Մամուլի տեսություն 19.06.2020
Նախագահական ընտրություններին ընդառաջ, Թրամփի վերաբերյալ բացահայումներն ավելանում են: Ջո Բայդենի գրքից հետո, բացահայտումներ է անում Թրամփի եղբոր աղջիկը:
Իրան օրաթերթ
Թրամփի եղբոր աղջկա հուշերը նախագաի մասին
Թրամփի եղբոր աղիջկը՝ Մերի Թրամփը, հայտարարել է, որ ցանկանում է հրաժեշըտ տալ տհաճ հիշողություններին, հրապարակելով դրանք: Բայց ո՞վ է նա և ինչո՞ւ է այդ մասին հայտարարում հիմա:
Հրատարակչի խոսքերով, Մերի Թրամփի գիրքը ներկայացվելու է հունիսի 28-ին, այսինքն՝ Հանրապետական կուսակցության ազգային համագումարից և Թրամփի՝ որպես կուսակցության պաշտոնական թեկնածու առաջադրվելու արարողությունից առաջ:
Պուլիցերյան մրցանակի արժանացած այս գրքում, Մերի Թրամփը գրում է, որ Դոնալդ Թրամփը ներգրավված է եղել հարկային խարդախությունների մեջ և իր կարողության մոտ 400 միլիոն դոլարը որպես ժռռանգություն է ստացել հորից:
Էթեմադ օրաթերթ
Փարիզը վերածվել է ռազմադաշտի
Փարիզի մի խումբ բուժաշխատողներ բողոքել են Ֆրանսիայի կառավարության աշխատանքի և կորոնավիրուսի պայքարի համար հատկացված բյուջեի դեմ: Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հաստատել է, որ ցուցարարների նկատմամբ կիրառվել է պղպեղի սփրեյ
Ավելի վաղ, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հերքել էր այն պնդումները, թե Սպիտակ տան դիմաց հավաքված ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյ է կիրառվել:
Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների դեմ քննադատոթյուրնների աճին ցուգահեռ, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ եկեղեցի կատարած Դոնալդ Թրամփի աղմկահարւյց այցի ժամանակ, ցուցարարների նկատմամբ կիրառվել է պղպղեի սփրեյ:
Անվտանգության գործակալությունը, որը նախորդ շաբաթ հերքում էր Լաֆայետ հրապարակում ցուցարարների դեմ պղպեղի սփրեյ և ուժ կիրառելու մասին հաղորդումները, խոստովանել է, որ ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյ:
Համշահրի օրաթերթ
21-րդ դարի ապարտեիդ. ՄԱԿ-ը նախազգուշացնում է իսրայելական օկուպացիայի նոր ալիքի մասին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիսուն անկախ փորձագետներ դատապարտել են Արևմտյան ափի տարածքները գրավյալ տարածքներին կցելու նախագծի գործադրումը:
Աշխարհի տարբեր երկրներում աշխատող փորձագետները երեքշաբթի իրը տարածել են համատեղ հայտարարություն, ում նշել են, որ Արևմտյկան ափի տարածքների կցումն Իսրայելին, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափի հրեաբնակ տարածքները Իսրայելին կցելու նախագծի գործադրման մասին: Այս նախագիծը գործադրվում է ԱՄՆ նախագահի «խաղաղության նախագծի» շրջանակում:
Դոնալդ Թրամփի առաջարկած նախագիծի համաձայն, պաղեստինյան կառավարությունը կարող է ձևավորվել Արևմտյան ափի տարածքների 70 տոկոսի վրա Երուսաղեմի ծայրամասում գտնվող շրջանը որպես մայրաքաղաք ունենալով:
armenpress.am
Մերկել` ԵՄ-ն բախվել է իր պատմության ամենամեծ մարտահրավերին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրոպական միությանը (ԵՄ) արագորեն համաձայնեցնել բազմամյա բյուջեն և հատկացնել տնտեսական վերականգնման ֆոնդ՝ ԵՄ թույլ տնտեսություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանցլերի խոսքերը մեջբերել է BBC-ն:
Մերկելը Գերմանիայի խորհրդարանում ելույթում նշել է, որ շատ կարևոր է ԵՄ երկրների համախմբվածությամբ ու համերաշխությամբ հանդես գալը՝ հաղթահարելու կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական վնասները:
«Համաճարակը ցույց տվեց, թե դեռևս որքան խարխուլ է եվրոպական նախագիծը: Համախմբվածությունն ու համերաշխությունը երբեք այնքան կարևոր չեն եղել, որքան այսօր»,- ընդգծել է կանցլերը:
Նա նաև հավելել է. «Ավելի պարզ ասած` համաճարակը և դրա բերած տնտեսական անկումը Եվրոպայի պատմության ամենամեծ մարտահրավերներն են»:
Գերմանիան հուլիսի 1-ից սկսում է ԵՄ իր վեցամսյա նախագահությունը:
armenpress.am
Զբոսաշրջությունը փրկելու համար Իսպանիան միլիարդներ կծախսի
Save
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համավարակի հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտը «փրկելու» համար հատկացրել է 4.25 մլրդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետի հայտարարությունը հաղորդում է BBC-ն:
«Իսպանիան պատրաստ է զբոսաշրջիկների ընդունել: Աշխարհում այս ոլորտում մենք առաջատար ենք, և յուրաքանչյու քայլ, որ մենք կստանձնենք, կլինի անվտանգ»,- նշել է Սանչեսը:
Ծրագրի մանրամասները դեռևս հայտնի չեն, բայց Իսպանիայի վարչապետը նշել է, որ կանխիկ գումարներ կուղղվեն մի քանի ոլորտների` ներառյալ շուկայավարում, իջեցված հարկեր ավիաընկերությունների համար և «զբոսաշրջության ուսումնասիրման կենտրոն»-ի ստեղծում:
Զբոսաշրջությունն Իսպանիայի տնտեսության համար կենսական կարևորություն ունեցող ոլորտ է, որը կազմում է նրա տնտեսության ավելի քան 12%-ը: Այցելուների թիվը մեծացնելու համար հուլիսի 1-ից կառավարությունը թույլ կտա արտասահմանյան այցելուներին մուտք գործել երկիր՝ առանց երկշաբաթյա ինքնամեկուսացման:
panarmenian.net
Փաշինյան․ Պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ասում են՝ ճնշում եք ընդդիմությանը
30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի, ընտրակաշառքի, ընտրակեղծիքի դեմ, իսկ հիմա, երբ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանը ճնշում եք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրում վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային արձագանքին։
«Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,- ասել է վարչապետը:
Հունիսի 17-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»: Ավելի վաղ ԱԺ-ն համաձայնություն էր տվել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու գործընթաց սկսելուն։
Իր հերթին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Տուսկը Հայաստանը տեսնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աչքերով, իսկ նրա հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված։
panarmenian.net
Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել, ասվում է նրա պաշտոնական կայքում։
Կորոնավիրուսի թեստը դրական է եղել, այժմ նա ինքնամեկուսացել է։ Նշվում է, որ անհանգստանալու կարքի չկա՝ Նազարբաևը հեռավար է աշխատում։
Ղազախստանում մի շարք պաշտոնյաներ ևս վարակվել էին կորոնավիրուսով։ Մասնավորապես, Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը, և խորհրդարանի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը։
Ղազախստանում վարակի 15,877 դեպք է գրանցվել, 9902-ն ապաքինվել են, մահվան ելքով 100 դեպք կա։