Մեկնաբանություն-Իրանը շարունակում է մնալ թմրաբիզնեսի դեմ պայքարի դրոշակակիր
Երեքշաբթի օրը թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Թեհրանում անցկացվող հատուկ խորհրդաժողովում ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆեդուլովը բարձր է գնահատել Իրանի ջանքերը թմրաբիզնեսի դեմ պայքարում:
Թմրամոլության խնդիրը, ինչպես կորոնավիրուսը, գլոբալ սպառնալիք է, որը պահանջում է վճռականություն` լուրջ և երկար պայքար: Այս տարի թմրանյութերի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսը, «Ավելի գիտելիք՝ ավելի լավ խնամքի համար» առանցքայնությամբ, նորովի է մոտենում այս խնդրին: ՄԱԿ-ի զեկույցները վկայում են, որ միջազգային հանրությունը ուշադրություն չի դարձնում ափիոնի մշակման և արտադրության խնդրին, այդ թվում Աֆղանստանում, որն ափիոնի արտադրության կենտրոնն է, ինչի հետևանքով 2019 թվականից ի վեր այդ երկրում ափիոնի արտադրության ծավալները փոխվել են:
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տվյալներով ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության աճը տարեկան100 հազար մարդու կյանք է խլում: Թմրանյութերի մաքսանենգությունը ուժեղացնում է ահաբեկիչների ֆինանսական կարողությունը և ընդլայնում ծայրահեղական խմբերի ցանցերը, որոնք սպառնում են անվտանգությունը և խաղաղությունը: Նման իրավիճակում միայն միջազգային հանրության ջանքերի ուժեղացումը միայն կարող է նպաստել թմրաբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարին: Այժմ երբ 19 տարի է անցել Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս երկրում ափիոնի արտադրությունը 2001 թ.-ի համամատ մի քանի անգամ աճել է հասնելով 4800 տոնայի: Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին 40 տարիներին անընդմեջ պայքարում է թմրաբիզնեսի դեմ: Համաձայն ՄԱԿ-ի 2020 թվականի զեկույցի՝ ափիոնի 90 տոկոսը, հերոինի 26 տոկոսը և աշխարհի մորֆինի 48 տոկոսը հայտնաբերվում է Իրանի կողմից: Ընդամենը մեկ տարվա ընթացքում ավելի քան 950 տոննա թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հայտնաբերումը, մեծ ծառայություն է միջազգային հասարակությանը:
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը 8 զեկույց է հրապարակել Իրանի Իսլամական Հանրապետության պայքարի մասին, որի ճանապարհին նահատակվել են 4000 իրանցի իրավպահներ:
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆեդուլովը բարձր է գնահատել թմրաբիզնեսի դեմ միջազգային պայքարում Իրանի կառավարության ջանքերը: Նա հայտարարել է, որ ՄԱԿ-ը աշխատանքներ է տանում Իրանի հետ թմրանյութերի վերաբերյալ համագործակցության մակարդակի և համատեղ քննարկումների բարելավման ուղղությամբ: Անկասկած, այս պայքարը շահավետ է շատ երկրների, հատկապես Եվրոպայի համար: Սակայն այդ երկրները, ԱՄՆ-ի պատժամիջոցների պատրվակով հրաժարվում են նվազագույն հնարավորություննեը տրամադրել Իրանին թմրամիջոցների մաքսանենգների դեմ պայքարի համար: