Մեկնաբանություն. Պոմպեոյի ջանքերը՝ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ
Հունիսի 2-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ սույն թվականի հոկտեմբերին Իրանի զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվում է և Թեհրանը պատրաստվում է Ռուսաստանից ու Չիանստանից զենք գնել ու թիրախում պահել Եվրոպան ու Ասիան:
Պոմպեոն Թվիթերում գրել է. «Եթե հոկտեմբերին Իրանի զենքի էմբարգոն չեղարկվի, Թեհրանը Ռուսաստանից կգնի Սուխոյ 30 և Չիանստանից՝ G-10 կործանիչներ: Այս մահաբեր կործանիչներով Իրանը կարող է թիրախի տակ պահել Եվրոպան ու Ասիան: Իսկ Միացյալ Նահանգները նան բան թույլ չի տա»:
Հատկանշական է, որ Պոմպոն գրառմանը կցել է մի լուսանկար, հայտարարելով, ինքնաթիռների հեռահարությունն այնքան մեծ է, որ Իրանի համար Եվրոպան ու Ասիան հասանելի կլինեն: Սակայն նա ըստ երևույթին տեղյակ չէ կործանիչի հեռահարության և գործողության տրամագծի միջև եղած տարբերության մասին: Հետևաբար նրա ներկայացրած սցենարով, կործանիները պետք է գործողությունը կատարեն առանց հետ վերադառնալու:
Չնայած Պոմպեոյի նպատակն իրանաֆոբիայի տարածումն է հատկապես ԱԽ-ում, որպեսզի կարողանա ստիպել խորհրդին երկարաձգել Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը, սակայն պետք է ասել, որ նման վարքագիծը մի երկրի պետքարտուղարի կողմից, ծիծաղելի է: Եվ ընդհանրապես, Եվրոպայի վրա Իրանի հարձակման վտանգը նման կործանիչներով և ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ՆԱՏՕ-ի առկայությամբ հանդերձ, նվաստացուցիչ է հենց ԱՄՆ-ու Եվրոպայի կարողությունների վերաբերյալ:
Ըստ երևույթին, Վաշինգտոնը հուսահատվել է, քանի որ հասկացել է, որ չի կարողանալու հասնել Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու իր նպատակին: ՄԱԿ-ի ԱԽ-ն հունիսի 24-ին սկսել է այս կապակցությամբ քննարկումներչը: Միացյալ Նահանգներն ավելի վաղ ԱԽ անդամներին բաժանել էր իր ներկայացրած բանաձևի տեքստը, որում պահանջում է արգելել Իրանին սպառազինւթյան վաճառքը: Չինաստանն ւո Ռուսաստանը, որ որպես ԱԽ մշտական անդամնր ունեն վետոյի իրավունք, հայտարարել են, որ դեմ են բանաձևին: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, Իրանի զենքի էմբարգոն ավարտվում է սույն թվականի հոկտեմբերի 18-ին և Իրանն իրավունք ունի սպառազինություն գնել ու վաճառել: ԱՄՆ-ը, որը 2231 բանաձևի անդամ չէ, սպառնացել էր, որ եթե էմբարգոյի ժամկետը չավարտվի, կօգտվի ձգանի մեխանիզմից՝ ՄԱԿ-ի բոլոր հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու համար:
4+1 խումբը մերժել է ԱՄՆ-ի հայտարարությունը: Իսկ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է եկել ՀԳՀԾ-ից և իրավունք չունի ԱԽ-ին կոչ անել վերականգնել պատժամիջոցները: