ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն անճարությունից բխող ապարդյուն քայլեր են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122150-ԱՄՆ_ի_նոր_պատժամիջոցներն_անճարությունից_բխող_ապարդյուն_քայլեր_են
Հունիսի 25-ին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ, որոնք վերաբերում են պողպատի և մետաղի արդյունաբերության ոլորտի ութ ընկերությունների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2020 08:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն անճարությունից բխող ապարդյուն քայլեր են

Հունիսի 25-ին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ, որոնք վերաբերում են պողպատի և մետաղի արդյունաբերության ոլորտի ութ ընկերությունների:

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել իրանական Ֆուլադ Մոբարաքե ընկերության Գերմանիայում և Էմիրություններում տեղակաված մասնաճյուղերի նկատմամբ: Հատկանշական է, որ ավելի վաղ, Վաշինգտոնը հայատարարել էր, թե  ցանկանում է օգնել իրանցիներին՝ բարեփոխելու նրանց կյանքը: Սակայն այդ երկրի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող առավելագույն  ճնշման քաղաքականությունը խնդիրներ է առաջացրել իրանցիների համար: Թրամփը ցանկանում է ճնշումների, պատժամիջոցների ու երկիրն աղքատության հասցնելու միջոցով, իրանցիներին ստիպել բողոքել իշխանությունների դեմ:

Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ  և առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառելով, նպատակ ունի Թեհրանին  պարտադրել ընդունել Պոմպեոյի կողմից 2018թ հայտարարված 12 կետանոց փաստաթուղթը: Սակայն ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունն Իրանի ժողովրդի աննախադեպ դիմադրության արդյունքում, Թրամփի կառավարությունը չհասավ իր նպատակին և դիմեց ուրիշ քայլերի, ինչպես՝  ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի անունն ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելը և ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանաման հրամանատար, գեներալ Սոլեյմանիի սպանությունը:

Բացի այդ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերությունների ու ֆիզիկակական անձնանց նկատմամբ: Որպես պատճառաբանություն ԱՄՆ-ը հայտարարում է, թե տվյալ անձինք և ընկերությունները նպաստում են Իրանի արտահանման ծավալների աճին:

ԱՄՆ պետքարտուղարը հայատարարել էր, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով և Թեհրանի նկատմամբ ճնշումն ավելացնելով, Վաշինգտոնը Թեհրանին կստիպի բանակցությունների նստել. «ավելի լավ պայմանագիր ստորագրելու» նպատակով:

Վաշինգտոնի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը հասել է իր նպատակին  և փլուզել Իրանի տնտեսությունը:  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս հայատարարեց, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը հաջողել է: 

Այս քաղաքականությունն Իրանի նկատմամբ կիրառվում է արդեն երկու տարի, սակայն  Թրամփը չի հասել իր նպատակներին: Իսկ առջևում նախագահական ընտրություններն են ու Թրամփը գտնվում է քննադատությունների թիրախում: Ընդդիմադիրները Թրամփին մեղադրում են Իրանի նկատմամբ հստակ և ազդեցիկ քաղաքականություն չմշակելու և ԱՄՆ-ին իր դաշնակիցներից հեռացնելու մեջ: Միևնույն ժամանակ, Թրամփի սահմանած հակաիրանական պատժամիջոցները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ևս մեկ անգամ փաստեցին, որ նրա համար մարդկանց կյանքը որևէ նշանակություն չունի: Միջազգային հարաբերությունների մասնագետ Ջամալ Զահրամի ասելով. «Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում  Թրամփի կողմից հակաիրանական պատժամիջոցների կիրառումը պետք է որակել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն»: