Մեկնաբանություն. Բաքվի ու Երևանի հակամարտության հիմնական պատճառը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122109-Մեկնաբանություն._Բաքվի_ու_Երևանի_հակամարտության_հիմնական_պատճառը
Արևմտյան-սիոնիստական քաղաքական շրջանակների բացահայտումները վկայում են, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին ԱԹՍ-երի վաճառքը ենթահող է ստեղծել 2016 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի սրման ու արյունահեղության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2020 08:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բաքվի ու Երևանի հակամարտության հիմնական պատճառը

Արևմտյան-սիոնիստական քաղաքական շրջանակների բացահայտումները վկայում են, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին ԱԹՍ-երի վաճառքը ենթահող է ստեղծել 2016 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի սրման ու արյունահեղության համար:

Ամերիկյան Ֆորբես պարպերականը մի հոդվածում անդրադառնալով 2016թ. Ադրբեջանի ու Հայաստանի միջև բռնկված պատերազմին, գրել է.«2016թ. ապրիլ ամսին Հայաստան-Ադրբեջան ընդհարումների սրման ու պատերազմի բռնկան պատճառն Իսրայելի կողմից այդ երկրի IAI ընկերության արտադրության նոր զենքի՝ «Հորփ» տիպի ԱԹՍ-երի վաճառքն էր Ադրբեջանին»:

Փորձագետներն ասում են. «ԱՄՆ-ու ու Սիոնիստական ռեժիմի հրարհմամբ, 2016թ. ապրիլ ամսի պատերազմը գտնվում էր նրանց օրակարգում»: Իրականում ԱՄՆ-ն, որ ՌԴ-ի կողմից խաղաղության նախագծի արծարծումից հետո անհանգստանում էր Կովկասում ու Կենտրոնական Ասիայում իր շահերի համար, զանգվածային ոչնչացման զենք վաճառելով այս տարածաշրջանի երկրներին, ձգտում է ավելացնել տարածաշրջանի լարվածությունը ու միաժամանակ տարածաշրջանում իր ազդեցությունը: Բեռլինի գիտության ու քաղաքականության հիմնադրամի փորձագետ Ուվե Հալբախը, ով Կովկասի խնդիրներով զբաղվող մասնագետ է, «Դոյչե Վելլե» օրաթերթին տված հարցազրույցում ասել է.«Իրար կողքի ապրող ու թշնամական կարգավիճակ ունեցող երկրները նման են վառոդի երկու տակառների, որ մի լարով միացած են իրար: Այս ընթացքում ամենաչնչին դեպքը կարող է մի կայծ լինել, որը կպայթեցնի տակառները: Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես այս օրերին գտնվում են պայթելու շեմին»:

Չնայած Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմատենչական դրակատարությանը, պետք է ասել, որ ներկա պայմաններում ամերիկյան Ֆորբես պարբերականում այս հոդվածի տպագրումը մտածելու տեղիք է տալիս: Պարբերականը Թել Ավիավում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման մասին գրելուց հետո հրապարակել է այս հոդվածը: Փորձագետների մեծ մասը համոզված է. «Իսրայելի ռեժիմը, որ անցնող մի քանի տարիների ընթացքում շարունակ արծարծում էր Ադրբեջանի հետ ստրատեգիական միաբանության խնդիրը, վերջերս նախագծելով Թել Ավիվում Հայաստանի դեսպանատունը բացվելու խնդիրը, մտադիր է օգնել հայերին ու համագործակցել նրանց հետ»: Իրականում Իսրայելը Հայաստանին ու Ղարաբաղի հայերին ցանկացած օգնություն ցուցաբերելու համար պետք է հրաժարվի Ադրբեջանից: Այդ պատճառով էլ Ֆորբես պարբերականն առաջ է անցել ու բացահայտումներ է արել: Պարբերականի տվյալներով, վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնել Իսրայելից և դիմացի կողմը այսինքն Ղարաբաղի հայերն էլ հետ չեն մնացել: Այնպես որ 2011թ. ի վեր, Հայաստանը արտադրում է «Կռունկ» տիպի ԱԹՍ-երը: 2018թ. նույնպես Հայաստանի կառավարությունը հայտարարեց. «Ռազմական ԱԹՍ-եր ենք գնել Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունից»:

Ըստ երևույթին Ղարաբաղը ակտիվ գործունեություն է ծավալում ԱԹՍ-երի արդյունաբերության ոլորտում: Անցած ամիս ԼՂՀ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց. «Հաջողությամբ փորձարկել ենք նոր ռազմական ԱԹՍ-երը և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կմտնենք զանգվածային արտադրության փուլ»:

Գուցե Հայաստանին մոտենալով Իսրայելը մտադիր է ավելի մեծ ծավալով զենք վաճառել Երևանին և Ադրբեջանին ու Հայաստանին վերածել «պայթելու պատրաստ վառոդի երկու տակառների»: