Մարդու իրավունքների խորհուրդը վավերացրել է հակաիրանական բանաձև
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122045-Մարդու_իրավունքների_խորհուրդը_վավերացրել_է_հակաիրանական_բանաձև
Մարդու իրավունքների չարաշահումն ու քաղաքական նպատակներով օգտագործումը և երկակի ստանդարտների կիրառումը սովորական երևույթ է դարձել միջազգային շրջանակներում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 23, 2020 09:11 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների խորհուրդը վավերացրել է հակաիրանական բանաձև

Մարդու իրավունքների չարաշահումն ու քաղաքական նպատակներով օգտագործումը և երկակի ստանդարտների կիրառումը սովորական երևույթ է դարձել միջազգային շրջանակներում:

Դատապարտելով Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում  ընդունված հակաիրանական բանաձևը, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Մարդու իրավունքների վիճակի մասին հակաիրանական բանաձևի ընդունումը հիմնված է ընտրովի մոտեցման վրա և քաղաքական նպատակ է հետապնդում»:

Բանաձևի վավերացումը երկակի ստանդարդի կիրառման հետևանք է և այդ երկվությունը նկատելի է ոչ միայն Իրանի, այլև Արևմտյան հասարակությունների նկատմամբ: Իրանի արտգործնախարարության խոսնակը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգներում ռասիստական ​​բողոքի ցույցերը ճնշելու նկատմամբ այս երկրների արձագանքները և դիրքորոշումները լավ օրինակ են մարդու իրավունքների վերաբերյալ նրանց մտահոգությունները գնահատելու և հաստատելու համար:

Մարդու իրավունքներն այսօր դարձել է գործիք՝ միջազգային իմպերալիզմի ձեռքում ՝ անկախ և նրանց հետ քայլ չպահող երկրներին ճնշելու և տիրելու համար:

ԻԻՀ-ը կրոնական ժողովրդավարական համակարգ է, որ  կրոնական պարտականությունների, երկրի Սահմանադրության և ներքին ու միջազգային օրենքների շրջանակներում, քայլեր է ձեռնարկել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում մարդու իրավունքների զարգացման ու պահպանման ուղղությամբ:

Հաշվի առնելով այս իրողությունները, Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ հակաիրանական այդ բանաձևի կողմնակիցների մոտեցումն անընդունելի է: Նրանք անտեսում են տարբեր հասարակությունների մշակութային առանձնահատկություններն ու արժեքները, ազդվելով հակաքարոզչությունից, անտեսում են իրողությունները և լռում են շրջափակումների հետևանքով Իրանի ժողովրդի մարդու իրավունքների խախտման նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ ԱՄՆ-ը թիրախ է դարձրել Իրանի ժողովրդի կյանքը, խոչընդոտելով սննդի ու դեղորայքի հասանելիությանը: ԱՄՆ-ը և որոշ եվրոպական երկրներ Իրանի դեմ քիմիական հարձակումների ժամանակ սատարել են Սադդամի ռեժիմին: Նրանք հովանավորել են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը, որոնց ձեռքերը շաղախված են 17 հազար իրանցիների արյամբ: Սակայն ոչ մի բանաձև չի դատապարտել անմարդկային այդ ոճրագործությունները, որովհետև այդ երկրները մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ են: Նրանք սովորություն ունեն միշտ պահանջատեր լինել: Մարդու իրավունքների ամենամեծ թշնամիները  նրանք են, ովքեր չարաշահում են այդ իրավունքները: Այդ ուղղությամբ պետք է գանահատել Մարդու իրավունքների խորհրդի նիստում Իրանի դեմ վավերացված քաղաքական բանաձևը: