

«Ինչ վերաբերում է Թայվանի խնդրին, ապա հանդիպմանը Յան Ցզեչին ընդգծել է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և Թայվանը դրա բաղկացուցիչ մասն է»,- նշել է Չժաո Լիցզյանը: «Չինաստանը պահանջում է, որ Միացյալ Նահանգներն իսկապես հարգեն մեկ Չինաստանի սկզբունքը և պահպանեն չին-ամերիկյան երեք համատեղ հայտարարությունների դրույթները, ինչպես նաև զգույշ և պատշաճ կերպով կարգավորեն Թայվանի գործերին միջամտության հարցը»,- նշել է դիվանագետը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Յան Ցզեչին իր ամերիկացի գործընկերոջը նաև հայտարարել է, որ Հոնկոնգում ՉԺՀ-ի խորհրդարանի կողմից ազգային անվտանգության օրենսդրության մշակումը Չինաստանի ներքին գործն է, և երկրի իշխանությունները վճռական են համապատասխան օրինագիծ նախապատրաստել: 

Ըստ Չժաո Լիցզյանի՝ կողմերը քննարկել են նաև Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի հարցը: Յան Ցզեչին Միացյալ Նահանգներին կոչ է արել «հարգել ապաարմատականացման ուղղությամբ Չինաստանի ջանքերը, ինչպես նաև դադարել երկակի ստանդարտներն ահաբեկչության դեմ պայքարում»:

aysor.am

Գվարդիոլա. Սպիտակ մարդիկ պետք է ներողություն խնդրեն սևամորթների

Սպիտակ մարդիկ պետք է ներողություն խնդրեն սևամորթներից այն բանի համար, թե ինչպես են նրանց վերաբերվել վերջին 400 տարվա ընթացքում, ասել է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Չորեքշաբթի «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության խաղում 3: 0 հաշվով հաղթել է լոնդոնյան «Արսենալին»: Հանդիպման մեկնարկից առաջ երկու թիմերի խաղացողները ծնկի են  եկել՝ ի աջակցություն Black Lives Matter շարժման («Սևամորթների կյանքերն արժեք ունեն»):

«Սպիտակ մարդիկ պետք է ներողություն խնդրեն սևամորթներից այն բանի համար, թե ինչպես են նրանց վերաբերվել վերջին 400 տարվա ընթացքում: Ես ամաչում եմ այն  բանի համար, որ մենք արել ենք ամբողջ աշխարհում սևամորթների հետ: Մենք պետք է հազարավոր միլիոնավոր հաղորդագրություններ ուղարկենք սևամորթ մարդկանց: Մենք պետք է անենք շատ բաներ, որոնք  դեռ չենք կատարել », - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում« Ռոյթեր»-ը՝ հղում անելով Sky Sports- ին:

 

«Արմենպրես»

ԵԺԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց

 

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց: Համապատասխան գրառում է կատարել թվիթերյան իր էջում ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախաշեմին կայացած կուսակցության հեռավար կոնֆերանսից հետո:

Նա Հայաստանին առնչվող երկու գրառում է կատարել: 

«ԵԺԿ-ն մտահոգ է Հայաստանում ժողովրդավարության նահանջի բազմաթիվ դեպքերով: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց»,- գրել է նա: 

Մեկ այլ գրառմամբ Տուսկը ասել է. «ԵԺԿ-ն խթանելու է ՀՀ-ԵՄ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ քաղաքական կամք ցուցաբերելով ավարտին հասցնելու համաձայնագրի վավերացումն ու լիարժեք կյանքի կոչումը»: