Մեկնաբանություն.Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը և մի շարք դատավորներ կազատվեն զբաղեցրած պաշտոնից
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը:
Փոփոխությունների համաձայն, ՍԴ-ի այն դատավորները, ովքեր պաշտոնավարել են 12 և ավել տարի, կհեռացվեն ՍԴ-ից, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն չի լինի Սահմանադրական դատարանի նախագահ: Հաշվի առնելով, որ Թովմասյանի պաշտոնավարման 12 տարին չի լրացել կարող է շարունակել աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում՝ մինչև 12 տարին լրանալը: ՍԴ գործող 9 դատավորներ ավելի քան 12 տարի վարել են զբաղեցրած պաշտոնը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:
Եթե ՀՀ Ազգային ժողովի ընդունած նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ-ի նոր նախագահ։
«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների 43 պատգամավորներ բոյկոտել են քվեարկությունը:
Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Կողմ Է քվեարելել Իմ Քայլը դաշինքի 88 պատգամավոր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկրի Սահմանադրական դատարանը կազմված է «նախկին ռեժիմի կողմնակիցներից» և պետք է վերանայել դատարանի կառուցվածքը:
Չնայած կառավարության արմատական բարեփոխումները կուժեղացնեն ճնշումը ընդդիմության նկատմամբ, թվում է, որ կառավարությունն այլևս պատրաստ չէր հետաձգել Սահմանադրության փոփոխությունները:
Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի միջև տարաձայնությունները առավել ակնհայտ դարձան այն բանից հետո, երբ ՍԴ-ն որոշում կայացրեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Սահմանադրությունը խախտելու մեջ մեղադրված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքարկման արդյունքում, Սահմանադրական դատարանը անցյալ տարվա սեպտեմբերին որոշում կայացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահի ն կալանքի տակ պահելն անօրինական է:
Այնուամենայնիվ, կասկած չկա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարողացել է երկրի դատական իշխանությունում իր մրցակիցների զգալի մասին մարգինալացնել:
Ուշագրավ է, որ Երևանի կառավարությունն իր ջանքերը կենտրոնացրել է Սահմանադրության 213-րդ և 166-րդ հոդվածների վիճահարույց փոփոխությունների մասին օրենքն ընդունելու վրա:
Վերոնշյալ հոդվածները վերաբերում են Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը:
Ավելի վաղ նախատեսված էր Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել, սակայն քանի որ շշուկներ էին տարածվել հանրային անհամաձայնության և կառավարության համար ցանկալի արդյունքներ չգրանցվելու մասին, Երևանի կառավարությունը հայտարարեց, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով հանրաքվե չի անցկացվի:
Այս առնչությամբ «Հարապարակ» թերթն ավելի վաղ գրել էր. «Կառավարությունը հայտարարեց, որ հանրաքվեն հետաձգում է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, սակայն այդ որոշման իրական պատճառը եղել է մարդկանց ավելի մեծ պասիվությունը հանրաքվեի նկատմամբ»:
Ընդհանուր առմամբ, կասկած չկա, որ ԱԺ-ի այս որոշմամբ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ քայլ կատարեց Հայաստանում իշխանությունը մոնոպոլիզացնելու ուղղությամբ: Մինչդեռ, այս երկրի քաղաքական իշխանությունների գործընթացը ցույց է տալիս, որ ամեն օր ավելանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմադիրների թիվը: