Մեկնաբանություն. Եվրոպական եռյակը կողմ է Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121926-Մեկնաբանություն._Եվրոպական_եռյակը_կողմ_է_Իրանի_զենքի_էմբարգոյի_երկարաձգմանը
Հունիսի 19-ին Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան բացահայտորեն կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմաբարգոյի երկարաձգմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2020 08:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Եվրոպական եռյակը կողմ է Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգմանը

Հունիսի 19-ին Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան բացահայտորեն կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմաբարգոյի երկարաձգմանը:

Եվրոպական եռյակի տարածած հայտարարության մեջ ասված է. «Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, հավատարիմ են 2015թ ԱԽ 2231 բանաձևի գործադրմանը: Սակայն երեք երկրները համոզված են, որ սույն թվականի հոկտեմբերին 2231 բանաձևով սահմանված Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի չեղարկումն ապագույմ կազդի  տարածարջանի անվտանգության ու կայնության վրա»:

Եվրոպական եռյակը հայտարարել է, որ առաջիկայում ՄԱԿ-ին դիմելու է Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու պահանջով և այդ կապակցությամբ բանակցություններ է անցկացնելու Ռուսաստանի ու Չիանստանի, ինչպես նաև ԱԽ այլ անդամների հետ:

Եվրոպան ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ հաշվի առնելով ՀԳՀԾ-ի դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության  պահպանման հարցում, համաձայնագրի պահպանումը շատ կարևոր է: Սակայն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպական կողմը որևէ գործնական քայլ չի կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների գործադրման ուղղությամբ: Բացի այդ, եվրոպացիները փորձում են ժամանակ շահել, հույս ունենալով, որ ԱՄՆ-ի հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունն արդյունավետ կինի:

Այդ շրջանայում, ներկայուսմ, երբ Թրամփի վարչակազմը ջանքեր է գործադրում  սույն թվականի հոկտեմբերին ավարտվող 2231 բանաձևով նախատեսված Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ, Եվրոպան, հետևելով Վաշինգտոնին, կոչ է անում երկրաձգել զենքի էմբարգոն և նույնիսկ փորձում է Չինաստանին ու Ռուսաստանին համոզել վետո չդնել այդ կապակցությամբ առաջարկված բանաձևի վրա:

Այս կապակցությամբ որպես արդարացում, եվրպացիները նշում են, որ զենքի էմբարգոյի չեղարկումը կազդի միջազգային անվտանգության ու խաղաղության վրա: Տարածաշրջանի արաբական երկրներին  միլիարդավոր դոլարների զենք  վաճառելիս, արևմտյան  երկրները չեն մտահոգվում: Սակայն երբ Իրանը 2231 բանաձևով սահմանված կարգով և ըստ իր իրավունքի, ցանկանում է զենք գնել, նույն երկրները հայտարարում են, որ դա կարող է ապակայունացնել տարածաշրջանը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ը, հայտարարում է, թե դեռևս հանդիսանում է ՀԳՀԾ-ի անդամ և 2231 բանաձևի համաձայն, կարող է ակտիվացնել միջուկային համաձայնագրում վեճերի ոլւծման ձգանի մեխանիզմը, որպեսզի երկարաձգի Իրանի զենքի էմբարգոն:

Այդ կապակցությամբ, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հանդիսաոնւմ ՀԳՀԾ-ի անդամ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ոչ միայն 2018թ դուրս է եկել համաձայնագրից, այլ դրանից հետո չի մասնակցել ՀԳՀԾ-ի հանձնաժողովի նիստերին: Իսկ դա վկայում է այն մասին, որ անգամ ԱՄՆ-ի եվրոպական գործընկերներն են հասկանում Վաշինգտոնի փաստարկների անհիմն լինելը: Սակայն միևնույն ժամանակ, եվրոպական եռյակի վերջին հայտարարությունը վկայում է, որ Իրանի զենքի էմբորգոն երկարաձգելու հարցում, Եվրոպան համամիտ է ԱՄՆ-ի հետ: