Մեկնաբանություն. ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ահաբեկչության մասին իր ամենամյա զեկույցը
Չորեքշաբթի օրը ահաբեկչության մասին հրապարակած ամենամյա զեկույցում, ԱՄՆ Պետդեպարտամենտը հերթական անգամ Իրանին և մի քանի այլ երկրների մեղադրել է «ահաբեկչությանը» պետական աջակցություն ցուցաբերելու մեջ:
Զեկույցում Վաշինգտոնը հերթական անգամ անհիմն և չապացուցված մեղադրանքներ է հնչեցրել Թեհրանի հասցեին և Իրանին անվանել աշխարհում ահաբեկչությունը հովանավորող վատագույն պետությունը: Այդ մեղադրանքն ավելի վաղ հնչեցրել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Իր ամենամյա զեկույցում ԱՄՆ Պետդեպարտամենտն Իրանի կողմից Գազայի հատվածում պաղեստինյան խմբերին և Լիբանանի Հեզբոլլահին ցուցաբերվող հովանավորությունը մեկնաբանել է, որպես ահաբեկչական խմբերին ցուցաբերվող հովանավորություն:
ԱՄՆ-ի գործունեությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը մշտապես երկստանդարտ մոտեցում է ունեցել ահաբեկչության նկատմամբ:
ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների, ներառյալ Թրամփի կառավարության գործունեությունը ցույց է տալիս,որ նրանք բոլորովին չեն ամաչում այն բանի համար, որ Իրանի իսլամական հանրապետության համակարգի նկատմամբ թշնամություն տածող Մոնաֆեղին խմբավորման նման ահաբեկչական խմբավորումներին անվանում են ազատախոհներ, իսկ Սիոնիստական ռեժիմին ու ԱՄՆ-ի տիրակալությանն ընդդիմացող խմբերին, ներառյալ Լիբանանի Հեզբոլլահին ու պաղեստինյան ՀԱՄԱՍ և Իսլամական Ջիհադ խմբերին անվանում են ահաբեկիչներ:
ԱՄՆ-ն 2011 թվականին Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անունը հանեց ահաբեկչական խմբերի ցուցակից, չնայած այդ խմբավորման կողմից իրականացված բազմաթիվ ահաբեկչական գործողություններին և Իրանի ու Իրաքի խաղաղ բնակիչների սպանությանը:
ԱՄՆ-ի դերը ԻԼԻՊ-ի ստեղծման և տարածման մեջ այն հարցն է, որը նույնիսկ ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփն է նշել իր նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Թրամփը 2016 թվականի հունվարին իր նախընտրական քարոզարշավի շրջանակում ունեցած ելույթում ասել է.«Օբաման և Քլինթոնը ազնիվ մարդիկ չեն: Նրանք են ստեղծել ԻԼԻՊ-ը: Հիլարի Քլինթոնը Օբամայի հետ միասին ստեղծել է ԻԼԻՊ-ը»:
Արաբա-արևմտյան կոալիցիան գլխավորող Վաշինգտոնը նշանակալի դեր է ունեցել ԻԼԻՊ-ի ձևավորման և Սիրիայում ու Իրաքում նրա գործունեության ընդլայնման հարցում: Այսպիսով ԱՄՆ-ն չի կարող քողարկել իր դերը ԻԼԻՊ-ի ստեղծման հարցում:
2011-ից 2014 թվականներին ամերիկացիներն ուղղակիորեն ծառայում էին ԻԼԻՊ- ին և մեծ դեր են խաղացել այդ ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու և լոգիստիկ ծառայություններ մատուցելու գործում: Այդ պատճառով Իրաքում ու Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի ու նրա դաշնակիցների արձանագրած հաջողություններից հետո, Միացյալ Նահանգները մեծ ջանքեր գործադրեց Թեհրանի ու Դիմադրության խմբերի նկատմամբ ճնշումները մեծացնելու համար:
Թրամփի կառավարությունը 2019 թվականի ապրիլին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Ղոդս ստորաբաժանմանը անվանեց «օտարերկրյա ահաբեկչական խմբավորում» և Վաշինգտոնն այդ քայլով առաջին անգամ այլ պետության մի հատվածը ներառեց «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում»:
Միացյալ Նահանգները 2020 թվականի հունվարին Բաղդադի օդանավակայանում պետական ահաբեկչության շրջանակում սպանեց ԻԼԻՊ-ի դեմ պայքարում անհերքելի դեր ունեցած ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և նրա զինակիցներին:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը 2020-ի մայիսին իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ի ռեժիմը պատերազմական հանցագործոություններ է իրականացրել Աֆղանստանում և ահաբեկչության պետական հովանավորն է ամբողջ աշխարհում:
ԱՄՆ-ը նաև պնդել է, որ Իրանը հակադարձելով Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցներին, հատկապես Արաբիային, զենք է տրամադրել Եմենի Անսարալլահ շարժմանը: Այս շրջանակում, Թրամփի վարչակազմը կոչ է արել երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն, պատճառաբանելով, որ Իրանի զենքի էմբարգոյի ժամեկտի ավարտից հետո, Թեհրանն սպառազիանական ավելի մեծ օգնություն կցուցաբերի Դիմադրության խմբերին: