Մամուլի տեսություն 23.06.2020
Նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախոսներն այնպես են արել, որ նա ելույթ ունենա դատարկ աթոռների համար:
Համշահրի օրաթերթ
Թրափը նախընտրական ելույթ է ունեցել դատարկ սրահում
Կրոեական փոփ երաժշտության սիրահարները և Tik-Tok սոցիալական ցանցի օգտատերերը հարյուրավոր տոմսեր են պատվիրել Թասլայում Դոնալդ Թրամփի նախընտրական ելույթի համար, սակայն ներկա չեն գտնվել սրահում:
Այս մտահղացումն առաջացավ այն բանից հետո, երբ հունսիս 11-ին, Թրամփի նախընտրական շտաբը Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի բնակիչներին առաջարկեց գնել էժան տոմսեր՝ նախագահի նախընտրական ելույթը լսելու համար: Նույն օրը, Tik-Tok-ի օգտատերերը սոցիալական ցանցում արշավ սկսեցին՝ քաղաքացիներին հորդորելով ի նշան բողոքի «սևամորթների կյանքը կարևոր է» շարժման նկատմամբ Թրամփի վերեբրմունքին բջջային հեռախոսներով տոմսեր պատվիրել:
Շարղ օրաթերթ
2016թ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հարցերին Վլադիմիր Պուտինի պատասխանը մշտապես եղել է բացասական:
2017 թվականի հունիսին Պուտինը պնդում էր, որ «աշխարհի բոլոր երկրները ակտիվորեն ներգրավված են այլ երկրների ընտրական գործունեության մեջ»: Կասկած չկա, որ Պուտինի այս պնդման նպատակն է շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը շատ երկրներում, Բրյուսելից ու Լոնդոնից մինչև Կիև Ռուսաստանի գործողություններից: Սակայն տարբեր երկրների պետական պաշտոնյաներ կարծում են, որ ԿՀՎ-ն նույնպես միջամտում է մի շարք երկրներում անցկացվող ընտրություններին:
Ջավան օրաթերթ
Քերին խոսեց հեղափոխությունից, Բոլթոնը՝ անդունդից
ԱՄՆ-ի աջակողմյան ու ձախակողմյան քաղաքական շրջանակներին մտահոգում է առաջիկա նոյեմբերին կայանալիք ընտրությունների ելքը:
Հունիսի 19-ին, Կոպենհագենի ժողովրդավարության օնլայն գագաթաժողովում ունեցած ելությում, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ եթե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթի Թրամփը, «շատ հարցերի շուրջ իրավիճակը իսկապես անկանխատեսելի կլինի»: «Սա կարող է լինել հեղափոխության սկիզբ», - նախազգուշացրել է նա:
Նույն օրը, Թվիթերում արած գրառման մեջ, Դոնալդ Թրամփը նախազգուշացրեց, որ իր վերընտրվելը ոչ միայն ավելի չի բարդացնի վիաճկը, այլ եթե ինքը չընտրվի, երկիրը դուրս կգա վերահսկողությունից:
Նա գրել է. «Եթե ես չհաղթեմ ընտրություններում և նախագահ դառնա Բայդենը, ամբողջ երկիրը կվերածվի Մինեապոլիսի:
Իսկ հանրապետական Ջոն Բոլթոնը հայատարարել է, որ հույս ունի, որ Թրամփի չվերընտրվելը կկանխի դեպի անդունդ ԱՄՆ-ի գլորվելու ընթացքը:
Իրան օրաթերթ
Համաձայնագիր՝ սահմանային անվտանգության վերաբերյալ
Այս կոչով են ամփոփվել Իրանի և Աֆղանստանի միջև ռազմավարական հարաբերությունները անխախտ են. Սա Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի և իրանցի պաշտոնյաների միջև հանդիպումները:
Մոհամմադ Հանիֆ Աթմարի գլխավորած պատվիրակությունը Թեհրան ժամանեց այն պայմաններում, երբ շատերը համոզված էին, որ վերջերս աֆղանցի ներգաղթյալների հետ Իրանի սահմանին տեղի ունեցած դժվախտ պատահարի արդյունքում, երկու երկրների հարաբերությունները կլարվեն:
armenpress.am
Պետությունը Հայաստանում աշխատատեղեր կստեղծի արտագնա աշխատանքի մեկնողների համար
ՀՀ կառավարությունը կապիտալ շինարարության ոլորտում 100 նոր նախագիծ պետք է ներկայացնի՝ փորձելով քաղաքացիների համար համավարակի պայմաններում աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, որպեսզի նրանք չմեկնեն արտերկիր: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, սահմանների փակ լինելու պատճառով, չեն կարողացել մեկնել: Հարցին, թե գործընկերների հետ քննարկվե՞լ է հարցը, ե՞րբ հնարավոր կլինի վերականգնել կանոնավոր ուղևորահոսքերը ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների՝ մասնավորապես՝ Ռուսաստանի միջև՝ Փաշինյանը պատասխանեց. «Դա կախված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում տիրող հակահամաճարակային իրավիճակից: Բայց մեր հիմնական պլանն այն է, որ մենք մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում, որպեսզի նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան, ոչ թե մեկնեն Հայաստանից դուրս»:
Վարչապետը նշեց, որ կառավարությունը 100 նոր նախագիծ պետք է ներկայացնի կապիտալ շինարարության ոլորտում, դրանց մի մասով արդեն մրցույթները տեղի են ունենում: Նա հույս հայտնեց, որ անհրաժեշտ էֆեկտիվությամբ այդ գործը կիրականացվի, և արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցները հնարավորություն կունենան տեղում աշխատել: «Համենայնդեպս, մեր լավագույն ցանկությունն այդ է, և հույս ունեմ, որ կկարողանանք առնվազն մեծ մասով իրականացնել այս նպատակը»,-նշեց Փաշինյանը:
Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ գործում է արտակարգ դրության ռեժիմ:
armenpress.am
Նյու Յորքում որոշել են ապամոնտաժել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը
Նյու Յորքում որոշել են Ամերիկյան պատմության թանգարանի մուտքի մոտ ապամոնտաժել ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է New York Times-ը։
Ռուզվելտի բրոնզե հուշարձանը, որը 1901-1909թթ․ կառավարության պաշտպանության ներքո էր, տեղադրվել է 1940-ին։ Այն բաղկացած է երեք հիմնական տարրերից՝ նախագահը նստած է ձիու վրա, մի կողմից քայլում է հնդկացի, իսկ մյուս կողմից՝ աֆրիկացի:
Հուշարձանը հանելու մասին որոշումը կայացրել է թանգարանը, դրան համաձայնել են նաև Նյու Յորքի իշխանությունները, որոնց իրավասության տակ է հուշարձանը։ Ինչպես կարծում են շատերը, այն դարձել է գաղութատիրության ընդլայնման և ռասայական խտրականության խորհրդանիշ։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ նախկինում թանգարանը միշտ պահպանում էր անցյալի ժառանգության այդպիսի օբյեկտները, չնայած այն հանգամանքին, որ դրանք կարող էին լինել «ծայրաստիճան երկիմաստ», այնուամենայնիվ, թանգարանը փոխեց իր դիրքորոշումը ռասիզմի դեմ բողոքի ցույցերի ֆոնին:
«Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ուժեղ թափ հավաքած ռասայական խտրականության դեմ շարժումը վերջին շրջանում խորապես հուզել է թանգարանային հանրությանը։ Մենք հետևում էինք, թե ինչպես է աշխարհը գնալով ուշադրություն դարձնում հուշարձաններին՝ համակարգային ռասիզմի այս կործանարար և հզոր խորհրդանիշներին։ Ավելի պարզ ասած՝ եկել էր Ռուզվելտի հուշարձանը հանելու ժամանակը»,- նշել է թանգարանի տնօրեն Էլլեն Ֆատերը։
Սրա հետ մեկտեղ՝ նա նաև ընդգծել է, որ թանգարանը ոչինչ չունի Ռուզվելտի դեմ։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դի Բլազիոն նշել է, որ իրենք որոշել են հանել արձանը, քանի որ սևամորթներն ու հնդկացիները ներկայացված են որպես «ստրկացված և ռասայականորեն ցածր»:
Ապամոնտաժումից հետո հուշարձանի ճակատագիրը դեռևս պարզ չէ, անհայտ է նաև, թե ինչ են տեղադրելու հուշարձանի տեղում: Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի ցույցերի ֆոնին Միացյալ Նահանգների ողջ տարածքում սկսվեց Քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում հարավայինների հուշարձանների ինքնաբուխ ոչնչացումը: Նման ճակատագրի արժանացել է նաև Ամերիկան հայտնագործած Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը:
panarmenian.net
Դուբայը զբոսաշրջիկների կընդունի հուլիսի 7-ից
Դուբայի օդանվակայանը հուլիսի 7-ից կսկսի զբոսաշրջիկների ընդունել։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը, հայտնում է Khaleej Times-ը։
Զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն կամ թեստավորվեն օդանավակայանում։ Երկրի քաղաքացիներին և բնակիչներին արտասահմանյան ուղևորությունները կթույլատրվեն հունիսի 23-ից։
Էմիրությունում ապրելու իրավունք ունեցող օտարերկրացիների համար մուտքը երկիր բաց կլինի հունիսի 22-ից։
Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսով վարակի մոտ 45,000 դեպք է գրանցվել, մահվան ելքով՝ 302 դեպք։
panarmenian.net
ԱՀԿ․ Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ կա
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 22-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակի ռեկորդային աճ է գրանցել՝ 183,000 նոր դեպք։ Ամենամեծ աճը գրանցվել է Բրազիլիայում (55,000), ԱՄՆ-ում (37,000) և Հնդկաստանում (15,000)։
Մեկ օրում 4700 մարդ է մահացել։ Նախորդ անգամ ամենամեծ աճը գրանցվել էր հունիսի 18-ին, երբ ԱՀԿ-ն 181,000 նոր դեպք էր արձանագրել, գրում է «Կոմերսանտը»։
Ընդհանուր առմամբ, աշխարհում Covid-19-ով վարակի 8․7 մլն դեպք է գրանցվել։ Մահացել է ավելի քան 462,000 մարդ:
Վարակակիրների թվով առաջատարն են ԱՄՆ-ն՝ 2․2 մլն, Բրազիլիան՝ 1 մլն, ՌԴ-ն՝ 585,000, Հնդկաստանը՝ 410,000, Մեծ Բրիտանիան՝ 303,000։
panarmenian.net
Պաղպաղակների ընկերությունը հրաժարվում է «Էսկիմո» բառից․ Խտրական նշանակություն կա
Ամերիկյան Dreyer’s Grand Ice Cream ընկերությունը կփոխի իր 99-ամյա բրենդի՝ Eskimo Pies պաղպաղակի անունը՝ դառնալով հերթական ընկերությունը, որը վերանայում է իր մարքեթինգային քաղաքականությունը՝ ռասայական հավասարության և էսկիմոսներին խտրականության չենթարկելուց, փոխանցում է New York Post-ը։
«Մենք պարտավոր ենք մաս կազմել ռասայական հավասարությանը և ընդունել, որ տերմինը նսեմացնող է»,-նշել են ընկերությունից։
Անվան փոփոխության հետ՝ ընկերությունը կփոխի նաև մարքեթինգային արշավի մաս հանդիսացող որոշ դետալներ, օրինակ՝ պաղպաղակների վրա ավանդաբար պատկերվող փոքրիկ տղային` ձնառատ միջավայրում։
Ավելի վաղ Aunt Jemima-ն (ալյուրի, օշարակի և այլ ապրանքների բրենդ՝ սևամորթ կնոջ պատկերով) և Uncle Ben (բրնձի ապրանքանիշ՝ աֆրոամերիկացու պատկերով) ընկերությունները հայտարարել էին, որ պատրաստվում են վերանայել իրենց ապրանքատեսակների վրայի վիճահարույց պատկերները՝ սոցցանցային քննաադատություններից հետո։
ԱՄՆ-ում այս արշավը սկսվել է ռասայական խտրականության դեմ պայքարող բողոքի ցույցերից հետո։