Մամուլի տեսություն 25-06-2020
Ռիչմոնդում ԱՄՆ ոստիկանության և ցուցարարների միջև բախման տեսանյութում երևում է, որ քաղաքը դարձել է պատերազմի դաշտ՝ ցուցարարների և ԱՄՆ-ի ռասիստ ոստիկանների միջև:
Քեյհան օրաթերթ
Ռիչմոնդը ռազմաճակատի է վերածվել ԱՄՆ-ի ռասիստական ոստիկանության և ժողվրդի միջև
Արդեն մեկ ամիս է որ ԱՄՆ-ում շարունակվում են կառուցվածքային ռասիզմի դեմ բողոքի ցույցերը: ԱՄՆ ոստիկանությունը շարունակում է ճնշել ժողովրդին: Նոր զեկույցների հմաձայն 2013 թ.-ից մինչև 2019-ի միջև ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ի ոստիկանությունը սպանել է ավելի քան 7666 քաղաքացու: ԱՄՆ-ում շարունակվող անհանգստությունների երկրորդ գիշերը ԱՄՆ-ի ոստիկանությունը Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ճնշել է բողոքարարներին: Ռիչմոնդում ԱՄՆ ոստիկանության և ցուցարարների միջև բախման արդյունքում հրապարակված տեսանյութերը վկայում են, որ քաղաքը դարձել է պատերազմի դաշտ: Ցուցարարները փակել են քաղաքապետարանի շենքի մոտակա փողոցները:
Մի շարք ցուցարարներ ձերբակալվել են: Հաղորդումների համաձայն, անցած մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 23 մարդ, հազարավոր մարդիկ ձերբակալվել են: Ձերբակալությունների և վիրավորների թվի վերաբերյալ լրատվամիջոցները և պաշտոնական կառույցները տվյալներ չեն տրամադրել: Մինչև երկու շաբաթ առաջ ձերբակալվել էր ավելի քան 13000 մարդ, բայց անսպասելիորեն դադարել է մահացածների և վիրավորների թվի հրապարակումը:
Խոռասան օրաթերթ
Սիրո պարտության թանգարան
Խոշորացույց, կացին, էսպրեսսոյի մեքենա, դատարկ ըմպելիքի շիշ և այլն: Սրանք այն բաներն են, որոնք ցուցադրվել են սիրո թանգարանում: Յուրաքանչյուրը պատմում է բաժանման մի պատմության մասին: Թանգարանը լի է տարբեր առարկաներով: Զագրեբի կոտրված հարաբերությունների թանգարանը աշխարհի տարօրինակ հավաքածուներից մեկն է: Այս թանգարանը գտնվում է Խորվաթիայի մայրաքաղաքում: Թանգարանը վերաբերում է այն հարաբերություններին, որոնք ավարտվում են բաժանությամբ կամ մահով: Մարդիկ ամբողջ աշխարհից թանգարանին են նվիրում հուզական արժեք ունեցող առարկաներ, որոնք կապված են իրենց անցյալի հետ, ինչպես նաև առարկայի հետ կապված պատմությունը: Առարկաները պատմում են սիրային պատմություններ և ավարտված հարաբերություններ, որոնցից մի քանիսը զվարճալի են, որոշները՝ հիասթափեցնող:
Իրան օրաթերթ
«Գործարար»-ի սնանկությունը «քնոտ»-ի դիմաց
Երեքշաբթի օրը առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման վիրտուալ ձևով մասնակցել է նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Ջո Բայդեն ընտրապայքարի քարոզարշավին: Նա կարողացել է հավաքել ավելի քան 11 միլիոն դոլար օգնություն իր նախկին տեղակալի համար: Աննախադեպ մի գումար, որը ցույց է տալիս նախկին նախագահի բարձր ժողովրդականությունը՝ Սպիտակ տունը լքելուց չորս տարի անց: Մյուս կողմից, դա հաստատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկման ժողովրդականության անկման մասին, երբ նա դեռ իշխանությնում է:
Ջամե Ջամ օրաթերթ
Իրանական Գոլսան բեռնատար նավը հաջողությամբ բեռնաթափվել Վենեսուելայում
Գոլսանը բազմակողմանի նավերից մեկն է և կարող է տեղափոխել ապրանքներ և կոնտիներներ: Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին Իրանի 5 նավթային տանյերներ հաջողությամբ հասել են Վենեսուելա:
Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է ավելի քան 30 հազարը
Աֆղանստանում COVID-19 վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 30 հազարը, հայտնում է «Tolo News» հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30 175-ի:
Անցած 24 ժամվա ընթացքում բժիշկներն արձանագրել են 460 նոր դեպք և 36 մահ: Մեկ օրում ապաքինվել է 305 մարդ:
Ռոբերտ Քոչարյանի հետ որոշել ենք հետ վերցնել ՍԴ-ին ներկայացրած մեր երկու դիմումները. Արամ Օրբելյան
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել են եւ որոշել հետ վերցնել ՍԴ-ին ներկայացրած իրենց դիմումները:
Օրբելյանի խոսքով՝ այժմ փաստաբաններից Արամ Վարդեւանյանը դիմում է ներկայացնում ՍԴ-ին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով վերադարձնել իրենց երկու դիմումները, որ ներկայացրել էին մոտ մեկ տարի առաջ: Դրանք, հիշեցնենք, վերաբերում էին Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածների հետ համապատասխանությանը:
Ըստ Օրբելյանի՝ եթե որեւէ քաղաքական ուժ մտածում է, որ սահմանադրական փոփոխությունների գնալու առումով կան խախտումներ, չպետք է սպասի ինչ-որ ամսաթվի և պետք է միանա այդ գործընթացին:
ԱՄՆ Պետդեպն Ադրբեջանին կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարը չօգտագործել ընդդիմախոսներին վերացնելու համար
Ադրբեջանում կան ընդդիմախոսներին վերացնելու համար ահաբեկչության դեմ պայքարն օգտագործելու փաստեր: Այս մասին ասվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին ամենամյա զեկույցում, հաղորդում է Turan-ը:
Զեկույցում նշվում է, որ 2019-ին Ադրբեջանում ահաբեկչական հարձակումներ չեն գրանցվել: Սակայն իրավապահ մարմինները և անվտանգության մարմինները լայնորեն կիրառել են ահաբեկչություն և ծայրահեղականություն սահմանումները:
Արդյունքում քաղաքական ընդդիմախոսները և կրոնական ակտիվիստները ենթարկվել են դատական հետապնդումների, ձերբակալությունների և կոպիտ վերաբերմունքի:
Դրա օրինակ է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի թիկնապահ Նիյամեդին Ահմեդովի գործը, ում մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման մեջ, այն բանից հետո, երբ 30-օրյա պատիժ է կրել կորոնավիրուսի հետ կապված կարանտինային միջոցների խախտման համար:
Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Պետդեպի համակարգող Նաթան Սեյլզը ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարը ենթադրում է մարդու իրավունքների հարգում և օրենքի գերակայություն:
Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են ժողովրդական հեղափոխության արժեքները. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին քննարկմանը.
Նա ասել է. «Նախ թույլ տվեք առողջություն մաղթել կորոնավիրուսով վարակված մեր բոլոր պատգամավորներին և մեր բոլոր քաղաքացիներին»:
Կոռուպցիոն համակարգն ամենաշատը սիրում է փողը և իրենք չեն ուզում իրենց փողից հրաժարվել: Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք է ընդունվել, որը շուտով կսկսվի կիրառվել: Կոռուպցիոն գործերով հսկայական հաջողություններ կան փաստական մասով, բայց ունենք նաև իրավական բնույթի խնդիրներ, որոնք հիմա պետք է փորձենք լուծել, դա օրենսդրական է, դա նախադեպային է: Իմիջայլոց ասեմ, այդ խնդիրները մինչև հիմա գոյություն ունեն, օրինակ փողերի լվացման հոդվածի հետ կապված մինչև հիմա գոյություն ունեն Եվրամիությունում, ամբողջ աշխարհում: