Մամուլի տեսություն 21-06-2020
Վերջին ցոսհարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները շատ դժգոհ են երկրի վիճակից և նրանց մեծ մասը կարծում է, որ Թրամփը սրել է երկրում առկա լարվածությունը:
Քեյհան օրաթերթ
Եվրոպան անտեսում է նախազգուշացումները
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից նոր բանաձևի ընդունումը, որը ներկայացվել է ՀԳՀԾ-ի եվրոպական երեք անդամների կողմից և ուղղված է Իրանի խաղաղ միջուկային գործունեության դեմ, կարող է դիտարկվել տարբեր տեսանկյուններից:
Հունիսի 19-ին, ՄԱԳԱՏԱԷ-ի կառավարիչների խորհուրդն ընդունեց եվրոպական եռյակի առաջարկած հակաիրանական բանաձևը: Բանաձևն Իրանից պահանջում է թույլ տալ քննիչներին նոր ստուգումներ անցկացնել երկու միջուկյաին օբյեկտներում, չնայած այն հանգամանքին, որ Իրանը, NPT-ի և լրացուցիչ արձանագրության պարտավորություններից դուրս, ՀԳՀԾ-ի համաձայն, ընդունել է հատուկ քննիչներին, ենթադրելով, որ Արևմուտքն իր պարտավորությունների համաձայն, կչեղարկի պատժամիջոցները:
Արմանե մելի օրաթերթ
NPT-ից Իրանի դուրս գալը կհանգեցնի դաշնակիցների կորստին
Չինաստանը և Ռուսաստանը աջակցում են Իրանին, քանի որ Իրանն աշխատում է NPT-ի և ՄԱԳԱՏԷ-ի մոնիտորինգի շրջանակում:
Եթե Իրանը դուրս գա NPT-ից և դադարեցնի իր համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, կզրկվի հին դաշնակիցներից: Չինաստանը և Ռուսաստանը նախկինում դեմ էին քվեարկում Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների կիրառման բանաձևերին: Նրանք նաև վախենում էին, որ Իրանը կարող է շեղվել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ուղուց:
Մարդոմսալարի օրաթերթ
ԱՄՆ-ն վերադարձել է քաղաքացիական պատերազմի տարիներ
Վերջին սոցհարցումները վկայում են, որ ամերիկացիները շատ դժգոհ են երկրի վիճակից, իսկ նրանցից մեծ մասը կարծում է, որ Թրամփը սրել է երկրում առկա լարվածությունը: ԱՄՆ-ում շարունակվոող հակառասիստական բողոքի ցույցերինզ ուգահեռ, միլոնավոր ամերիկացիներ ամբողջ երկրում մասնակցել են ստրկատիրության ավարտի 150-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդարձակ ցույցերին: ԱՄՆ-ում ստրկատիրությունը ավարտվեց 1865 թվականի հունիսի 19-ին:
Շարղ օրաթերթ
Դուք ի վիճակի չեք խորհուրդ տալ Իրանին
Իրանի արտգործնախարար Զարիֆն արձագանքելով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևին, ասել է. «Դուք ի վիճակի չեք խորհուրդ տալ Իրանին»:
Պատասխանելով ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման հարցում եվորապական ոկղմի թերացումներին, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի հաստատմանը, և Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը մինչև 2023 թվականը երկարաձգելկուն ուղված ջանքերին, Զարիֆն իր թվիթերյան էջում արած գրառման մեջ նշել է.«Եվրոպական երեք երկրները պետք է քաջություն դրսևորեն և խոստովանեն, որ հանձնվել են ԱՄՆ-ի պահանջներին: Եվրոպական եռյակը Թրամփի և Նեթանյահուի դաշնակիցն է և ոչ մի դեպքում չի կարող խորհուրդ տալ Իրանին»:
Հայաստան է ժամանում կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը
Հունիսի 21-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հատուկ չվերթով Հայաստան են մեկնում կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը, պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 2849 համարը):
Հայաստանի առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում. վարչապետը շնորհավորել է բուժաշխատողների մասնագիտական տոնը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
Նրա ուղերձում ասված է․
«Սիրելի՛ բուժաշխատողներ,Առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս տարի ձեր մասնագիտական տոնը մենք նշում ենք դժվարին իրավիճակում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ։
Չափազանցություն չէ՝ դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք։ Ինչպես մեր զինվորներն են անձնվիրաբար պաշտպանում հայրենիքի սահմանները, այնպես էլ դուք այս օրերին անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում մարդկային կյանքեր։ Բժշկի մասնագիտությունը կոչում է, նվիրվածություն, պատիվ ու պատասխանատվություն, և այս ծանր օրերին ձեր անձնուրացությամբ, զօրուգիշեր անտրտունջ աշխատանքով դուք հավատարիմ եք այդ բարձր առաքելությանը:
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկի աշխատանքը պատվով կատարելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, ձեզ համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար:
Հունիսի 21-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարումը
Հունիսի 21-ին տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը, տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից։
Ի տարբերություն լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Այս «հրե օղակը» տեսանելի կլինի Ասիայից և Աֆրիկայից։
Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ կամ դրա մի մասը միայն:
Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում և Երկրից դիտողի համար ունենալով ավելի փոքր սկավառակ, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ) և խավարման առավելագույն փուլում ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե օղակ»:
Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Ծառուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով որպես շինծու, ավելին՝ Ծառուկյանը վստահեցնում է, թե նախկինում որևէ մեկը չի կալանավորվել ընտրակաշառքի համար: Ինչ վերաբերում է խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերին, ապա առաջին դատական նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմը չէր հասցրել ծանոթանալ մոտ 150 էջից բաղկացած նյութերին և խնդրել էր հետաձգել նիստը՝ ժամանակ տրամադրելով նյութերին ծանոթանալու: Այնուհետև՝ պաշտպանական կողմը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, ինչը մերժվել է դատարանի կողմից: