Մամուլի տեսություն 24.06.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122084-Մամուլի_տեսություն_24.06.2020
ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքող ցուցարարները փորձել են տապակլել այդ երկրի յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հունիս 24, 2020 10:44 Asia/Tehran

ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքող ցուցարարները փորձել են տապակլել այդ երկրի յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը:

Իրան

 Թրամփ. Ամոթ է, որ Կոնգրեսը ոչինչ չի ձեռնարկում ամերիկյան դրոշը վառելու միջադեպի հարցով

«Ամոթ է, որ Կոնգրեսը ոչինչ չի ձեռնարկում ամերիկյան դրոշը վառող ցածրորակ մարդկանց նկատմամբ: Այս գործընթացը պետք է դադարեցվի, հենց հիմա:», - գրել է նախագահը  Թվիթերի իր հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ով ավելի վաղ հայտարարել էր, որ դրոշ վառողները պետք է բանտարկվեն, Թվիթերին կոչ է արել Կոնգրեսին համոզել  անհապաղ գործողություններ ձեռնարկել այս կապակցությամբ:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ը զգալիորեն նահանջել է  Սիրիայից. «Բաշար Ասադը կարող է մնալ»

Սիրիայի ճգնաժամից տասը տարի անց, երբ Բաշար Ասադին պաշտոնից հեռացնելու ամերիկյան-արաբական-սիոնիստական նախագիծը ձախողվեց ու Վաշինգտոնը հասկացավ, որ Բաշար Ասադին չի կարող պաշտոնանակ անել, հիմա փոխել է Դամասկոսի նկատմամբ իր վերաբերմունքը:

Սիրիայի հարցով Թրամփի հառուկ բանագնաց Ջեյսմ Ջեֆրին հայտարարել է. «Մենք չենք ցանկանւմ համընդհանուր հաղթանակ: Մենք չենք ասում, որ Ասադը պետք է հեռանա: Մենք պարզապես ասում ենք, որ Ասադը, կամ Սիրիայի որև է այլ ղեկավար,  պետք է փոխի իր քաղաքականությունը»: Նա հավելել է, որ Վաշինգտոնը երբեք Ռուսատսանից չի պահանջել դուրս գալ Սիրիայից և նպատակ չի ունեցել փոխել այդ երկրի ռեժիմը:

 

Ջավան օրաթերթ

Սպիտակ տան դիմաց հնչել է. «տականք մարդասպան» կոչը

Երկուշաբթի օրը, Սպիտակ տան դիմաց հավաքաված ցուցարարները փորձել են տապաել այդ երկրի յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը, և բարձրաձայնել են «տականք մարդասպան» կոչը: Ցուցարարները պարանի միջոցով փորձել են տապալել Լաֆայետ հրապարակում տեղադրված բրոնզե արձանը:

Ջոնսոնը համարվում է ռասիզմի ու խտրականության խորհրդանշ:

Միջադեպից հետո, ԱՄՆ-ի հակախռովարար ոստիկանությւնը մոտեցել է ցուցարարներին ու փորձել է ցրել ցույցը:

Ոստիկանները պաշտպանիչ օղակ են կազմել արձանի շուրջը, որը կառւցվել է 1852 թվականին: ԶԼՄ-նեում հրապարակված տեսանյութերում երևում է, որ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար պղպեղի գազ և  ռետինե փամփուշտներ է կիրառոմ:

 

Էբթեքար օրաթերթ

Երբ է ավարտվում Բայդենի «մեղրամիսը»

Ջո բայդենն ի վերջո մի օր պետք է մասնակցի Թրամփի հետ դեմ առ դեմ բանավեճի: Թրամփի նախընտրական շտաբը փորձում է նրան ամեն կերպ ներգրավել ԶԼՄ-ների հետ հակասությունների մեջ և ավելացնել նախընտրական բանավեճերի քանակը: Նրանք գիտեն, որ բանավեճի ժամանակ, Թրամփը կկարողանա քննադատել Բայդենին:

Նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուն, առանց մեծ ակտիվություն ցուցաբերելու, կարողացել է մեծացնել իր ժողովրդականությունը: Սակայն նախընտրական բանավեճերի մեկնարկից հետո, այն կարող է թուլանալ:

 

armenpress.am

Միայն այլ երկրների հետ Ռուսաստանը կկարողանա պաշտպանել աշխարհը նոր սպառնալիքներից․ Պուտին

 Միայն այլ երկրների հետ Ռուսաստանը կկարողանա պաշտպանել աշխարհը նոր սպառնալիքներից։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

 «Մենք ուրախ ենք ողջունել մեր ընկերներին, հյուրերին տարբեր երկրներից, ովքեր եկել են Մոսկվա՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են խաղաղությունը մոլորակի վրա: Մենք երբեք չենք մոռանա մեր դաշնակիցների ներդրումը Հաղթանակին»,- նշել է Պուտինը։

Նախագահի խոսքով՝ այս ճգնաժամային փուլերում ավելի սուր է զգացվում ամենամեծ արժեքը՝ մարդը, իր երազանքներով, ուրախություններով, հույսերով։

«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ամրապնդել բարեկամությունը, ժողովուրդների միջև վստահությունը և առավելագույնս բաց ենք երկխոսության և համագործակցության  միջազգային օրակարգի արդիական խնդիրների մասով: Դրանց թվում է ընդհանուր անվտանգության հուսալի համակարգի ստեղծումը, որն արագորեն փոխվող աշխարհին անհրաժեշտ է: Միայն միասին մենք կարող ենք պաշտպանել աշխարհը նոր վտանգավոր վիրուսներից», - ասել է Պուտինը։

 

armenpress.am

Մոլդովան երկարաձգել է կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը

Մոլդովայի իշխանությունները երկարաձգել են կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի կառավարության լրատվական ծառայությանը:

Մոլդովայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 15-ը: Երկրում բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դիմակ կրելը քաղաքային տրանսպորտում և հասարակական փակ տարածքներում:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Մոլդովայում 14 հազար 714 է: Վարակի հետևանքով մահացել է 490 մարդ:

 

armenpress.am

Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում

Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Թուրքիան Լիբիայում խաղում է վտանգավոր խաղ․ այս մասին ես ասել եմ նախագահ Էրդողանին»,- հայտարարել է Մակրոնը Թունիսի նախագահ Քաիս Սայիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է ՌԻԱ-ն։

Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունները հակասում են Բեռլինում կայացած միջազգային համաժողովում ստանձնած պարտավորություններին: «Այս մասին ես նաև ասել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում»,- հավելել է Մակրոնը։

Նա հիշեցրել է Ֆրանսիայի դիրքորոշուման մասին, որը Լիբիայի բոլոր հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: 

«Մենք Թունիսի նախագահի հետ միասին քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը և ռիսկերը, որոնք կապված են Լիբիայի ճգնաժամի վերջին զարգացումների հետ: Ֆրանսիան և Թունիսը միասին պահանջում են, որ հակամարտող կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները և կատարեն ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված բանակցությունները վերսկսելու պարտավորությունները»,- նշել է Մակրոնը։

Նա նաև ընդգծել է Լիբիայի ներքին իրավիճակին արտաքին միջամտությունը կանխելու անհրաժեշտությունը։

Լիբիայում շարունակվում է առճակատումը Ազգային համաձայնության կառավարության (PNS) ղեկավար Ֆայեզ Սարաջի, որը վերահսկում է Տրիպոլին, և երկրի արևմուտքում գտնվող տարածքների և Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարի միջև, որը մեկ տարուց ավելի է փորձում է զավթել մայրաքաղաքը:

 

panarmenian.net

Ղրղզստանի նախկին նախագահն ազատազրկվել է 11 տարով

  Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման կոռուպցիայի գործով։ Նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը հայտնել է, որ դատարանը նրան մեղավոր է ճանաչել։

Դատավճիռը կայացվել է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատման գործով։ Բացի այդ, դատարանը վճռել է բռնագանձել Ատամբաևի ունեցվածքը և զրկել նրան պետական կոչումներից և պարգևներից, անվանական ժամացույցից, գրում է «Վեդոմոստին»։

Բռնագանձման ենթակա կարողության ցանկում կա նաև 5 ավտոմեքենա, հողամասեր, «Ապրիլ» հեռուստաալիքը, «Մեդիա ֆորում», «Ֆորում», «Ավտոմաշ» ընկերություններն ու արժեթղթեր և հաշիվներ ղրղզական մի քանի բանկում։

2019-ի հուլիսին խորհրդարանը զրկել էր Ատամբաևին անձեռնմխելիությունից։ Օգոստոսի 8-ին Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները ձերբակալել էին նրան նստավայրի մի ամբողջ օր տևած գրոհից հետո։ Նախկին նախագահի կողմնակիցները Կոյ Տաշ գյուղում դիմադրություն էին ցույց տվել, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել էր, 52 մարդ՝ վիրավորվել: Այն ժամանակ Բիշքեկում և արվարձանում տուժել էր մոտ 132 մարդ։

Ատամբաևը նախագահել է 2011-2017 թթ.:

 

panarmenian.net

Հետազոտություն․ Տղամարդիկ ավելի հաճախ են մահանում Covid-19-ից, քան կանայք

 Ըստ բրիտանական Global Health 50/50 կազմակերպության հետազոտությունների, որոնք անցկացվել են ավելի քան 20 երկրում, տղամարդիկ ավելի հաճախ են մահանում Covid-19-ից, քան կանայք։

Դա են հաստատում նաև Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (RKI) դիտարկումների արդյունքները: Ըստ հետազոտությունների՝ աշխարհում կորոնավիրուսի հետևանքներից մահացած պացիենտների երկու երրորդը տղամարդիկ են, գրում է Deustche Welle-ն։

Ըստ RKI տվյալների՝ բոլոր տարիքային խմբերում կորոնավիրուսից մահացած տղամարդիկ 2 անգամ ավելի շատ են կանանցից։

Որպես պատճառ առաջին հերթին նշում են հորմոնալ ֆոնի տարբերություններն ու կանանց գենետիկորեն ավելի ամուր իմունիտետը։

Սակայն մասնագետները շեշտում են, որ հարցը դեռևս լավ ուսումնասիրված չէ։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների քանակը գերազանցել է 9 միլիոնը, մոտ 470,000 մահ է գրանցվել, ապաքինվել է մոտ 4․4 մլն մարդ։